ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԴԻՏԵՔ

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ
Ամեն շաբաթ օրերին, ժամը 22.20-ին
The best of 2010-2011:

Անվերնագիր…

Հուլիս 19, 2011, Ընթերցող5 մեկնաբանություն

Վաղորդյան այս անմեղ ժամին, երբ առավոտն անփութորեն թոթափում է իր ուսերից գիշերվա մեղսավոր խաբկանքը, իսկ սկսվող օրը դեռ չի հասցրել թաթախվել մեղքի իր հերթական օրաբաժնի մեջ, ակամա փորձում եմ ուրվագծել օրվա անելիքս: Դեռ չգիտեմ, թե այսօրվա իմ օրաբաժնում կյանքն էլ ինչ հոգեպահուստ անակնկալներ ունի ինձ համար թաքցրած, [...]

Լռեցված է Հայաստանում

Հուլիս 3, 2011, Արտյոմ Լևոնյան18 մեկնաբանություն

Վերջերս հատուկ ռեպորտաժ արեցի Հատուկ ռեպորտաժի համար: Կեղծված է Հայաստանում: Սամվել Ալեքսանյանի արտադրանքին անդրադարձա: Մարդկանց լրիվ ձեռ են առնում: Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել: Կեղծում են ու ոչ միայն պատասխանատվություն չեն կրում սրա համար, այլ մի բան էլ վրդովվում են, [...]

Առանց նրանց ու նրանց հետ

Հուլիս 1, 2011, Մայա Խաչատրյան10 մեկնաբանություն

Երկար ժամանակ բլոգ չէի գրել: Պատճառն այն չէր, որ թեմաներ չկան, գրելու նյութ, անշուշտ, շատ կա, բայց մի տեսակ չէի կարողանում կոնկրետանալ ինչ-որ բանի վրա և այդ մասին շարադրել մտքերս:  Արդեն մի քանի օր է` լրատվական կայքերի ու թերթերի թոփ նյուզն իմ շատ սիրելի գործընկերների Հ1-ից հեռանալու մասին է: Դա էլ բնական եմ համարում, քանի որ խոսքը, [...]

Հեղինակային իրավունք են պահանջում Youtube ցույց տալու համար

Հունիս 30, 2011, Մանու Իրիցյան6 մեկնաբանություն

Ես ապշած եմ: Մի քանի շաբաթ առաջ Ինտերակտիվի եթերում Ամենայութուբ բաժնում ցուցադրեցինք մի աղջկա, որը նմանակում էր Մայքլ Ջեքսոնին: Ավելի ճիշտ, Youtube-ում տեղադրված այդ վիդեոն բավականին երկար էր. Սկսվում է Ջեքսոնի վատ պարոդիայից, իսկ վերջում պարզվում է, որ դա Շանթ հեռուստաալքի Հայ Սուպերսթար հաղորդման նմանակումն է: [...]

Նորոգման +ներն ու -ները

Հունիս 27, 2011, Ալկա Չիլինգարյան3 մեկնաբանություն

Այս բլոգը գրում եմ հատուկ նորոգում կատարող մարդկանց համար: Ես մինչև այսօր նրանց շարքում էի: Բայց հիմա շնորհավորում եմ ինքս ինձ, քանի որ դուրս եկա նրանց շարքերից: "Նյու Մեգի" մայիսյան համարում նույնպես շաաաատ ինֆորմացիա կա նորոգման մասին, ամսագրի այս ամսվա մեծ թեման նարոգումն է: Այնպես որ իմ բլոգում շատ ինֆորմացիա չեմ գրի նորոգման մասին, այդ ամենը միևնույնն է կկարդաք "Նյու Մեգում": [...]

Վանգան` կույր տատիկը. Մաս երկրորդ

Հունիս 25, 2011, Զոհրաբ Հարոյան6 մեկնաբանություն

Վանգայի գրառումներն ու նրա հետ կապված լեգենդները շատ են: Դե, այդպես հաճախ է լինում` առեղծվածներ են հորինվում սովորական մարդկանց շուրջ, ուր մնաց առեղծվածայինների: Մի խոսքով, չշեղվելով թեմայից` շարունակենք ներկայացնել Վանգայի սենսացիոն գրառումները: 2123 թ. -Այս թվականին կսկսվի պատերազմներ փոքր պետությունների միջեւ: [...]

Երկրային աստղերի երկնային կյանքը

Հունիս 20, 2011, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

Շատ քմահաճ են մեր աստղերը: Խոսքը բոլորին չի վերաբերում, իհարկե, բացառություններ միշտ էլ լինում են: Վերջերս առիթ ունեցա նրանցից մի քանիսի հետ շփվելու` հիմնականում սերիալների հերոսների: Մի տեսնեիք նրանց դեմքի արտահայտությունը, երբ ասում էի, որ մինչև տպագրվելը նյութը իրենք չեն տեսնելու: Փաստորեն ընդունված պրակտիկա է այդպես աշխատելը, իսկ ես չգիտեի: [...]

Դքի Նորոյի կինը

Հունիս 19, 2011, Գոհար Մանուկյան17 մեկնաբանություն

Մեղրին կազմող մեծ ու փոքր թաղերը միմյանցից առաջին հայացքից միանգամից կտարբերս` փոքր թաղի պայմանական ցուցատախտակի դիմաց Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են: Սակայն ինձ համար Մեղրիի ու փոքր թաղի հերոսը դարձավ տիկին Ռուզանը` նա ԴՔԻ ՆՈՐՈՅԻ կինն է: Մի քանի րոեպ էր, ինչ ոտք էինք դրել Մեղրի եւ բարձրադիր հյուրատան պատշգամբից… [...]

Սիմոնյանի խեղճ աթոռը

Հունիս 16, 2011, Սոնա Աբրահամյան7 մեկնաբանություն

Որպես համալսարանական չեմ կարող չանդրադառնալ վերջին օրերի համալսարանական ամենամեծ իրադարձությանը: Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ռեկտորը, որ համալսարանի խորհրդանիշն էր դարձել արդեն, ազատվել է պաշտոնից: Ոմանց մոտ  խորհրդանիշն այդ բարի ու լավ հիշողություններ է թողել, բայց քիչ չեն, [...]

27-ում արդեն ծեր ես

Հունիս 14, 2011, Արաքս Թադևոսյան17 մեկնաբանություն

Պատկերացնում եմ` հիմա քանի մարդ կմտահոգվի ու սթրես կապրի, բայց գրելու եմ……… Ես հո մենակ չեմ մնալու իմ վախերի ու հուսալքության հետ: Վիրջինիայի համալսարանի գիտնականները 7 տարի 2000 մարդ են հետազոտել և արձանագրել են, որ մարդու ուղեղն իր հնարավորությունների գագաթնակետին է հասնում 22 տարեկանում: [...]

Ռեալը վիրտուալում

Հունիս 13, 2011, Արտյոմ Լևոնյան1 մեկնաբանություն

Վերջերս կարդացի անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի Պոստդեմոկրատիա գիրքը: Հանրահայտ սոցիոլոգը պոստդեմոկրատական է անվանում հենց մեր դարաշրջանը` այն բնորոշելով որպես հասարակական մանիպլյացիաներով հագեցած փիար տեխնոլոգիաների միջոցով կառավարվող հասարակությունների ու կառավարողների դարաշրջան: Տերմինը նա գրել էր այն համադրելով պոստմոդեռնի հետ: [...]

Տելեվիզորից եկել են թերթի հանելու

Հունիս 11, 2011, Մանու Իրիցյան3 մեկնաբանություն

Նյումեգ ամսագիրն արդեն Բանաձեւն է անում, այսինքն Բանաձեւի լրագրողախմբագրական թիմը: Թեմաները, նյութերը արդեն կարող եք կարդալ ապրիլյան համարում, շուտով նաեւ մայիսյան, իսկ անոնսներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքի էջերում ու Յութուբում, ինչպես նաեւ` եթերում: Նյումեգի նոր էջերից մեկը մենք պայմանականորեն կոչել ենք Գինդ. Սա մի էջ է, [...]

Հին հայ ժողովուրդ

Հունիս 10, 2011, Ալկա Չիլինգարյան8 մեկնաբանություն

Մենք հին ժողովուրդ ենք: Ունենք շատ պատմամշակութային արժեքներ: Էլ չեմ ասում, որ առաջին ազգն ենք, որ ընդունեցինք քիստոնությունը որպես պետական կրոն: Այս ամեն ինչը մենք շատ լավ գիտենք ու ամեն հարմար առիթի դեպքում էլ հիշեցնում ենք բոլորին: Ես ինքս շատ հպարտ եմ, որ հայ եմ, [...]

Կույրը դարի գուշակ. Մաս 1 -ին

Հունիս 9, 2011, Զոհրաբ Հարոյան16 մեկնաբանություն

Վանգան` կույր տատիկը վերջերս ավելի հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վանգային առաջինը հիշեցին Կուրսկի դեպքերի, ապա 2001 թվականի սեպտեմբերի 11-ի, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի եւ հիմա` Ճապոնիայի երկրաշարժի օրերին: Բոլոր այս իրադարձությունները կույր տատիկը տեսել էր, [...]

Օդնոկլասնիկին իր բարիքներով կիսվում է ֆեյսբուքի հետ

Հունիս 7, 2011, Սոնա Աբրահամյան27 մեկնաբանություն

Օդնոկլասնիկի կայքից վաղուց եմ հրաժարվել, հենց այն ժամանակ, երբ փափուկ խաղալիքով նկարված աղջիկները շատացան կայքում, ավտոներին /հաճախ ոչ իրենց/ գրկախառնված տղաները ծանոթության առաջարկով գրոհեցին: Ֆեյսբուքը հաստատ օդնոկլասնիկի չէր ու սկզբում չէր էլ  կարող լինել, [...]

Մտացրիվ

Հունիս 6, 2011, Տիգրան Զարեյան4 մեկնաբանություն

-Ես կարծում եմ, որ պատերազմն ու ռազմադաշտը վատ տեղեր են: -Շուտով բելառուսները կսկսեն ուտել նորմալ մարդկային ձվեր: -Սեքս սիմվոլը նա է, ում հետ կարելի է զբաղել զուտ սիմվոլիկ սեքով: -Պնդաճակատության ու համառության վերջն այն է, երբ հավաքում ես սխալ գաղտնագիրը այնքան մինչև համակարգիչը ընդունի դա: -Ես դիտում եմ գազանների մասին պատմող բոլոր ալիքները: Բացի Դիսքավրիից. դա կենդանիների մասին է: [...]

Հա՞յ, Իսկ դա ի՞նչ է

Հունիս 4, 2011, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]32 մեկնաբանություն

Այս հարցը ես մի քանի անգամ եմ լսել: Փոքր ժամանակվանից հիշում եմ տարբեր հաղորդումներ,  որի ընթացքում Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայերը պատմում էին,  թե ինչպես իրենց նոր բնակավայրերում մարդիկ գաղափար չեն ունեցել հայերի ու նրանց երկիր Հայաստանի մասին: Ինձ չէր թվում, որ ես էլ երբևէ կարող էի բախվել … [...]