Աբովյանի կանանց գաղութ

Published On June 25, 2010 | By Դավիթ Հակոբյան | արխիվ

photophotophotophotophotophoto

9 Responses to Աբովյանի կանանց գաղութ

  1. Ara says:

    հզոր կադրեր

  2. Sargis says:

    DAZHAN KADRER EN !!!

  3. Զառա says:

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈւԹՈւՄ

    Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
    լավագույն ժամանակը:
    Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզույն
    լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…
    Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է
    հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում,
    տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան
    հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված:
    Ոևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
    բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային:
    Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ`
    սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ
    խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին:
    Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես
    բաժանման բանաստեղծություններ կարդալու
    լավագույն ժամանակը:
    Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև
    հանդիպման և երկարատև բաժանման, հեռավոր աշնան մասին,
    երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես
    թեթև հանված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
    և այլևս չվերադարձա…: Հուզմունքից խզված ձայնով
    կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին
    աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը
    գլուխները ցած, առանց ամաչելու լալիս են նաև
    գույնզույն լաչակավոր մարդասպանները, գողերը,
    ավազակները…: Սովորական կանայք, որոնց, արդեն
    գիտեք` որտեղ կարելի է հանդիպել…
    Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը լգուխը գցած
    լաց լինելու լավագույն ժամանակը:

    Հովհաննես Գրիգորյան

  4. Անի Սմբատյան says:

    Շատ եմ տխրում, երբ հայուհիներին այստեղ և այս իրավիճակներում եմ տեսնում: Ինչո?ւ են նրանք այստեղ ….

  5. ARtak says:

    բոմբ էր

  6. nvard says:

    Իսկ ես կարծում եմ, որ շատ ավելի ողբերգական է այն մարդկանց վիճակը, ովքեր, ապրելով այս մեծ աշխարհում, համալրում են բանտարկյալների շարքերը: Մարդը,որ չունի ընտրության, ազատ ապրելակերպ, աշխարհայացք դարձյալ բանտարկյալ է, թերևս միակ տարբերությունն այն է, որ գաղութում նստածը մի օր ազատության համը կզգա, իսկ ինքը`երբեք:

  7. Artak says:

    Ցավալի է, բայց փաստ է…

  8. Arevik says:

    arajin@ sarsur,heto ahavor larvatsutyun,batyc irakanutyunic ches paxchi,bayc boloric azdecik@ stendi gratsn er.
    <>
    BAYC BOLORIC CNCOGH@ HOVHANNESI TOGHERN EIN

  9. Ani says:

    Hushataxtak@ shat hetaqrqir e.Grel en vor akama kardan amrapndvi?Ete chgrein kmoranain?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *