Ամեն մարդ իր Խաչն է կրում

Published On December 4, 2010 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Լրագրությունում հոգեւորականներն իմ ամենասիրելի հերոսներն են, կյանքում` ամենահետաքրքիր զրուցակիցները: Չի եղել մի դեպք, որ ես ծանոթանամ նրանց հետո որպես ինտերվյուեր եւ վերջում չընկերանամ նրանց հետ: Տեր Հակոբը, Տեր Թորգոմը հիմա դարձել են ինձ շատ հարազատ մարդիկ: Տեր Հակոբին, որ տեսնում եմ, հոգեպես միանգամից ամրանում եմ: Հոգեւոր առաջնորդների Սուրբ երրորդությունը գլխավորում է Ջավախքի հոգեւոր սպասավորներից մեկը, բայց անունը չեմ ուզում նշել, քանի որ բլոգում այնպիսի բաներ եմ պատմելու, որ չեմ ցանկանա ինձ հարազատ դարձած  մարդուն որեւէ վատություն անել:

Ջավախքում նկարահանումների առաջին օրվա վերջում հանդիպեցի նրան, հրաժարվեց որեւէ հարցազրույց տալ: Արդեն տասը տարի նա Ջավախքում է ու արդեն տասը տարի սպասում է, որ  Հայ Առաքելական եկեղեցին կստանա իրավական ուժ Վրաստանում եւ կգործի իրավական դաշտում, սակայն խոստումը գործի դեռ չի կոչվում:  Ջավախք մտնելուց հետո նա նորից քրիստոնեություն է սկսել քարոզել, մի կողմից կումունիստական աթեիզմը, մյուս կողմից էլ վրացական կառավարության քաղաքականությունը վիրահայերին անհավատ են դարձրել:

photoՆրա հետ հանդիպեցի մի քանի անգամ ու ամեն անգամ գոնե չորս ժամ ձգվեց մեր զրույցը: Սարսափելի հետաքրքիր մարդ, խելացի զրուցակից: Հոգեւոր սպասավորը ծառայել է ճեմարաններից մեկում, մի օր նամակ է գրել եւ անկեղծացել` Հոգնել եմ այստեղից, ուզում եմ գնալ ու շփվել մարդկանց հետ: Անկեղծ խոստովանությունը նրան բերեց հասցրեց Ջավախք: Ու մի կարեւոր բան ասաց նա, որից հետո սկսել եմ մի տեսակ վախենալ ռեպորտաժիս կառուցվածքի համար, պատասխանատվության զգացումս առաջին անգամ լրագրողական կյանքում չափազանց մեծացել է:

Գիտե՞ք ինչ ասաց: Վերջապես մի անգամ էլ ասեք, որ վրացին լավ է նայում վիրահայերին, քանի որ փողոցները վերջապես ասֆալտապատում են, առանց հողի հարկի են մշակում դաշտերը,  իսկ Հայաստանում նույնիսկ շուն ու կատվի հարկ կա: Անընդհատ վատ լուրեր եք տարածում, իսկ արդյունքում տուժում է այստեղի բնակիչը: Լրագրողները գալիս են, բորբոքում վրացի ժողովրդից, հետո գնում Ջավախքից, արդյունքում նրանք մնում են միայնակ իրենց հոգսերով ու դրանից հետո Թբիլիսիից հրաման է գալիս`  ինչ-որ մեկին աշխատանքից ազատելու կոչով:

Ըստ նրա, եթե Հայաստանում ցանկանում են, որ Ջավախքում ինչ-որ բան փոխվի, ընդամենը հայրենի կառավարությունը պետք է թեթեւ ուշադրություն դարձնի: Հակառակ դեպքում Հայաստանում չեն թողնում վրացական համարներով շրջել, իսկ Վրաստանում էլ խեթ են նայում: Հիմա լավ, ուր գնանք, ինչպես ապրենք, մնացել ենք օդից կախված:

Մի երեկո էլ հրավիրեց թեյելու իր բնակարանում: Նստած զրուցում էինք, մեկ էլ բորբոքվեց: Հայերն են մեղավոր, ամեն ինչ աստվածացնում են,  տասնամյակներ շարունակ գնում են Վան ու էնտեղից քար բերում, այ մարդ, էդքան քար, որ ամեն մեկն  իր հետ բերի, բա էնտեղ մի տարի հետո քար կմնար՞ Ընդամենը քուրդն է կողքի դաշտից բերում լցնում, դուք էլ հավաքում, բերում եք ու ասում, որ Պատմական Հայաստանից եք բերել: Պետք է ընդամենը սիրել ու դողալ, երբ այն քոնն է, ոչ թե սեփական ձեռքերով տալիս ենք, ու հետո սկսում քար կրել Հայաստան:

photo2Միայն Թբիլիսիում կա հարյուր եկեղեցի, Երեւանում մի տասնյակ: Վրացին եկեղեցին լուսավորում է, դողում իր խաչի վրա,  իսկ մի օր  շրջեք հայկական եկեղեցիների տարածքով: Միայն թողնես երեւանցիներին գոհ-գոհ հպարտանան, որ իրենք ծնունդով  մայրաքաղաքից  են: Ինչո՞վ եք ուրախանում, ախր, Երեւանը մի մեծ գյուղ էր` քրդերով լի, երջանիկ տոնում եք Երեւանի երկու հազար….տարին, ախր, Էրեբունի հնամենի մայրաքաղաք-թանգարանը դարձրել ենք զուգարան բաց երկնիք տակ: Ինչ եմ ուզում ասել, շատ հեշտ է գալ ու բորբոքել վրացիներին, ախր, էս հողի վրա մաքառողը խեղճ ու կրակ ջավախցին է: Միեւնույն է ոչինչ չի փոխվելու: Թողեք` ապրեն… Երբեմն սովորեք շատ բան լսել ու քիչ արտահայտվել, փոխարենը երկար մտածեք….

Վերջին խորհրդին հետեւելով, ես հենց այստեղ էլ կդադարեմ պատմել մեր զրույցի շարունակությունը: Ի դեպ, Ջավախքում շատ քիչ մարդիկ եղան, որ չխուսափեցին մեզ հետ զրուցել ու շփվել, նրանցից մեկը հենց հոգեւորականն էր:

7 Responses to Ամեն մարդ իր Խաչն է կրում

  1. hasmik says:

    chgitem inchu,menq aveli shat dzevn enq karevor hamarum,qan bovandakutun@,aveli shat xosumenq,qan gorcum,misht dzgtum enq apacucel urishnerin inch vor banvorin inqners chenq havatum…isk urishner@ gorcum en lur,hetevoxakan…che,xaxtvel e mer argeqain hamakarg@…

  2. Թոմ says:

    Շնորհակալություն Գոհար: Ինձ շատ-շատ բան տվեց էս նյութը: Իրոք որ իրավացի է հոգևորականը` ինչով ենք ուրախանում ու հպարտանում, հիմա արդեն ավելի ռացիոնալ կմոտիականամ էս տիպի հարցերին, Ջավախքը հետ բերել ինձ տվումա մենք չենք կարող ու քանի ուրիշի “լծի” տակ կարողանում ենք ասել, որ Ջավախքում հայեր կան ու այտեղ խոսում են հայերեն ու պահապանում դպրոցներում հայերենը, ուրեմն մենք հպարտ պետք է լինենք, մնում է ամեն գնով պահպանենք էս ամենը:

  3. Manu says:

    Ես գիտեմ, որ Նա կարդում է մեր բլոգը: Պարզապես, ուզում եմ ասել` Աստված Ձեզ օգնական, Հայր Սուրբ…
    P.S. Առաջին անգամ, իրոք, ռեպորտաժս գրելիս ոչ միայն լրագրողի ձայնն եմ հաշվի առել, այլ նաեւ ներքին, մարդկային ձայնս:

  4. Vahagn says:

    Kyanqums voch mi hogevorakani chem havatacel u chem havata…
    Sakayn hoyakap mi reportaj apres, hamadzayn em hayer@ menak xosum en gorc chka, menak goroz-goroz, mec-mec xosum en nervers hanelov, hayr surb@ chisht el artahaytela mtahogutyun@, hayer mivorveq ev ekeq apacucenq gorcov ev voch te xosqer vor zorutyun chuni…

  5. Վահագն says:

    Մենք հայ ենք: Ոչ մի բան չենք կարա փոխենք ցավոք սրտի: Ամեն մարդ, ինչպես նաեւ ամեն ազգ տուժում է միայն իր խելքից:

  6. Ես ամեն օր եմ էդ նույն բանն ասում Գոգ ջան: Հեռուստատեսությունների մասին դեռ չեմ խոսում, բա թերթերը……գրում են ճիժտ ու սուտ` առանց մտածելու հետևանքների մասին: Ես մի բան կասեմ, Ջավախքում հայերն իրենց շատ էլ լավ են զգում, իրենց համար լավ էլ ապրում են, միայն ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ունենում իշխանությունների հետ` հայ լրագրողների գնալ-գալուց կամ թերթերից մեկում գրվախ հերթական վատ ու սուտ հոդվածից հետո: Չի կարելի այդքան ամեն ինչ չափազանցության հասցնել: Վրաստանում այս տարի առանց քննության, միայն մեկ հարցազրույցով հարյուրից ավելի հայ երեխա ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հայկական լրատվամիջոցներից ոչ մեկը չասեց, թե էս ինչ լավ նախաձեռնություն էր Սաակաշվիլու կողմից, բոլորը դրա տակ ենթատեքստ էին փնտրում. :Դե թող անգրագետ մնան, կոշկակարներ դառնան կամ էլ խոպան գնան, վրացերենն էլ հանկարծ չսովորեն,: Մերոնց մոտ լավությունն էլ չի անցնում: Չծավալվեմ… Որ գրեմ, շատ բան կա ասելու…….

  7. Gohar says:

    Ruz jan, es amen angam gnum em en ashxarh u het em galis, erb miacnum em TV-in u lsum, vor inch vor meky hegnum e mer kronn u havaty, u dranq enqan shat en……

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *