Անգլուխ Երեւանը, Քաղաքագլուխ Բեգլարյանը եւ Աստված Ռիչարդ Նիքսոնի հոգին լուսավորի…

Published On December 10, 2010 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Այս պատմությունը սկսվեց 2009 թվականի մայիսի 31-ին: Լավ եմ հիշում` այդ օրը ես Վրաստանում էի, իսկ Գագիկ Բեգլարյանը  դարձավ Երեւանի 52-երորդ, բայց առաջին ընտրված Երեւանի քաղաքապետը: Բայց մինչ այդ նա արդեն մի քիչ քաղաքապետ էր` մարտի` չեմ հիշում, կարծեմ 4-ին նախագահի հրամանագրով Բեգլարյանը նշանակվել էր քաղաքապետ: Մեկ ամիս անց` հունիսի 11-ին էլ Գագիկ Բեգլարյանը հանդիսավոր երդում տվեց ու ստանձնեց Երեւանի քաղաքապետի պարտականությունները:  Լավ, թե վատ, շատ, թե քիչ, աշխատեց ու ստացվեց, որ պիտի հրաժարական տար ու դեկտեմբերի 9-ին տվեց: Պատմությունը նրան կհիշի որպես առաջին ընտրված քաղաքապետ, կամ սոցիալական ցանցի առաջին հայ զոհը, ասենք` ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի պես` <<Խորը կոկորդի>> էֆֆեկտով: Ի՞նչ եղավ, ինչի՞ց սկսվեց, ինչ կապ ունի Հովհաննես Թումանյանն այս պատմության հետ թողնենք, որովհետեւ դրա մասին այս օրերին խոսում է անգամ լվացքի մեքենան: Ուզում եմ խոսել այսօրվա մասին:

imagesՈչ թե լռում, այլ ուղղակի փակված է Գագիկ Բեգլարյանի բլոգը: Լռում է Նաեւ Տարոն Մարգարյանի պաշտոնական կայքը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում շատ աղքատիկ ինֆորմացիա է դրված` Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել եւ ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել, որ  դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին կգումարվի ավագանու արտահերթ նիստ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու մասին օրակարգով:

Ըստ Երևան քաղաքի մասին օրենքի, նոր քաղաքապետը պետք է ընտրվի մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 46. Քաղաքապետի արտահերթ ընտրությունները

1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Այսինքն երկուշաբթի արդեն պարզ կլինի այն օրը, երբ ավագանին կընտրի նոր քաղաքապետին, իսկ ո՞վ կլինի նոր քաղաքապետը: Թերեւս սա ամենաթեժ քննարկվող թեման է սոցիալական ցանցերում: Այդ քննարկումներում ընդամենը մեկ անուն է շրջանառվում` Տարոն Մարգարյան:  Լրատվական կայքերը արդեն աբսուրդի են հասել. ասենք գրում են` <<Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր եղել է  նախագահի նստավայրում: Այլ մանրամասներ հայտնի չեն>>:  Կամ մի այլ շաատ համոզիչ տոնով գրված ու խնդալու ավարտով հրապարակում` <<Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:  Այս մասին նշում են ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները>>:

images (1)Ու այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ես էլ եմ այդ կարծիքին, որ հաջորդ` Երեւանի 53-րդ քաղաքապերտը լինելու է Տարոն Մարգարյանը, բայց ոչ թե այն պատճառով, որ մեքենան ինչ որ մեկի կաֆեի մոտ եմ տեսել, կամ հատուկ աղբյուրներ ունեմ, այլ որ քաղաքապետն ընտրվում է Երեւանի Ավագանու կողմից, որտեղ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է` ունի 35 մանդատ: Տարոն Մարգարյանը Երեւանցիների մոտ հարգանք ու վստահություն է վայելում եւ Նիքսոնի հրաժարականից հետո Ջերալդ Ֆորդը ավտոմատ անցավ փոխնագահից նախագահի, որոնք ի դեպ 2-ն էլ Հանրապետական են եղել:

9 Responses to Անգլուխ Երեւանը, Քաղաքագլուխ Բեգլարյանը եւ Աստված Ռիչարդ Նիքսոնի հոգին լուսավորի…

  1. Artak says:

    Ov uzum e tox ynrtvi qaxaqapet, miayn te iren vayel pahi ayn pashtonin, mard chceci, chtalani qaxaqy, aporeni gorcoxutyunner chani (gone, asel asoxac, apashqyara)… Mi xosqov sirvi u hargvi qaxaqacineri, inchu che, nayev azgi koxmic!

  2. Vahagn says:

    Apakoxmoroshum en joxovrdin, chi kareli axr ayspes…
    Vonc em barkacac…

  3. Թոմ says:

    Տրամաբանական է, որ Տարոն Մարգարյանը կլինի հաջորդ քաղաքապետը: Ինձ տվում է, որ նա կլուծի Նոր-Նորքի «Վիշապի կոթողներ» այգու խնդիրը և կդառնա մեր սիրելի քաղաքապետը (առայժմ էս հարցնա հուզում): 🙂

  4. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Վահագն ով եւ ինչ է ապակողմնորոշել??? Ինչից ու ինչի համար եք բարկացել??? Եթե դժվար չէ բացեք փակագծերը:

  5. Վահան says:

    Ժողովուրդ ջան ամուսանանալուց լավ նայեք, թե ում հետ եք ամուսանանում: Հիշեք, դրանից է կախված Ձեր վաղվա ապագան :ՃՃՃՃ
    պ.ս.- Հուսանք, որ նոր քաղաքապետը հնից լավը կլինի…հուսանք…

  6. Վահագն says:

    Բա էդ ժողովուրդը, որ էդքան դեմ էր, հենց ասելիքն էն էր, որ էդ “ընտրվողներից” ցանկացածը նման արարքի ընդունակ է։ Իրական քաղաքացիական հասարակությունն այն է, որ Բեգլարյանի(ու առանց բացառության այսօրվա բարձր պաշտոնյաներից ցանկացածի) նման մարդիք չեն էլ ենթադրում, որ կարող են թաղայինից բարձր պաշտոն զբաղեցնել։

  7. Sona says:

    Vay es verjin comenty spanec! Isk taron Margaryany hastat lav qaxaqapet klini. Che vor na hrashali hamaynqapet er.

  8. Սամ says:

    Բեգլարյանը լուրջ գործիչ է: Լուրջ գործիչ է թե՛ պաշտոնով, թե՛ առանց պաշտոնի: Նրան, ու նրա հրաժարականին վերաբերվել այնքան իմիջայլոց, ինչպես այսօր քաղաքացիների ծանրակշիռ մեծամասնությունն է անում, առնվազն միամտություն է… Պետք չե վերլուծությունները սահմանափակել տեղական անցուդարձով ու ,,ներտեսակային պայքարով”: Համենայն դեպս, Բեգլարյանը ձեռք է բերել մի կարգավիճակ, որը հարաբերականորեն չեզոք է, և հնարավորություն է տալիս հետագայում իր ողջ հզորությամբ խաղալ, թե՛ գործող իշխանական, թե՛ նախորդ իշխանական, թե հնարավոր բոլոր ընդիմությունների ,,թիմերում”: Այսօրվա, առավել ևս վաղվա քաղաքական գործիչներից շատերը կերազեին նման ազատ ընտության հնարավորություն: Բեգլարյանի նման մարդիկ, և նրանց հետ կատարվածը եթե այդքան հասկանալի ու կանխատեսելի լինեին, ինչպես կարծում են շատերը, ամեն շենքի յուրաքանչյուր մուտքից հիմա քաղաքապետեր կլինեին…

  9. Ձուկ says:

    Սամ-ին`
    Ուխխխխ~: Շշել ես: ” Բեգլարյանը լուրջ գործիչ է:” Սպանում ա էս միտքը: Լսի սա իռոնիայով է գրված???

    “ամեն շենքի յուրաքանչյուր մուտքից հիմա քաղաքապետեր կլինեին…” -Դա միայն Բեգլարյանին հաջողվեց, բոլոր շենքերի բակում կանգնածները բախտավոր չեն կարող լինել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *