Անդրադարձ <<Վերադարձին>>. փորձելով հասկանալ հայկական սերիալը

Published On September 10, 2010 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

Հայկական տարբեր բլոգներով ու հեռուստահաղորդումներով <<ծեծում>> են սերիալի թեման ու ես էլ չեմ կարողանում դրանից անմաս մնալ: Չեմ խոսելու բոլոր սերիալների մասին, այլ անդրադառնալու եմ միայն Արմենիայի <<Վերադարձ>> սերիալին, որին հետևում էի մինչև այսօր:

gegham 12-2Երբ նոր էին սկսել խոսել ֆիլմի մասին, տեսա որ ֆիլմում խաղում է նաև Արմեն Ջիգարխանյանը ու դրանից դրդված դիտեցի առաջին սերիան: Շատ հետաքրքրեց ինձ պատմությունը: Սերիալի վերջի երգն էլ Դորիանս խումբն էր կատարում ու անգամ դա ավելի լավն էր, քան մինչև այդ ուրիշ սերիալներում օգտագործվող հոլիվուդյան երաժշտությունը: Շատ հետաքրքիր էր նաև պատմությունը, անհամբեր սպասում էի հաջորդ սերիաներին: Սկզբի 10 սերիան նույն բարձրի որակի մեջ շարունակվեցին ու գրավված պահեցին իմ ուշադրությունը:

Հետո ամեն ինչ տեղափոխվեց Հայաստան, ամերիկյան ֆիլմերի հայտնի երգերը դարձան ֆիլմի մաս ու ամեն ինչ սկսեց նմանվել հին կոտրված տաշտակին:

Սերիալն ունի շատ աբսուրդային պահեր, որոնք ինձ արդեն նյարդայնացնում են և ես դադարեցրի սերիալին հետևել: Կարող է ես ԱՄՆ-ում եմ ապրում ու այդ իրավիճակներն ինձ արդեն խորթ են դարձել, բայց ինչու՞ են ձեռ առնում ամեն ինչ այդ սերիալում:

  • Ինչու՞ է Ազգային Անվտանգությունն իր ձեռքի տակից բաց թողնում 2 զինված ադրբեջանցու Երևանի կենտրոնում:
  • Ինչպե՞ս են մարդիկ կեղծ պարսկական անձնագրերով մտնում Հայաստան:
  • Ինչու՞ է Ազգային Անվտանգության աշխատողը տեղեկություն տալիս իր ծանոթներին:
  • Ինչու՞ Ազգային Ժողովի պատգամավորը երբեք Ազգային Ժողովում չի:
  • Ինչպե՞ս են կարողանում 2 ադրբեջանցի մտնել հիվանդանոց Երևանում և նրանց ոչ մեկն անգամ չի մոտենում:
  • Ինչպե՞ս է ֆաքսը գալիս առանց ուղարկողի համարի:
  • Ինչու՞ են մարդիկ մտնում վիրահատական սենյակ, երբ վիրահատություն է տեղի ունենում:
  • Ինչու՞ են հիվանդանոց բերված, գիտակցությունը կորցրած, սրտի արատ ունեցող աղջկա թևի տակ ջերմաչափ դնում որպես առաջին օգնություն:
  • Ինչու՞ են այդպես ահավոր ու անճաշակ ձևով գովազդում գինին:
  • Եվ ինչու՞ է ֆիլմի սցենարը փոխվում, երբ ամեն անգամ դերասաններից մեկը բացակայում է քաղաքից:

22 Responses to Անդրադարձ <<Վերադարձին>>. փորձելով հասկանալ հայկական սերիալը

  1. Razmik says:

    Հարգելի Գեղամ ես լիովին համաձայն եմ Ձեր դիտարկումների հետ, ինչ վերաբերում է ինչուներին ու ինչպեսներին,ապա այդ ամենն ունի մեկ պատասխան` Հայաստանւմ ամեն ինչ հնարավոր է` այդ թվում նաև Ձեր նշածները:

  2. Գեղամ Մուղնեցյան says:

    Լավ չի որ այդ ամեն ինչն իրականում էլ է հնարավոր, հեռվից դա պարզապես անտաղանդության ու ինքնածաղրանքի է նմանվում:

  3. Լևոն says:

    Գեղամ ջան Հայաստանում բիզնեսա ոչ թե կինո,իզուր մի զարմացի.

  4. Don says:

    Kino en uzum nkaren chgiten vonc… Amenaskzbic lav pox caxsecin heto kangnecin. Ov uzum mi kich hangstana kino mech kam spanum en kam arcakurd uxarkum, inch scenari masin karox e xosq linel! Animast seryal en nkarel xaytarakum en haykakn bnakn u pashtpanakan karucner@, vorkan shut verchana nkan mer bolori ogutna!

  5. Vlad says:

    indz tvuma vor motaka 500 tarum menq serial nkarel chenq karoxana qani vor menq chenq uzum nkarel menq uzumen urishic artatpenq{plej} anenq, u xi menak veradarc@ enqan haykakan serialner kan vor bani petq chen/

  6. Գեղամ Մուղնեցյան says:

    Հարգելի Լևոն, Ամերիկայում էլ է դա բիզնես և ինչպես երևի գիտես դա շատ մեծ բիզնես է ու լավն անելու դեպքում ավելի շատ եկամուտ կբերի սերիալը ստեղծողներին, բայց ներկա իրավիճակում ես խեղկատակությունից բացի ուրիշ եկամուտ չեմ տեսնում հայկական սերիալում:

  7. LILIT says:

    GEXAM JAN EVS MEK INCHU E ARAJACEL QO SHARQIN:))) INCHU EEEE DORIANSI ERGY POXARINVEL ARMENCHIKI TYURIMACUTYAMB!?:)

  8. Գեղամ Մուղնեցյան says:

    Ես էլ նոր իմացա որ Դորիանսի երգը հանել են ու Արմենչիկին են դրել: Ամեն ինչ այդ ֆիլմում արդեն ռաբիզ էր դարձել դրա համար էլ երևի որոշեցին Արմենչիկով ամբողջացնել:

  9. Alina says:

    anchashak u anmakardak serial!!!! 🙁

  10. Tom says:

    Gexam jan ari 2 amis shat che apri u shpvi stexi kyanqi het, khamozves u knkates vor inch nkaraca u inch cuycen talis et miayn esorva noxkali kyanqna, esor ov vonc uzi inch uzi kani OLIGARXIAYA tirum , isk et amen inch asum a!! @nenc vor mi zarmaci amen inch irakan a u hamapatasxanuma bolor standartnerin, Ete ka Pox Uremn amen inch hnaravora, es stexi kargaxos@ darel ((((((((((((((((((

  11. Lida says:

    Հարգելի Գեղամ.
    Փորձեմ պատասխանել ըստ հաջորդականության.
    Ինչու՞ է Ազգային Անվտանգությունն իր ձեռքի տակից բաց թողնում 2 զինված ադրբեջանցու Երևանի կենտրոնում:
    -Եթե հիշեք հոկտեմբերի 27-ը, կարծում եմ` Ազգային Անվտանգության անխոցելի աշխատաոճի մասին Ձեր պատկերացումները անմիջապես հօդս կցնդեն:
    Ինչպե՞ս են մարդիկ կեղծ պարսկական անձնագրերով մտնում Հայաստան:
    -Մարդիկ կեղծ անձնագրերով ԱՄՆ էլ են մտնում, էլ ուր մնաց Հայաստան չմտնեն:
    Ինչու՞ է Ազգային Անվտանգության աշխատողը տեղեկություն տալիս իր ծանոթներին:
    -Որովհետև մենք` հայերս խիստ ընկերասեր, ծանոթասեր, բարեկամասեր և պարզապես … բամբասասեր ազգ ենք:::)))
    Ինչու՞ Ազգային Ժողովի պատգամավորը երբեք Ազգային Ժողովում չի:
    -Որովհետև նրանցից յուրաքանչյուրը մի քանի բիզնես ունի, այդ իսկ պատճառով էլ, նրանց փոխարեն իրենց գործընկերները մեկի փոխարեն մի քանի կոճակ են հաջողացնում սեղմել,որպեսզի գոնե քվորում ապահովեն…
    Ինչպե՞ս են կարողանում 2 ադրբեջանցի մտնել հիվանդանոց Երևանում և նրանց ոչ մեկն անգամ չի մոտենում:
    -Տես` պատասխան 1 և 2:
    Ինչպե՞ս է ֆաքսը գալիս առանց ուղարկողի համարի:
    -Իսկ Դուք տեղյակ չեք?, որ Դեվիդ Քոփերֆիլդը հենց Հայաստանում է աճապարարություն անելը սովորել…
    Ինչու՞ են մարդիկ մտնում վիրահատական սենյակ, երբ վիրահատություն է տեղի ունենում:
    -Որովհետև մեր հիվանդանոցներում գործում է “Փողին մուննաթ” սկզբունքը:
    Ինչու՞ են հիվանդանոց բերված, գիտակցությունը կորցրած, սրտի արատ ունեցող աղջկա թևի տակ ջերմաչափ դնում որպես առաջին օգնություն:
    -Էդ դեռ լավ ա, բա որ ոտքի կոտրվածքի ժամանակ են որպես առաջին օգնություն ջերմաչափ դնում, սրան ինչ կասեք?
    Ինչու՞ են այդպես ահավոր ու անճաշակ ձևով գովազդում գինին:
    -Երևի այն միակ պատճառով, որ այդ գինին խմելով կարելի է միայն դիմանալ այդ ֆիլմի անճաշակությանը…այսինքն` տվյալ դեպքում դրանք համարժեք մեծություններ են…
    Եվ ինչու՞ է ֆիլմի սցենարը փոխվում, երբ ամեն անգամ դերասաններից մեկը բացակայում է քաղաքից:
    -Որովհետև հայկական կինոարտադրության մեջ սցենարիստն է հարմարվում դերասանների քմահաճույքներին, և ոչ թե հակառակը…
    …Որպես վերջաբան ավելացնեմ, որ այս ամենը պարզապես մեր ունեցած տխուր իրականությունն է, իսկ Դուք ուղղակի մխիթարվեք այն փաստով, որ գոնե Ձեզ համար այս ամենն արդեն խորթ է…

  12. Գեղամ Մուղնեցյան says:

    Հարգելի Թոմ ես Հայաստանում 15 տարի եմ ապրել, բայց օլիգարխիան էլ ցույց տալու ձև ունի, դա էլ կարելի բարձր մակարդակով անել, առանց անկապ երկխոսությունների ու կեղծ դրամատիկ երաժշտության: Ռուսներն էլ օլիգարխների մասին նկարում են, բայց շատ որակով ֆիլմեր են ստացվում, ինչի՞ց ա դա:

  13. Գեղամ Մուղնեցյան says:

    Հարգելի Լիդա, շատ շնորհակալ եմ պատասխանների համար 🙂 արդեն ամեն ինչ պարզ է:

  14. Vlad says:

    es haykakan serialnerin vor naes Hayastan@ ashxari amena kriminal erkirana u ashxari bolor xndirner@ lucvumen Hayastan karoxa serialneri mej chshti mi poqr ktor ka bayc miayn mi poqr

  15. Tom says:

    Hargeli Gexam es urax em vor canot es hayastani ancudarcin, bayc kinoi makardak@ shat cacra hayastanum kan seralner vor karli e gnahatel bayc himnakan@ ev dzer nshac Veradarc@ parzapes mardu nerveri hashvin nkarahanvac en u syuzhei sharnakutyun chnenalu patcharov darnuma anhamutyun, meke kxndrei haykakan ev rusakan Filmer@ chhamemateiq qani vor (shat hacu panir piti utenq) vor hasnenq rusneri makardakin!! ha meke shnorhakalutyun Lidain shat lav meknabanec))

  16. nvard says:

    iskapes Lida shaaat lavn er 😀

  17. Աստղիկ says:

    Մի Բան էլ կա` Հայաստանում սերիալ նկարելուց առաջ երբեք չեն իմանում, թե քանի սերիա է լինելու: Միայն առաջին 10 սերիաները նկարում են, հետո էլ նկարում ու հաջորդ որը ցույց տալիս, նկարում, ցույց տալիս…. եթե այսօր անձրև է, ապա վաղվա սերիայում անպայման անձրև է լինելու, ձյուն է, ձյուն կլինի…
    Կամ էլ կարելի ա սերիաները մեկումեջ նայել, որովհետև ամեն սերիան ախպերաբար բաժանված ա 3 մասի`
    1. անցած սերիայի շաաատ կարևոր դեպքերի հիշեցում` 5 րոպե,
    2. այսօրվա սերիան` 10րոպե,
    3. հաջորդ սերիայի ջիջիլ` 5 րոպե:
    սա միայն սերիալին վերաբերվող մասը: Մնացած, գլխավորագույն, գովազդային մասը` 30րոպե: Դրա համար էլ սերիալները երկաաաար ձգվում են` 400-500, մեկ էլ տեսար 600 սերիա… Ինչ իմանային “Հանուն Սիրո”-ի ռեժիստրները, որ տենց բեսամթ սերիալ են ստանալու? Կամ ինչ անեին խեղճ “Որբերը”, երբ ինչ-որ օրենքի պատճառով ստիպված եղան իրենց հեռու գնացող պլաններից հրաժարվել ու 2 օրում ափալ-թափալ անել? Մի խոսքով, Հայաստանի սերիալները կարող ենք դեռ մի 20 տարի էլ չնայել, բայց մի փաստ կա, ինչքան էլ չնայենք, մեկա, բոլորս էլ անգիր գիտենք, թե որտեղ ինչ ա կատարվում:

  18. Գեղամ Մուղնեցյան says:

    Հարգելի Աստղիկ, շնորհակալություն մեկնաբանության համար ու իմ կարծիքով անգիր գիտենք որովհետև էլի մեկ-մեկ նայում ենք որ տեսնենք արդեն լավն է թե դեռ էլի պիտի սպասենք 🙂

  19. X says:

    UXAKI MI NAYEQ ED SERIALNER@. ED DEPQUM VOCH KNERVAYNANAQ VOCH EL KAPSHEQ

  20. Lana says:

    Bayc es et serialum Artashex Xachatryanin u Samvel Sargsyanin shat em sirum!!!

  21. Mali says:

    Nax shnorhakalutyunm Lidayin lav u chisht meknabanutyan hamar.. ekeq hishenq vor Haykakan Serial chkar.. Karces te haykakan Seriali skizb@ exav Djbaxt erjankutyun@ ev dzrcav sirvec, heto scenaristner@ (naxandzecin) Seriali scenaristin u sksecin irar etevic nkarahanel anvorak ev anchashak Serialner… Giteq vor Vorogayt herustaserial@ shat bacasakan licqer haxordec qaxaqi erexanerin. erexaner kain voronq mtnelov bank porcel ein talanel ayn u giteq inchov? xaxaliq atrchanakov. cicaxeliye che??? bayc dra het mek tex shaaat cavali u txrali past e. nuyn vorogayt nayox erexaner@ erku @nkerner spanel en mi txayi porcelov motic vercnel poxer@ nmanakelov HOVOYIN … shat vat e, inch anel vor erexaner@ chnaen herustaserialner? zrkel? jardel herustatcuyc@? te patjel???… cavoq sranq apardyun klini qani vor mievnunn e @nkerneric kimana te inch e exel serialum.. Ete mek@ ka vor karox e patasxanel harcis xndrum em greq ___inch anel vorpeszi erexaner@ diten vorakov film zarganan grqerov texiak linen amen inchic ev dra het mek tex HARGVAC linen shrjapatum ev chdarnan LOX-er (nereceq artahaytutyans hamar)……..

  22. Gayane says:

    Lidan patasxanec bolor Hayatancineris poxarne. miayn avelacnem naev, vor seriali scenaristner@ poxvum en derasanneric arag, asenq karox en aysor mi nor scenarist berel, ev vaxvanic na arden grum e hertakan serian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *