Անկեղծ խոստովանություն

Published On December 16, 2010 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Երբ հոծ բազմության մեջ նկատում եմ մի մարդու, որն ինձ չի սիրում, ավելին` ատում է, գնում ու գրկում եմ նրան, հարցնում նրա որպիսությունը: Այդ կերպ չար մարդիկ սկսում են իրենց մեջ տալ-առնել, եթե նրան չեմ սիրում, վատ բաներ եմ անում նրա նկատմամբ, ամեն կերպ ոչնչացնում եմ նրա անձը, ինչո՞ւ է շարունակում ինձ լավ վերաբերվել,- վերջերս պատմեց մեր հոգեւորականներից մեկը: Հոգեւոր սպասավորի այս մտքից հետո ես զգացի, որ վերջին գոնե 3 ամիսը ես սկսել եմ այդպես ապրել: Աշխատանքի վայրում մի հավաքարար ունենք: Ամեն առավոտ, երբ նրան տեսնում եմ, գնում կանգնում եմ նրա դեմ դիմաց ու բարեում եմ, հետո էլ հարցնում` ինչպես եք՞: Առաջին մեկ շաբաթը նա ինձ չէր բարեւում, ընդհակառակը` զարհուրելի հայացքով ոտքից գլուխ չափում էր ու էլի սկսում էր նույն աշխուժությամբ ավլել բակն ու դուռը: Ամիսներ անց նա սկսել է երբեմն իմ բարեւին պատասխանել, գիտե՞ք, մեկ-մեկ էլ թեթեւ ժպտում է:

photoՀիմա ուզում եմ Ձեզ հարցնել, ինչպես պետք է վերաբերել այն մարդուն, որը քո հանդեպ անբացատրելի ատելությունը ոչ մի կերպ չի թաքցնում, ավելին` ամեն անգամ փորձում է քո բարությանն ավելի սարսափելի քայլով պատասխանել: Իմ կյանքում կա մի խումբ 30-անց դժբախտ կանայք, որոնք արդեն յոթ տարի բոլոր հնարավոր ու անհնար արարքներն արել եմ իմ հանդեպ: Ուղակի խնայելով ձեր աչքի լույսը` չեմ մանրամասնում: Միայն ասեմ, որ նրանք վիրտուալ ու իրական կյանքում անընդհատ հետեւում են ինձ, ուր գնամ հայտնվում են մի չարությամբ: Հիմա ասեք, ի՞նչ անել: Խնդրում եմ, 3 հետեւյալ խորհուրդը չտալ` 1. Սիրի’ր նրան, ինչպես մերձավորիդ, 2. Արհամարհի’ր, 3. Փորձի’ր լեզու գտնել: Փորձել եմ, չի օգնում` հոգեբանական ու մարդասիրական իմ բոլոր քայլերը սպառվել են: Մնում է մի գործողություն, պարզապես վարձել քիլերների, որ նրանց վերացնեն, բայց այդ քայլի համար ես չափազանց Աստվածավախ եմ:

Ինձ շատ հարազատ մի մարդ անցած օրը խորհուրդ տվեց` մեջբերելով գրողներից մեկի հայտնի խոսքերը: Նախանձ մարդու քայլերի մեջ մի’ փնտրի արդարացնող ոչինչ: Նա ինքն էլ չի ցանկանում նախանձել, պարզապես նախանձում է` դա անբացատրելի է: Ես, իսկապես, ռոմանտիկ չեմ, բայց սկսել եմ երազել, որ ապրեմ բարի մարդկանց աշխարհում:

23 Responses to Անկեղծ խոստովանություն

  1. Արփինե Մինասյան says:

    Գոհար ջան, ոչինչ էլ մի արա, նրանց ատելությունը կդառնա նրանց կիլլեռը, կիլլեռ վարձելու կարիք չունես, համենայնդեպս ես այդպես եմ անում…

  2. Annie says:

    Քանի որ իմ կյանքում շատ են հանդիպում նման մարդիք, ես զգացել եմ, որ ամենաուժեղ զենքը նմաններից պաշտպանվելու համար արհամարհանքն է: Բայց զգուշությունը կորցնել պետք չէ 🙂

  3. Anahit says:

    chisht e,
    amenaujex zenq@ arhamaranqn e,
    es inqs el ashxatum em aydpes varvel

  4. Ani Smbatyan says:

    Miayn mek xorhurd ktam Gorar jan…mi qayqayir nerverd, che vor nranq henc da en kamenum anel… Hamberutyun Qez:) ete ognelu kariq lini gri blogum, gites menq misht aystex enq` qo koxqin 😀

  5. zoro says:

    Իսկ սուրճի մեջ փորձել ես մկնդեղ գցել??? Ասում են դա օգնում ա :Ճ :Ճ :Ճ Իսկ ես ըտենցներին դուխ եմ տալիս ու գնում են գլուխները ուտում :Ճ Դուխ տուր նրանց Գոգ :Ճ :Ճ :Ճ

  6. ԱնԴորրցի says:

    Մարդիկ էնպիսինն են, ինչպիսնը դու ես իրենց տեսում ու ընկալում: Դու էլ, նրանք էլ, ես էլ անմեղ հրեշտակներ չենք, ուղղակի մեկը դա տեսնում է, մյուսին դա պետք էլ չի: Եթե իսկապես չուենայիր, որ էդ մարդիկ էդպիսինը լինեին, գուցե նրանք չլինեին: Ընդհանրապես չլինեին քո կյանքում:

    Մեզանից յուրաքանչյուրին ինչ որ “թշնամու կերպար է պետք”, որ դրա դեմ պայքարենք: Էդ պայքարի համար առաջին հերթին պետք է վախկոտ չլինել, չվախենալ ինքդ քեզանից: Եթե դու ուժեղ լինես, ազատ լինես, ինչքան էլ շուրջդ 30-անց դժբախտ կանայք լինեն, չես վախենա: Այո՛, վախենա:

    Ու քանի դեռ չես հասկացել, որ էդ “թշանմուկ կերպարը” ոչ թե քեզնիաց դուրս է, այլ քո մեջ, յոթ չէ, հիսունյոթ տարի՝ միշտ էլ կլինեն քեզ շրջապատող նախանձներ ու քեզ ատողները՝ ինչքան էլ տնտեսուհիներին գրկես կամ ցիտես հոգեւորականներին:

  7. Nvard says:

    Վերջերս մի հոգեբանի գրած գիրք էի կարդում, ու էնտեղ Գոհարի դեպքի նման մի դեպք կար, պարզապես ավելի մեծ մասշտաբի` հերուսուհուն չէր սիրում մի ամբողջ գյուղ: Դե բնականաբար կինն էլ չարացել էր ու քիչ-քիչ ավելի արժանի էր դարձել համագյուղական ատելությանը:
    Հոգեբանը խորհուրդ էր տվել նրան ամանների մեջ ծաղիկներ աճեցնել ու ամեն հարմար առիթի(հարսանիք, կնունք, ծնունդ, ամանոր…) ուղարկել մարդկանց: Այս կերպ վարվելով այդ կնոջ մասին կարծիքը փոխվեց ամբողջ գյուղում:

  8. Nune Grigoryan says:

    Ամեն դեպքում ճիշտը քիլլերնա:Ճ

  9. Artak Gevorgyan says:

    Ռուսերեն մի առակ կա՝ какой привет – такой ответ
    Անձամբ ես թքած ունեմ նման մարդկանց վերաբերմունքի վրա…

  10. Ruzan says:

    Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նանակում ամեն օր ուզած թե չուզած տեսնել այն մարդուն կամ մարդկանց, որոնց համար քո յուրաքաչյուր հաջողությոնը, յուրաքաչյուր ժպիտը, նույնիսկ յուրաքանչյուր նոր շորն ու յուրաքանչյուր օրվա նոր հարդարվա մազը նրանց համար հավասարազո են մահի, իսկ նրանց կյանքին նոր շունչ ու թարմություն է տալիս քո անհաջողությունը: Ահավոր է…անհնար է պարզապես անջաել նյարդերն ու առհամարհել կամ լավ վերաբերվել նման մարդկանց: Նրանց պետք է պարզապես չվերաբերվել ոչ մի կերպ:
    Կեցցեն նրանք, ովքեր կարղանում են շարժել գոնե մի հոգո նախանձը: Ուրեմն դու քեզանից այնքան եծ բան ես ներկայացնում, նրանք էլ այնքա ոչնչութուն են, որ իրենց կյանքը թողել, քոնով են ապրում:

  11. Գայանե says:

    Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է և լույսը և խավարը, և սերը և ատելությունը… արհամարելով կամ վատ պատասխանելով դու չես փոխի ոչ նրանց, ոչ քո միջավայրը, հակառակը դու կկրկնապատկես այն վատը , որ կա: Բանաձևը էստեղ ու ամեն տեղ մեկն է` ջանիր գտնել ու տեսնել նրանց միջի լույսը ու ցույց տալ նրանց, որ դու տեսել ես այդ լույսը ու հենց դա ես գնահատում ու հարգում նրանց մեջ… տուր էն դրականը, պոզիտիվը , որ ունես, բայց սրտով, ցանկանալով: Կարծում եմ սա է միակ ուղին ապրելու, շփվելու մարդկանց հետ ու գուցե նաև ինչ-որ տեղ նրանց փոխելու:
    Բարին ու լուսավորը միշտ են բերում դեպի լավին, դրականին …: Այլ տարբերակ պարզապես չկա:
    …ու ասածներս թող դեկլարատիվ չհնչեն . սրանք շատ ռեալ են, սրանք գործում են, սրանք փոխում են…

  12. մեռ says:

    առաջարկում եմ այդ մարդկանց ուղղարկել Պլաչիդո Դոմինգոյի համերգին

  13. Սարգիս says:

    Ուղղակի մոռացիր նրանց գոյության մասին: Ար

  14. Gohar says:

    shat tarber u hetaqrqir comentner ein. uxaki es arden voroshel em. nmannerin chem vereberum. tsaxikner el chem uzum nvirel.

  15. ananun says:

    shat canot iravichak e, nujnn el indz het e texi unenum, es, orinak, ancac ory pajteci u ajnpes goraci nra vra, cujc tveci, vor ajdqan el anpashtpan chem, vor es el iren karox em pnovel, vor inqy votic glux terutyun e. Inqs indz haxtahareci ajd qajlin dimelu hamar, bajc asum en che pashtpanvelu lavagujn dzevy arajiny hardzakveln e, hima lrik-mnjik e dardzel, urishnern el hetevutyunner en anum, vor mi or el irenq ajdpes xajtarak klinen…

  16. r.p. says:

    hamadzayn em Գայանե-i het.

  17. lucky says:

    amen or axotir nranc hamar………haskanalu kam hamozvelu hamar, vor du nrancic tarbervum es.

  18. Elenoid says:

    Asa-pv a,es kvardzem qiller.es astvatsavax vhem,baci ayd lav iravaban tsanot unem 🙂

  19. Արփի says:

    Գոհար ջան, սփոփվիր, որ նրանք ոչ երբեմնի, ոչ ներկա և ոչ էլ ապագա ընկերներդ են, հետևաբար ինքդ քեզ սխալվելու համար չես մեղադրի, ինչն ամենածանր պատիժներից է….պարզապես շրջապատի մարդիկ են, որոնց դու չես ընտրել որպես քո միջավայր…նրանք պարտադրված անհաջողություններ են, որոնց շրջանցել է պետք` քմծիծաղով…միաժամանակ կամեցիր նրանց երջանկությունը…դա քեզ ավելի ուժեղ կդարձնի նրանց կողքին…

  20. aram says:

    Գայանե միանգամայն համաձայն եմ! միայն մի բան կավելացնեմ;կա վաաղուց ընդունված մի պաարզ ճշմարտություն -ցանկացած կոնֆլիկտ դա երկու կողմանի հարաբերություն է,այսինքն երկուսն ել մեղավոր են նրա առաջացման հարցում, դրա համար հարկավոր է սկզբնաղբյուրը գտնել ոչ թե մտածել կիլլերի կամ այլ շղթայական ռեակցիյաների մասին!?

  21. mayush says:

    parzapes mi koxm dir amen inch ev mexq@ qo mej pntrir

  22. Էմմա says:

    Գիտես ես քո մասին էնքան շատ եմ լսել,ու միշտ երբ տաղանդավոր երեխեքից էր խոսքը գնում պապն միշտ օրինակ էր բերում,իր ընկերոջ աղջկան,որ հետագայում պարզվեց,որ դու ես 🙂 ու գիտես ինչի?? Որովհետև դու լավն ես 🙂 так что,ուրախացիր,որ իրանք քեզ չեն սիրում,դա նշանակում է,որ նախանձում են , իսկ ես գիտեմ,որ մենակ կայացաց մարդկանց աաաաաաաաաաաաաաաաաաաայ այդքան չեն սիրում 🙂 🙂

  23. Sahak says:

    Naxandz@ mec chariqner e cnum,aynpes vor karcum em petq e xoraget linel,xonarhutyun cucaberel ev cuyc tal vor ankax qo dirqic du sirum ev hargum es irenc,ev jamanaki harc e nranq khaskanan vor inch arel en irenc en arel ayl voch qez.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *