Աշխատանք չես ստանա, եթե.

Published On May 20, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ

Վերջերս Արտակ Ալեքսանյանն իր բլոգային նոթում թվարկել էր այն հատկանիշները, որոնք իր` Բանաձ և Հատուկ ռեպորտաժ շարքի ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր են այն անձանց համար, ովքեր պատրաստվում են դիմել Արտակ Ալեքսանյանին` նրա ղեկավարած թիմ ընդգրկվելու համար: Ես ուշադիր կարդացի Արտակի նոթը (Բանաձևում աշխատելու բանաձևը), ուշադիր կարդացի արձագանքները և պարզեցի, որ արձագանքողների մի մասն ուղղակի ՈՒՇԱԴԻՐ չի կարդացել այդ նոթի հեղինակի գրածը:

Իրականում ի±նչ է ասում հեղինակը` կոնտեքստում: Ասում է` գրագետ, պրոֆեսիոնալ, քաջատեղյակ, խելացի, զարգացած, կիրթ, ընթերցասեր լինելը ԱՊՐԻՕՐԻ անհրաժեշտ հատկանիշներ են այն անձանց համար, ովքեր պատրաստվում են ներկայանալ Բանաձևի ղեկավարին և ասել` Ես առաջարկում եմ իմ ծառայությունները: Ուստի, իրականում ասում է Բանաձևում աշխատելու բանաձևը նոթի հեղինակը, ես նույնիսկ չեմ էլ պատրաստվում թվարկել այս բոլոր հատկանիշները, որոնք ԲՆԱԿԱՆԱԲԱՐ անհրաժեշտ են հեռուստալրագրողի համար, և ՀԵՆՑ ԱՅՍ` ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ հատկանիշներով օժտված մարդկանցից ՄԵԿՆՈՒՄԵԿԻՆ ընտրելու համար առաջնորդվում եմ հետևյալ ՀԱՎԵԼՅԱԼ հատկանիշներով… Եվ նոթի հեղինակը թվարկում է իր նախընտրած ՀԱՎԵԼՅԱԼ հանգամանքների սիմվոլիկ երեք կետերը:

1Իսկ այդ կոնտեքստն ինչպե±ս են ընկալում արձագանքնողները` հանդիմանելով հեղինակին: Շատ տարօրինակ է այդ ընկալումը, որովհետև այդ նոթի հեղինակի կոնտեքստը նրանք շրջում են գլխիվայր ու հեղինակին վերագրում են այդ նույն հեղինակի ասածի ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ մտքերը: Ու վրդովված հանդիմանում են հեղինակին, կարծես թե հեղինակը ասել է, որ գրագետ, պրոֆեսիոնալ, քաջատեղյակ, խելացի, զարգացած, կիրթ, ընթերցասեր մարդուն նա աշխատանքի չի վերցնելու, այլ ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ նրանց, ովքեր պարզապես ունեն իր թվարկած երեք սիմվոլիկ հատկանիշները:

Ի±նչ է պարզվում այս ամենից: Պարզվում է, որ արձագանքողն ԻՐԱԿԱՆՈՒՄ արձագանքում է ոչ թե նոթի հեղինակի ԳՐԱԾԻՆ, այլ իր իսկ ԸՆԿԱԼԱԾԻՆ: Իսկ այս ընկալածն էլ, որը հեղինակի ասածի ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՆ Է, արձագանքողը ՎԵՐԱԳՐՈՒՄ Է հեղինակին ու սկսում է զայրացած հանդիմանել հեղինակին:
Այս ամենը ինձ ստիպեց մի թվարկում էլ կազմել այն անձանց մասին, ովքեր աշխատանք ԵՐԲԵՔ չեն ստանա, եթե դիմեն ինձ:

Իմ առջև կանգնած անձնավորությունը հեռուստալրագրողի աշխատանք չի ստանա, եթե… Եթե համակարգչով տեքստ չի հավաքում: Եթե չի կարողանում ինտերնետ մտնել և այնտեղ փնտրել-գտնել ուզածը: Եթե երիտասարդ, առողջ տղա լինելով` խուսափել է բանակում ծառայելուց: Եթե գեղեցիկ օրիորդ լինելով` պահում է երեքսանտիմետրանոց, պատկերազարդ եղունգներ: Եթե հայերենից բացի չգիտի նաև ռուսերեն ու անգլերեն (կամ ֆրանսերեն/գերմաներեն): Եթե համոզված է, որ նախախնամությունը մինչև 3 տարեկան երեխաների խնամքն է կամ այն, որ դեռ խնամիներ չեն դարձել: Եթե նրան չի հետաքրքրում միջազգային հեռուստաընկերությունների արտադրանքը: Եթե խուսափում է անծանոթ մարդկանց հետ շփվել: Եթե գործատուին ներկայացել է միջնորդի կամ ծնողների ընկերակցությամբ: Եթե չգիտի` իրենց տանը հանրագիտարան կա±, թե± ոչ: Ու վերջապես` եթե իր ամբողջ պահվածքով ցույց է տալիս, որ ամեն բան տեսած, ամեն բան իմացող ու կյանքից հոգնած մարդ է:

Սիրելի արձագանքողներ, հիմա էլ կարող եք զայրացած հանդիմանել ինձ` հարցնելով. Իսկ ո±ւր մնաց լրագրողի` գրագետ, պրոֆեսիոնալ, քաջատեղյակ, խելացի, զարգացած, կիրթ, ընթերցասեր լինելը…

5 Responses to Աշխատանք չես ստանա, եթե.

  1. Սմբատ Ղահրամանյան says:

    Պարոն Նալբանդյան, շատ եմ ուզում իմանալ, իմ մեկնաբանությունը կարդացել եք՞, և այն նույնպես՝ համարում եք՞ ոչ տեղին:Շատ հետաքրքիր գրառում եք կատարել, իսկապես, ձեր նշած աշխատանքային չափանիշները, կամ կուզեք ասել պայմանները արդիական են, ու իմ կարծիքով ևս շատ կարևոր:Այո, փաստորեն, ես կրկին համոզվեցի, որ դուք միայն խելացի ու ճիշտ լրագրողներ եք ընտրում ձեզ հետ աշխատելու համար, մարդիկ, ովքեր ձեզ լսում են, աշխատում եք փոխադարձ վստահության և առողջ մթնոլորտում:Եվ իսկապես, երանի այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են աշխատում,ավելին՝ձեզ տեսնում են ամեն օր, բարևում և իրենց օրը ձեզ հետ մասին անցկացնում:Այսպիսի աշխատանքի համար, մարդիկ միայն երազել կարող են, իսկապես, օրինակ ինձ համար յուրաքանչյուր խելացի ու բանիմաց մարդու ներկայությունն ու խոսքը կարևոր է:Հարգելի երիտասարդ լրագրողներ, իմացեք, որ Գնել Նալբանդյանը միայն աշխատանքի է ընդունում նրանց, ովքեր կարողանում են անել այն ամենը՝ինչ ինքն է գրել:

    Հ.Գ.Պարոն Նալբանդյան, չգիտեմ մյուսներն ինչպես, բայց ինձ առավել շատ դուր եկավ հետևյալ երկու կետերը:”Եթե չի կարողանում ինտերնետ մտնել և այնտեղ փնտրել-գտնել ուզածը: Եթե երիտասարդ, առողջ տղա լինելով` խուսափել է բանակում ծառայելուց::)))

    Հ.Գ.Կրթվեք, ծառայեք, մի լավ լրագրողական փորձով՝բագաժով մարդ դարձեք, նոր դիմեք պարոն Նալբանդյանին:Ես հաշվի կառնեմ սա պարոն Նալբանդյան, կարող է մի օր գամ ձեզ մոտ, բա ծառայած չլինեմ:)))Ես շատ եմ կարևորում ծառայությունը, ու ինքս էլ շուտով գնալու եմ համալրեմ հայոզ ազգային բանակի շարքերը:Հետո կգամ, նոր հանգիստ իմ մասնագիտությամբ ու սիրած աշխատանքով կզբաղվեմ, այդ ժամանակ կարծում եմ, ավելի հեշտ կլինի հեռուստատեսություն ընդունվելը:

  2. zoro says:

    “Եթե համոզված է, որ նախախնամությունը մինչև 3 տարեկան երեխաների խնամքն է կամ այն, որ դեռ խնամիներ չեն դարձել:” 😀 es merrrrrrrrrrrrraaaaaa

  3. Արփինե Սիմոնյան says:

    gexecik oriordneri 3 santimetranoc patkerazard exeungnern el er lav ditarkum!!!

  4. Գնել Նալբանդյան says:

    Սմբատ ջան, շատ ուրախ եմ, որ պատրաստվում ես ծառայել բանակում և գիտակցում ես դրա կարևորությունը: Քեզ մաղթում եմ արժանապատիվ ծառայություն: Տղամարդը սովորաբար բանակում է հասկանում, թե հարգանքն ու արժանապատվությունն իրականում ինչ գին ունեն:

  5. Սմբատ Ղահրամանյան says:

    Շնորհակալ եմ պարոն Նալբանդյան, քննություններս հանձնեմ ու գնամ:Այո, իհարկե, դա այդպես է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *