Աշխարհի հետևից վազելով

Published On November 4, 2010 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

2005 թվի ամռանն առաջին անգամ ինտերնետ մտա: Mail.ru-ն իմ այցելած առաջին կայքն էր, էլ. փոստի հասցե բացելը`օնլայն առաջին քայլս: 14 տարեկան էի: Այդ ամենը համակարգչային դասընթացի շրջանակներում էր: Այդ միակ հանդիպումը ինտերնետի հետ պետք է լիներ դասընթացի ավարտական գործողությունը: Ես էլ համակարգչի կամ ինտերնետի հետ հանդիպում չունեցա մինչև որ այդ տարվա վերջում մենք ընտանիքով տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ:

kids__computers_0005ԱՄՆ տեղափոխվելուց 2 շաբաթ անց ես արդեն դպրոցում էի: Մենք դեռ համակարգիչ չունեինք: Առաջին օրը կենսաբանության ուսուցիչը տնային աշխատանքը բացատրելուց ցույց տվեց, թե գրքից հատկապես որ էջերն էր պետք կարդալ ու հետո էլ ինտերնետային կայքի հասցեն տվեց, որ քաշեի հարցերը: Ես դպրոցը սկսել էի 2-րդ կիսամյակից ու այս ամենը մնացած բոլոր աշակերտների համար արդեն սովորական երևույթ էր: Դեռ ինտերնետից ուշքի չէի եկել, մեկ էլ ուսուցիչն ավելացրեց, որ տնայինը պիտի գրվի Word-ով: Հաջորդ շաբաթ մենք համակարգիչ գնեցինք, բայց մի բան իմ մեջ արդեն այն չէր: Իմ և իմ նման այլ շատ Հայաստանում սովորած աշակերտների կրթական մակարդակը բարձր էր ամերիկյան ծրագրի պահանջներից, ես դասի էի նստում ինձանից մեծերի հետ, բայց տարրական տեխնոլոգիայի իմացության բացակայությունն անասելիորեն կաշկանդում էր շատերին: Երևի արդեն ծիծաղելի թվա, բայց ես անգամ չգիտեի ինչպես օգտագործել բջջային հեռախոս:

Մենք ընդունում ենք այն, ինչ աշխարհն առաջարկում է, բայց մինչև այն դարձնում ենք մերն, աշխարհն արդեն անցնում է մեկ ուրիշ բանի: Երբ ուզում ենք աշխարհին հավասար վազել՝ այդ վազքի մեջ կորցնում ենք մեզ, երբ փորձում ենք ընտելանալով արագ քայլել՝ հետ ենք մնում աշխարհից:

effective-internet-marketingԻնտերնետն էլ միայն Odnoklassniki.ru ու facebook.com չի, այն մի տեղեկատվությամբ հարուստ աշխարհ է, որի ընկալումն ու տարածումն է նորօրյա աշխարհի կանոնը: Իմ ներկա ուսումնական կյանքի մեծամասնությունն ուղիղ կապի մեջ է ինտերնետի հետ ու անձնական փորձից ելնելով ասեմ, որ արդյունքներն էլ վատ չեն:

Մեր ժամանակ դպրոցում տարիքն առած ուսուցիչները սովետական գրքույկով ԷՀՄ-ի պատմությունն էին բացատրում, 1 ու 0 էին բացատրում ու անունն էլ դնում էին ինֆորմատիկա: Հուսով եմ` հիմա գոնե աշակերտները համակարգչի մասին սովորում են համակարգչի դիմաց նստած, հակառակ դեպքում հավերժ կապրենք աշխարհի հետևից միայն վազելով ու միշտ էլ ուշացած տեղ հասնելով:

9 Responses to Աշխարհի հետևից վազելով

  1. Արփինե Մինասյան says:

    Կամ կյանքն է միշտ մեզնից առաջ ընկնում կամ այն մարդիկ, ովքեր որ կյանքի հետ համաչափ քայլում են, այսինքն նորարներն ու գյուտերի հեղինակները…Ինչևէ, մենք` որ նորարներ չենք, դատապարտված ենք կյանքից շատ հետ մնալուն…

  2. Նարեհ says:

    Դպրոցներում չգիտեմ հիմա ոնց են ինֆորմատիկա սովորում, բայց մի քանի օր առաջ ես ամբողջ ֆակուլտետում չկարողացա գտնել երեք դասախոս, ովքեր mail ունենային, ընդ որում` ինֆորմատիկայի ֆակուլտետում:

  3. Նարեկ says:

    Առաջին անգամ ինտերնետից սկսել եմ օգտվել 8-րդ դասարանում, 98թ. Բլեյանի դպորցում: Դպրոցն ավարտելուց` էդ ժամանակ windows milenium-ն էր արդեն կոմպին ամբողջությամբ տիրապետում էի:

    ԵՊՀ ժուռֆակում ինֆորմատիկայի դասախոսը գրատախտակի վրա էր word-ը բացատրում, բայց PR-ի դասախոսը ստիպեց, որ բոլոր նրանք ովքեր mail չունեն բացեն ու սկսեն ակտիվ օգտվել ինտերնետից՝ ոնց ուզում են ձեւ գտնեն՝ էդ ժամանակ 2002թ. էր: Առաջին պոպոք ջարդիչս՝ հենց էդ ժամանակ եմ ունեցել. կուրսում ոչ բոլորն ունեին, բայց մեծ մասը ուներ բջջային>>>

    http://www.mskh.am իմ դպրոցի կայքն է, մտեք ու տեսեք, թե տարական դասարաննների աշակերները այսօր ինչեր են անում!!!

  4. nvard says:

    Մեր ինֆորմատիկայի դասատուն մեր դասարանի երեխեքին խնդրում էր, որ գնան իրենց comp-ը խելքի բերեն 🙂

  5. Nelli says:

    Ես էլ եմ, Գեղամ, քո ասած 1 ու 0-ով ինֆորմատիկա սովորել, ու ըտենց էլ համակարգիչն ինձ համար մութ մնաց,մինչև հասա համալսարան: 11 տարի անց շատ բան չի փոխվել,էլի 1 ու 0 են անում, համակրգիչներն էլ փակի տակ են պահում, որպես թանկարժեք էքսպոնատ:

  6. lusi says:

    menq el informic miayn paskal cragravorman lezun einq ancnum ayn el aranc hamakargichneri , hima el ayd cragric ban chem hishum , word excel el sovorel em tan@ andznakan hamakargchi mijocov , mi or film ei ditum erku dprocakan @nkerner paymanavorvecin tnayin ashxatanq@ stanal email i mijocov chei patkeracnum te da inchpes e arvum , sarsapeli e

  7. Tom says:

    Դե 1-ն ու 0-ները միշտել կան էտ հեչ, բայց մեր համալսարանում մենք բացի դրանցից word ու excel էլ ենք սովորել: Չնայած 5 մատիս պես գիտեի ու դասախոսին բացատրում էի 2003-ի ու 2007-ի տարբերությունները ու պարզվեց, որ իզուր եմ տանջվում, որովհետև էտ մարդը սկի չէր էլ տեսել կյանքում Microsoft Office 2007-ը ու չպատկերացրեց թե ես իրան ինչեմ ուզում բացատրած լինեմ: Էլ չասեմ 2010-ը, անգամ չգիտեր գոյության մասին:Ճ:Ճ:Ճ

  8. Գեղամ Մուղնեցյան says:

    Ուրեմն մինչև հայ ուսուցիչն իմանա թե ինչ է Microsoft Word 2010-ը առաջադեմ մարդկությունն արդեն լուսնի վրա կապրի 🙂 Ցավալի է բայց փաստ է:

  9. Mariam says:

    Qani der bolor dprocnery chen hamalrvel hamakargichnerov, ayd xndiry djvar klini lucel.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *