Առաջին հագուստը 170 հազար տարեկան է

Published On March 16, 2011 | By Տիգրան Զարեյան | արխիվ

Մարդիկ սկսել են հագուստ կրել մոտ 170 հազար տարի առաջ: Այս եզրահանգմանն են եկել Ֆլորիդայի համալսարանի գիտնականները` 5 տարի շարունակ հետազոտելով հագուստի ոջիլների ԴՆԿ կոդը: Հետազոտության ժամանակ գիտնականները ընդամենը հաշվում էին, թե որքան ժամանակ է հարկավոր սովորական ոջիլին, որպեսզի նա էվոլուցիայի ենթարկվի ու վերածվի հագուստի ոջիլի:

photoԴա ոջիլի առանձին տեսակ է: Այս հաշվարկներն ավելի ճշգրիտ են, քան հնագիտական ենթադրությունները: Հագուստի ոջիլը միջատի այն տեսակն է, որն այլ տեղ չի կարող ապրել: Հենց այս փաստն էլ ամենաանվիճելին է: Իսկ եթե չկա հագուստ, չի կարող լինել նաև այդ ոջիլը: Գիտնականները հնարավոր են համարում, որ կարող են սխալված լինել առավելագույնը հազար տարի: Դա էլ պայմանավորված է ոջիլի էվոլուցիայով: Սակայն այս եզրահանգման հետ համաձայն չի գիտնականների մեկ այլ խումբ:

Նրանք պնդում են, որ սրանից մեկ միլիոն տարի առաջ մարդկային մազածածկույթը շատ խիտ է եղել ու մորթանման: Այդ ոջիլներն էլ ապրել են հենց մարդու մազերի վրա: Սակայն այս փաստարկն էլ խիստ վիճելի է: Քանի որ մարդու մազերի վրա ապրող ոջիլները էականորեն տարբերվում են հագուստի ոջիլներից:

3 Responses to Առաջին հագուստը 170 հազար տարեկան է

  1. Արփինե Մինասյան says:

    Շաաաաաաաաաաաաաատ հետաքրքիր ու ծիծաղելի ոջիլներ են, Աստված դրանցից հեռու տանի…

  2. Սահակ says:

    Իմ կարծիքով ոչ միլիոն ոչ էլ 170 հազար տարի չկա մեր ներկայ երկրագնդին:Հազիւ 8000 տարուայ պատմութիւն ունենայ մեր երկրագունդը:

  3. Sona Israelyan says:

    vaaaaaaaaaaaaaaaaaaay..:-) 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *