Աստղագուշակ 23.10.2010

Published On October 23, 2010 | By Բանաձև | արխիվ

Խոյ

Կամակորության ցուցադրումն այսօր ձեզ կարող է օգնել։  Թե աշխատանքի վայրում, թե տանը այսօր դուք կհասնեք ձեր նշանակետին, բնավորության հենց այդ գծի շնորհիվ: Իսկ սիրելիի հետ հարաբերություններում եղեք ավելի զգույշ, հնարավոր են վեճեր:

Ցուլ

Օրը նվիրեք գեղեցիկի հետ շփումներին։ Այսօր կարող եք հագստանալ աշխատանքից,  և զբաղվել այն ամենով ինչ ձեզ հաճույք է պատճառում: Երեկոն անցկացրեք սիրելիի կամ էլ ընկերների հետ: Աստղերը անմոռանալի օրվա ավարտ են խոստանում;

Երկվորյակ

Հաջող կլինի օրվա հատկապես առաջին կեսը։ Այնպես որ փորձեք ձեր բոլոր գործերը ավարտել օրվա առաջին կեսին: Չնայած օրվա երկրորդ կեսն էլ շատ բարենպաստ ժամանակ է հանգստանալու և ոչ մի պատասխանատու գործ չանելու համար:

Խեցգետին

Ձեր կյանքը վերլուծելիս եղեք հնարավորինս օբյեկտիվ։ Քանի որ դուք հաճախ հաշվի չեք առնում ընկերների և հարազատների կարծիքները խնդիրներ լուծելիս: Դա էլ բազամաթիվ բաց թողած սխալների պատճառներից մեկն է: Անձնական հարաբերություններում ամեն ինչ լավ է, առանց փոփոխությունների:

Առյուծ

Սովորական օր է եւ առանձնակի խնդիրներ էլ չեն լինի։ Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս օրվա մեծ մասը անցկացնել տանը: Երեկոն էլ ընտանիքի հետ հեռուստացույցի առջև: Անձնականում հնարավոր են ժնդիրներ, որոնցից կկարողանաք խուսափել:

Կույս

Աշխատանքը այսօր անսովոր տեսք կունենա։  Հնարավոր են փոփոխություններ աշխատանքում, ինչպես նաև անձնական կյանքում և դուք պետք է պատրաստ լինեք դրան: Օրը կառուցեք այնպես ինչպես դուք եք ցանկանում, հաջողությունները իրենք ձեզ կգտնեն:

Կշեռք

Ապագայի պլանները քննարկելու համար այնքան էլ նպաստավոր օր չէ։ Այնպես որ նման պլանները թողեք մեկ ուրիշ օրվա համար: Այսօր զբաղվեք ձեր ֆինանսական հարցերով, քանի որ բարենպաստ օր է դրանք լուծելու համար: Սիրելին կարող է ձեզ հաճելի անակնկալ մատուցել, նրան չնեղացնելու համար մի թաքցրեք ձեր հիացմունքն ու ուրախությունը:

Կարիճ

Փորձեք արձագանքել ձեր հարազատների կանչերին։ Նրանք լավ գիտակցում են, որ կյանքի այս շրջանում ձեզ օգնություն է հարկավոր: Աշխատանքում եղեք ավելի կենտրոնացած, հակառակ դեպքում հանարավոր են դժգոհություններ ղեկավարության կողմից ձեր կատարած աշխատանքի որակի վերաբերյալ:

Աղեղնավոր

Աշխատանքի վայրում տարօրինակ խաղաղություն կտիրի։ Դա ձեզ տարօրինակ կթվա, բայց իրականում այդ ամենը կապված է շաբաթվա ավարտի հետ: Այնպես որ ուղղակի օգտվեք իրավիճակից ու հանգիստ զբաղվեք ձեր գործով: Օրվա ավարտը անցկացրեք տանը, հնարավոր են առողջական խնդիրներ:

Այծեղջուր

Այսօր հնարավոր է ռիսկի դիմելու հարկ լինի։ Ու եթե դուք դա անեք, ապա լուրջ հաջողությունների կհասնեք, հակառակ դեպքում ձեր նպատակին հսնելու համար ստիպված կլինեք նորից սպասել: Ընկերները այսօր օգտակար խորհուրդներ են տալիս, ուշադիր եղեք:

Ջրհոս

Երեկոն ձեզ անակնկալ է նախապատրաստել։ Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերածվել լուրջ հարաբերությունների կամ էլ իսկական ընկերության: Դուք այսօր շատ հմայիչ եք, դրա համար էլ մարդիկ ուզում են անընդհատ ձեր կողքին լինել:

Ձուկ

Օրը ձեզ բուռն զգացումներ կպարգեւի: Անակնկալները վրակհասնեն ամենաանսասելի պահին, ամենաանսպասելի տեղում: Սակայն դրանք հաճելի անկանկալներ են լինելու, այնպես որ հանգիստ եղեք օրը կսկսեք ու կավարտեք բարձր տրամադրությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *