Աստղագուշակ 25.10.2010

Published On October 25, 2010 | By Բանաձև | արխիվ

Խոյ

Չի բացառվում, որ կարող են խնդիրներ առաջանալ պետական հիմնարկների աշխատակիցների հետ: Այսօր դուք ուժեղ էմոցիոնալ վիճաում եք, այդ պատճառով էլ զգույշ եղեք, քանի որ դա կարող է խանգարել սիրելի էակի հետ հարաբերություններին:

Ցուլ

Շատ լավ օր է ստեղծագործական աշխատանքի համար: Հնարավոր են փոքրիկ վեճեր սիրելի մարդու հետ, սակայն լուրջ կռվի դրանք չեն վարածվի: Աստղերը խորհուրդ են տալիս քիչ ուշադրություն դարձնել կենցաղային հարցերի վրա, չարժե դրանց պատճառով վիճել:

Երկվորյակ

Կարող եք վստահ գնալ աշխատանքի, համոզված լինելով, որ այսօր ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է: Լավ  օր  է պաշտանական հանդիպուների, նոր գործարքների կնքման համար: Անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Դուք կարող եք շատ բան կորցնել, եթե չսովորեք կառավարել ձեր էմոցիաները: Փորձեք օրը անցկացնել առանց վեճերի:

Խեցգետին

Փորձեք ավելի շատ առաջնորդվել տրամաբանությամբ: Նոր հարաբերություններ սկսել այսօր ձեզ մոտ հեշտությամբ կստացվի, քանի որ դուք հմայիչ եք ու միանգամից գրավում եք բոլորի ուշադրությունը: Բայց պետք չէ մտածել, որ դրանք կարող են վերածվել երկարատև սիրավեպի:

Առյուծ

Փորձեք շրջանցել ռիսկային գործարքները: Եթե կարողանաք գործողությունների ճիշտ ծրագիր մշակել հեշտությամբ համախոհների կգտնեք: Հնարավոր են նոր ծանոթություններ: Իսկ ռոմանտիկ հարաբերությունները բացասական էներգիայի դաշտում են գտնվում, այդ պատճառով էլ ամեն ինչ չէ, որ բարեհաջող է ընթանում:

Կույս

Հնարավոր է գործուղում, որի ընթացքում դուք նոր գործընկերներ ձեռք կբերեք ու որոնց հետ կհամագործակցեք դեռ երկար տարիներ: Ամեն ինչ լավ է նաև անձնական հարաբերություններում: Իհարկե, բացարձակ հարմոնիայի հասնել հնարավոր չէ: Կարող է ստանաք հաճելի նվերներ:

Կշեռք

Ձեր անսպառ էներգիան կօգնի հաջողության հասնել ու ետևում թողնել բոլոր մրցակիցներին ու վատը կամեցողներին: Չնայած, այսօրվա դրական էներգիան  ամբողջությամբ ձեր օգտին կիրառելու համար ստրատեգիկ մտածելակերպ է հարկավոր: Իսկ դա հենց այն է, ինչը ձեզ պակասում է:

Կարիճ

Աշխատանքային հարաբերություններում նոր շրջան է սկսվում: Եթե դուք ետ չկանգնեք ձեր տեսակետներից ու որոշումներից, ապա անպայման կհասնեք նպատակին: Առաջին հայացքից մարդկանց մասին ճիշտ կարծիք կազմելու ունակությունը միշտ ձեր հետ է, այնպես որ մի վախեցեք նոր ծանոթություններից: Դրանցից մեկը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դնել:

Աղեղնավոր

Լավ օր է ղեկավարության հետ չլուծված հարցերը պարզելու համար: Միևնույն ժամանակ հնարավոր են որոշ ֆինանսական կորուստներ: Անձնական կյանքում ոչ մի էական փոփոխություններ չեն սպասվում, բայց միարժամանակ սիրելիի հետ հարաբերություններն էլ չեն մղվում երկրորդ պլան:

Այծեղջուր

Այսօր հաճախ կարող եք հայտնվել այնպիսի դրության մեջ, որ օգնության կարիք ունենաք: Նման դեպքերում հանգիստ վստահեք հին ընկերներին: Անձնական հարաբերությունները մի քիչ ավելի բարդ փուլում են գտնվում: Ձեր տեսակետի հետ չեն համաձայնվի սիրելի մարդիկ և դա կրող է լուրջ վեճի պատճառ դառնալ:

Ջրհոս

Անձնական հարաբերությունների համար այդքան էլ լավ օր չէ: Եթե աշխատանքային միջավայրում դուք կկարողանաք զսպել էմոցիաները, ապա այստեղ` ոչ: Նման իրավիճակներում ամենից դժվար դրության մեջ են հայտնվում հարազատ մարդիկ: Փորձեք ավելի մեղմ լինել նրանց հետ, դա կօգնի ձեզ զերծ մնալ վեճերից:

Ձուկ

Այնքան էլ հեշտ օր չէ աշխատանքի ու բիզնեսի ոլորտում: Կարող եք հայտնվել շատ դժվար դրության մեջ: Այնուամենայնիվ, որոշումներ ընդունելիս հույսներդ մի դրեք իմպրովիզացիայի վրա, ավելի լավ է նախապես կազմեք ձեր գործողությունների պլանը: Այսօր չարժե լուրջ փոփոխություններ կատարել ձեր անձնական կյանքում, դրանք հազիվ թե ձեր օգտին լինեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *