Աստղագուշակ 26.10.2010

Published On October 26, 2010 | By Բանաձև | արխիվ

Խոյ

Անցյալում կատարվածի վերլուծությունը ու ինքնաքննադատությունը կօգնեն ձեզ հետագայում չկատարել նույն սխալները: Դժվար է դրությունը անձնական կյանքում: Մի կողմից դուք համաձայն չեք հարազատների կարծիքների հետ, մյուս կողմից էլ չեք շտապում նրանց հետ կիսվել ձեր մտքերով: Արդյունքում միմյանց չհասկանալու պատճառով վեճեր են առաջանում:

Ցուլ

Ցուլերի անձնական կյանքում ամեն ինչ լավ է դասավորվում:  Բայց այ մասնագիտական առումով օրը այնքան էլ բարեհաջող չէ ձեր համար: Նույնիսկ  ամենամեծ ջանքերը կարող են չստանալ արժանի գնահատական: Ստիպված եք լինելու հետևել ձեր ամեն մի քայլին ու խոսքին: Պետք չէ քննարկել ձեր պլանները քիչ ծանոթ մարդկանց հետ:

Երկվորյակ

Երկվորյակները այսօր մի շարք դժվար լուծելի խնդիրներ կունենան: Խորհուրդ հարցրեք հարազատներից ու մի վախեցեք թույլ երևալ: Հենց հարազատները կօգնեն ձեզ ճիշտ որոշում ընդունել: Դուք կարող եք փոքրիկ միջադեպերից միանգամից բռնկվել, փոձեք այսպիսի երևույթների վրա ուշադրություն չդարձնել:

Խեցգետին

Այսօր դուք ամեն ինչից օգուտ կքաղեք: Այնպես որ աշխատանքում եղեք վստահ, համոզված եղեք, որ օրը կավարտեք բարձր տրամադրությամբ: Ընտանեկան հարաբերությունները դրական էներգետիկայի դաշտում են: Այնպես որ հանգիստ եղեք, այսօր ձեր ընտանեկան հանգստին ոչինչ չի խանգարի:

Առյուծ

Առյուծների համար այսօր երկբևեռ օր է: Դուք հաջողակ եք, սակայն մյուս կողմից էլ ամեն մի փոքր վեճ ձեր համար կարող է լուրջ կռվի պատճառ դառնալ: Նույնիսկ եթե դուք հասկանում եք, որ սխալը դուք եք, հրաժարվել ձեր տեսակետից չեք համաձայնում: Ուշադրություն դարձրեք մեծ սերնդի ներկայացուցիչների վրա, հենց նրանցից դուք կարող եք օգտակար խորհուրդներ ստանալ:

Կույս

Անձնական հարաբերություններում ամեն ինչ լավ է: Դուք շատ զգայուն եք այսօր և հեշտությամբ կարողանում եք մխիթարանքի ու սփոփանքի համար խոսքեր գտնել: Ոչ ստանդարդ որոշումներ ընդունելու օր է այսօր: Դուք պատրաստ եք խախտել բոլոր կանոնները: Դա հետաքրքիր փորձ է, բայց եղեք ուշադիր: Ամեն բան չափի մեջ է լավ:

Կշեռք

Ամենօրյա գործերով զբաղվելու համար իդեալական օր է: Որևէ նոր բան մտածել ձեր մոտ դժվար թե ստացվի, դրա փոխարեն ձեզ չեն զայրացնի ամենօրյա, սովորական գործերը: Ընտանեկան խնդիրներ լուծելու համար լավ օր է: Ուղղակի փորձեք շրջանցել ֆինանսների հետ կապված խնդիրները:

Կարիճ

Այսօր կարիճները հեշտությամբ լուծումներ կգտնեն հին խնդիրների համար: Մի քանի ժամում ձեր գլխում կարող են առաջանալ տասնյակ մտքեր: Լավ մտածեք ու ընտրեք դրանցից ձեզ համար ամենահարմարը:  Իսկ ընտանիքում ձեզ շատ կուրախացնեն երեխաների հաջողությունները:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է  շփման համար: Այսօր դուք նոր համախոհներ կգնեք ու կծանոթանաք նոր, հետաքրքիր աշխարհահայացք ունեցող մարդկանց հետ: Այսօր հնարավոր են մեծ ծախսեր: Գումարը մեծ մասամբ կծախսեք հարազատների համար գնումներ կատարելու համար ու նվերներ գնելիս:

Այծեղջուր

Անջշձնական հարաբերություններում կտրուկ փոփոխությունների օր է: Հնարավոր են հին հարաբերությունների վերականգնում և հակառակը: Սակայն ինչ-որ մեկին հեռացնելով ձեր կյանքից դուք ոչ մի ցավ չեք զգա, հակառակը` թեթևություն կզգաք: Իսկ նա ով իսկապես ձեզ թանկ է, միևնույնն է ետ է վերադառնալու, այնպես ոչ հանգիստ եղեք:

Ջրհոս

Փորձեք ուշադրություն չդարձնել ձեր մասին պտտվող լուրերի վրա, դրանք միայն ասեկոսներ են, որոնք վաղ թե ուշ մոռացվելու են: Այսօր դուք հնարավորություն կունենաք ընկերական հարաբերություններ ստեղծել գործընկերներից որևէ մեկի հետ: Իհարկե մոտ ընկերության մասին խոսք դեռ չի կարող գնալ:

Ձուկ

Հնարավոր են վեճեր սիրելի մարդու հետ: Նույնիսկ մտքեր կլինեն վերջ դնել հարաբերություններին: Բայց մի շտապեք որոշումներ ընդունել: Այսօր փոերձեք ժամանակ գտնել մասնագիտական խնդիրների մասին մտածելու ու դրանք լուծելու համար: Փորձեք ավելի շատ  զբաղվել սպորտով, հենց դա է ձեզ պակասում այսօր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *