Աստղագուշակ 27.10.2010

Published On October 27, 2010 | By Բանաձև | արխիվ

Խոյ

Աշխատանքում եղեք շատ ուշադիր, ընդամենը մեկ փաստաթղթի պատճառով կարող են խախտվել ձեր բոլոր պալնները: Շատ լավ օր է հյուրեր ընդունելու, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու կամ էլ ուղղակի սիրելիի հետ զբոսնելու համար: Սակայն սիրային հարաբերություններին կարող է խանգարել խանդը:

Ցուլ

Գործընկերների հետ հարաբերությունները կարող են ոչ ցանկալի անակնկալներ մատուցել: Այսօր լավ է օր է ռոմանտիկ ընթրիքի համար: Դա հաճույք կպատճառի ձեր երկրորդ կեսին: Իսկ միայնակ ցուլները թող պատրաստ լինեն սիրահետելուն, դա կարող է տեղի ունենալ հենց աշխատանքի վայրում: Կարևորը հիշել, որ ամեն ինչ լավ է չափի մեջ:

Երկվորյակ

Երկվորյակները նորից էմոցիոնալ վիճակում են: Դուք հեշտությամբ եք նոր ծանոթություններ ու ընկերներ ձեռք բերում: Բայց միևնույն ժամանակ նույնքան հեշտությամբ էլ կորցնում եք ինքնատիրապետումը: Աստղերը խորհուրդ են տալիս սովորել ղեկավարել ձեր ներքին էմոցիոնալ վիճակը: Այդպես մի շարք խնդիրներ ուղղակի չեն էլ առաջանա:

Խեցգետին

Խեցգետինների համար բավականին լարված օր է լինելու: Դուք ինքներդ չեք հասնակում ինչու, բայց ձեր և ձեր հարազատների համար մի շարք պրոբլեմներ եք ստեղծում: Փորձեք լինել ավելի հանգիստ: Այս օրը նվիրեք ինչ-որ նոր ֆիլմ նայելուն կամ էլ երաժշտություն լսեք: Հանգստացրեք նյարդերը և ամեն ինչ լավ կլինի:

Առյուծ

Առյուծների համար անակնկալների օր է: Շատ անսպասելի կերպով ստաբիլանում է ձեր ֆինանասական վիճակը: Այնպես որ այդ հարցում կարող եք հանգիստ լինել: Իսկ հարազատների հետ հարաբերություններում առկա լարվածությունը արդեն անցել է: Մոռացեք անցյալը` երկու կողմերն էլ արդեն պատրաստ են հաշտման:

Կույս

Կույսերը այսօր անում են այն, ինչ նախկինում երբեք չեն արել: Հնարավոր է, որ այսօր դուք շփման համար ընդահանուր թեմաներ գտնեք մարդկանց հետ, ում հետ երբեք լավ հարաբերություններ չեք ունեցել: Անձնական կյանքը ավելի ստաբիլ է: Երիտասարդ երկվորյակները այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեն ավելի տարեց հարազատների հետ:

Կշեռք

Անձնական հարաբերությունների համար օրը այնքան էլ նպաստավոր չէ: Հնարավոր են վեճեր հարազատների հետ: Հատկապես խնդիրներ կառաջանան ձեր երկրորդ կեսի հետ: Ինչ էլ անեք, նման վիճակից խուսափել չի լինի, այնպես որ եղեք համբերատար: Իսկ աշխատանքում դուք այսօր հաջողակ եք, ձեր կատարած ամեն մի գործողություն ողջունվում է, այդ պատճառով էլ դուք այդքան ինքնավստահ եք:

Կարիճ

Դուք ուշադրության պակաս ունեք, ինչպես նաև ուշադիր լինելու: Հիշեք, որ յուրաքանչյուր , նույնիսկ ձեզ աննշան թվացող մանրունքից կարող է կախված լինել ձեր ապագան: Սիրելիի հետ հարաբերությունները դժվար ժամանակաշրջան են թևակոխում: Դուք պետք է անեք ամեն ինչ , որ հետաքրքրությունը ձեր հանդեպ չմարի:

Աղեղնավոր

Եթե դուք հարմար օր էիք փնտրում ձեզ ամբողջությամբ հանգստին նվիրելու համար, ապա պահն արդեն եկել է: Միևնույն ժամանկ կարող եք որոշ գործեր պլանավորել այսօրվա համար, դուք առանց շտապելու կհասցնեք ամեն ինչ անել: Մի քիչ ավելի լարված են հարաբերությունները անձնական կյանքում:

Այծեղջուր

Այսօր դուք կկարողանաք հավաքել ձեր բոլոր ուժերը ու հասնել այնր նպատակին, որ ձգտում էին: Այսօր կզգաք, որ այն ուղղակի հեռանում է ձեզանից: Պետք է լինել ուշադիր ու ոչ մի սխալ թույլ չտալ: Իսկ անձնական կյանքը կարգի բերելու համար ձեզ պարզապես պետք է լսել սիրելիին: Դուք հաճախ մոռանում եք հաշվի առնել նաև նրա կարծիքը:

Ջրհոս

Այսօր ստիպված կլինեք հաշտվել այն մտքի հետ, որ դա տեղի չի ունենա: Հարազատները պատրաստ են ձեզ ամեն ինչում սատարել, սակայն ընկերների ու երկրորդ կեսի կողմից նույն պատրաստակամությունը չեք զգա: Նրանք շատ բան ունեն ձեզ ասելու և այսօր դուք պետք է պատրաստ լինեք այդ ամենը լսել և ընդունել:

Ձուկ

Ձկները այսօր նորից շատ նեղացկոտ են: Այդ պատճառով էլ այնքան էլ լավ օր չէ հարազատների ու սիրելիի հետ շփման համար: Եթե չհետևեք ձեր խոսքերին կարող եք մենակ մնալ ամբողջ օրվա ընթացքում: Ճիշտ հակառակ իրավիճակն է աշխատանքում: Բարենպաստ օր է նրանց համար, ով աշխատանքում պաշտոնի բարձրացում է ակնկալում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *