Բանաձեւի տարվա բլոգը կամ մենք բլոգ հարգող ազգ ենք. ՄԱՍ 2-րդ

Published On January 20, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


Շարունակեմ լրացնել Բանաձեւի բլոգերների ամփոփաթերթիկը: Այս տարի Բանաձեւի ամանորյա կորպորատիվ հավաքի ժամանակ Գնել Նալբանդյանն ու ես պատահաբար պարզեցինք, որ Բանաձեւում ամենաշատը, իբրեւ թե, ես չեմ սիրում Գնելին, այնպես որ հիմա պիտի ամեն ինչ անեմ հակառակն ապացուցելու համար: :Ճ:Ճ:Ճ

Եվ այսպես, 2010 թվականը Գնել Նալբանդյանի համար սկսվեց մարտի 10-ից Ո՞ւմ է պետք հեռուստաքննադատությունը բլոգով: Ինչպես հետո պարզվեց, ընդամենը 3 մարդու էր հետաքրքրում` 3 մեկնաբանություն եղավ: Այնուհետեւ Գնել Նալբանդյանը մի ամբողջ գիրք հեռուստաժուռնալիստիկայի դասեր տվեց ընթերցողներին, որը իմ կարծիքով, եթե հավաքվի հեռուստաժուռնալիստիկայի հիանալի դասագիրք կդառնա: Գուցե հեռուստաքննադատների ակումբ բացենք բլոգի տակ 45 գրառում եղավ: Ինչպես շուտ սկսեց տարին, այնպես էլ շուտ ավարտեց`  Հեռուստառադիոռեպորտաժի նրբություններ -ը գրեց հունիսի 10-ին եւ մինչեւ դեկտեմբեր ոչինչ չգրեց:

blogԲանաձեւի միակ ականատես Արտակ Վարդանյանը 2010 թվականը սկսեց նկարահանումով` Սկսվել է Ականատեսի նոր հեռուստասեզոնի նկարահանումը, ավարտեց Տիգրան Կարապետիչով` Ցտեսություն ԱԼՄ:  Արտակ Վարդանյանի տարվա ընթացքում ամենառեյթինգային բլոգը` Սիլոյի պարը, 24 մեկնաբանություն ունեցավ: Երեւի հենց դրանից ոգեւորված Արտակի հեռախոսի զանգն էլ փոխվեց ու դարձավ Սիլոյի երգերից մեկը:

Բլոգելու առումով տարին հատկապես անպտղաբեր է եղել Մայա Խաչատրյանի համար: Ամբողջ 2010 թվականի ընթացքում Մայան գրեց 5 բլոգ, բայց ի տարբերություն գյուղնախարարի, Մայային Հայլուրից հետ չկանչեցին ու չտարավ իր հետ ոչ մի հեռուստացույց: Երբեմն հարցազրույց վերցնելու համար սպասում ես հրաշքի սա էր Մայայի ամենաբեղմնավոր բլոգը` 10 մեկնաբանություն:

Ալկա Չիլինգարյանը տարին սկսեց Թաթուլով` Ինձ թվում էր մահացած Մայքլ Ջեքսոնն է ռեստորանում հայտնվել, շարունակեց Մոսկովյան նոթերով ու ավարտեց սպիտակ խալթով` Խառն եմ, բժիշկ ջան, շատ խառն եմ…: Ալկան այս տարի նկատեց, որ Րաֆֆին չափն անցել է ու 21 մեկնաբանություն ստացավ այդ նկատողության համար:

Մինչեւ Արտակ Գեւորգյանի տարին ամփոփելն ուզում եմ հատուկ նշել, որ շատ կայֆ բլոգներ է գրում Արտակը: Ինձ համար շատ հետաքրքիր էր Երբ և ինչու են ճերմակում Ձեր մազերը բլոգը, ափսոս այն ժամանակ կարդացի, երբ վաղուց արդեն ուշ էր: Արտակի ամենաքոմմենթառատ գրառումը գրականության մասին էր. Գրականությունը լքել է երիտասարդությանը`  38 մեկնաբանություն: Հետաքրքիր է, որ Եհովայի վկա. հայերը սեկտայի բացարձակ առաջատար բլոգից հետո Արտակին դատի չեն տալիս կամ երեւի Հ1-ին փաթեթով են դատի տվել:

Տիգրան Զարեյանը սկսեց տարին Կասկադ բարձրանալով ` Լացող աստիճաններ կամ Կասկադն ի վեր: Հետո Եվա Ռիվասի` Եվան լավ երգեց, թե վատ. սա չէ կարևոր: Կարևորը փաստերն են: Սպորտի Բլատերի ֆիասկոն, Պարտված Արգենտինացիներն ու Չհաջողված առաջնությունը ու անցավ բուն թեմային` սեքս, սեքս, սեքս… Շոփինգն ավելի հաճելի է, քան սեքսը… Տարվա վերջում էլ արձանագրեց` Նորահարսի սիրտը չդիմացավ:

Բանաձեւում պարբերաբար գրողներից մնացի ես ու ես էլ իմ մասին չեմ գրում, դե գնացեք… :Ճ:Ճ:Ճ:

Բանաձեւի տարվա բլոգը կամ մենք բլոգ հարգող ազգ ենք. ՄԱՍ 1-ին

6 Responses to Բանաձեւի տարվա բլոգը կամ մենք բլոգ հարգող ազգ ենք. ՄԱՍ 2-րդ

  1. Vahagn says:

    Shat em apsosum vor shat temaneri chem masnakcel…
    shat lav temaner kayin cavalvelu hamar, hatkapes kuzenayi nshel eva revazi ))) masin blog@, ur hastat kar xoselu taxandahasakaerkaramazaanchashak ergchuhu masin,

  2. Արտակ says:

    Ամեն ինչ կայֆա, հզորա, բայց Զոր ջան էս ամենը որ թվարկում ես “Բլոգ”-չի, սրանք “Փոսթ” կամ հայերեն “Գրառում”-ներ են!!!
    …… Գուցե հեռուստաքննադատների ակումբ բացենք բլոգի տակ 45 գրառում եղավ…..
    Ի դեպ ողջույններս Զոր ջան!!!:)

  3. Արտակ says:

    “-ն ու “-ն չակերտներ են, ուղղակի կամ Բլոգի լեզուն չի ճանաչում էդ նշանը, կամ էլ կդվինս թռավ:))))))))))))

  4. Գեղամ Մուղնեցյան says:

    լավն էր, բայց էն առաջին մասից հետո ես անհամբեր սպասում էի որ սրա մեջ իմ գրածների մասին էլ կլիներ 🙁

  5. Zohrab Haroyan says:

    Vahagn jan der ush chi, karox es hima el qnnarkel…

    Artak jan shnorhakal em ditarkumneri hamar, myus angam grelis anpayman hashvi karnem…

    Գեղամ jan du mi qich shtapel es… ete ushadrutyun darcrel es aystex ampopel em yst verevi anunneri sunyakneri, hajordi mej spasir qo gracnerin… ok???

    Nerexutyun em xndrum latinatar patasxanelu hamar, hamakargchis patjarov chem karoxanum grel hayeren…

  6. Գեղամ Մուղնեցյան says:

    🙂 լավ է, ես էլ վերջի նախադասությունից ենթադրել էի որ սա է վերջը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *