Բանաձեւի տարվա բլոգը. ՄԱՍ 4-րդ

Published On February 19, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Ես շարունակում եմ կարծել, որ մենք չափազանց շատ ենք բլոգ սիրում: Այս անգամ ներկայացնում եմ Բանաձեւի բլոգի վերեւում գտնվող վերջին` 3-րդ շարքի բլոգերներին: Ճիշտ է, ոչ կանոնավոր, բայց 3-րդ շարքի ժողովուրդն էլ ներկայացնում է իր տեսակետները մեր բլոգասեր հասարակությանը:

Ռաֆայել Թադեւոսյան: Բոլոր նրանց, ում այս անուն-ազգանունը ոչինչ չի ասում, ասեմ, նա Բանաձեւում ամենախնդալու գրառումների հեղինակն է: Ռաֆայելը մարտի 8-ին գտավ հումորի Բանաձեւն ու հումորը կորցրեց հոկտեմբերին` էլ ոչինչ չգրեց: Կարող եք ասել, թե ինչու՞ Հարցրեց Ռաֆայելը եւ 11 հոգի կարողացան ասել` ինչու: Ինձ ամենաշատը, հազար ներողություն, բացել է այս արտահայտությունը` <<Ինչի՞ Լյուծիկ` թզուկ խոհարար>>: Մի խոսքով, կարդացեք Ռաֆայելին, խնդալու է:

Հաջորդն Արամ Ավետիսյանն է: Գրում է ԱՄՆ-ից ու հիմնականում միջազգային-քաղաքական նոթեր: Արամի քաղաքական կարիերան 2010 թվականին սկսեց Ադրբեջանցին ասում է. էն երկուսի ուզածները, որ անես, մի հատ թեյ դիր խմենք գրառումով ու ավարտեց <<Հայ-ռուսականը` ամերիկա-ճապոնականի պես ու գուցե ավելին>>-ով: Ամենաբուռն քննարկումը տեղի ունեցավ Բարաք Օբամա: Մեկ տարի անց գրառման ներքո: Ինձ համար հետաքրքիր էր հատկապես այս գրառումը` Ամերիկյան պրավալներ ու բացթողումներ արտաքին ճակատում:

blogԳեղամ Մուղնեցյանը կամ տղան, որ բլոգում է հեռվից, տարվա ընթացքում չծուլացավ ու հեռու լինելը չխանգարեց, որ գրի եւ ուղարկի: Գեղամը տարին սկսեց իր մասին բացահայտումներով` Ինչու եմ ես ստում կամ Նոր Տարվա ցանկություն: Գեղամը տարվա ընթացքում տեղադրեց 23 գրառում, հավատացեք, սա մեծ ցուցանիշ է ոչ հիմնական բլոգերների համար: Ինչպես սերիալներն ունեն մեծ լսարան, այնպես էլ սերիալների մասին գրառումները` Անդրադարձ <<Վերադարձին>>. փորձելով հասկանալ հայկական սերիալը` 22 մեկնաբանություն: Գեղամը տարին ամփոփեց դեկտեմբերին` 2010-ի մասին ու Բանաձև-ի ցավը տանեմ: Ես միանում եմ Գեղամի ամենաանկեղծ կենացին` Comment Գրողների Կենացը:

Նարեկ Նիկողոսյանն աշխարհի ամենատաղանդավոր, բայց այս տարի աշխարհի ամենածույլ լրագրողն էր: Նարե’կ, պատկերացնո՞ւմ ես, ամբողջ տարվա ընթացքում դու ընդամենը 2 գրառում ես արել Բանաձեւում` Իմ ուսերին էլ դու պիտի նստես, հայրիկ՞ Եւ ՈՒրվականների որսորդը կամ հեռուստալրագրողը նաեւ հեռուստադիտող է: 3:1 սա Ֆուտբոլի հաշիվ չէ, սա Նարեկի գրառումների տակ մեկնաբանությունների քանակն է: Այնքան չգրեց, որ ընթերցողները նեղացան ու սկսեցին չմեկնաբանել:

Գայանե Մանուկյանը գրում է Ռուսաստանի Դաշնությունից: Մեծ հավանականություն կա, որ նա սերտ կապերի մեջ է մեր խմբագրի հետ եւ այստեղ ինչ գրեմ, կարող է օգտագործվել իմ դեմ: Այնպես որ, Գայանեն մեր ամենաակտիվ բլոգերներից է: Տարվա ընթացքում 3 անգամ է բլոգել, բայց դա քիչ չէ: Ինձ հատկապես հետաքրքիր էր Վլադիմիրների պատմությունը` Երեք Վլադիմիրների կռվի պատճառն ու Մոսկվայում հայի կյանքի գինը` 100 դոլար: Ի դեպ, Գայանե’, ես էլ եմ Մեսչյան սիրում:

Հըմմմմ, դա: Հաջորդը Արշակ Մկրտչյանն է: Ասեմ, որ սա` Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ- 3, իմ սրտով է: Սա նաեւ Արշակի, որ Բրիտանիայից է գրում, ամենավարկանշային գրառումն է: Տարվա ընթացքում, առանձնապես, շատ գրառումներ չունի:

Ռուզան Վարդերեսյանը` մեր վերջին հեղինակը, տարվա ընթացքում բավականին շատ է գրառում կատարել` 18 հատ: Հիմնական թեմատիկան Վրաստանն է ու վրացականը: Լա՞վ է, թե՞ վատ` պարզվում է 13 մարդ գիտեն` ինչն է լավ եւ ինչը` վատ: Ռուզանը տարին սկսեց Եվրատեսիլով` Քաղաքական ներգաղթյալ երգչուհին կներկայացնի Վրաստանը` Եվրատեսիլին, ավարտեց կովերով` Կովերը տուգանային հրապարակում: Բացի վրացերեն իմանալուց, Ռուզանը հայտնի է նաեւ Հայկ Օրդյանով:

Այսքանով ավարտում եմ 2010 թվականի Բանաձեւի բլոգի ամփոփումը: Կարծում եմ` 2011 թվականը բլոգի զարգացման համար ավելի բեղմնավոր տարի կլինի` կբլոգենք ավելի շատ ու կմեկնաբանեն ավելի թեժ:

12 Responses to Բանաձեւի տարվա բլոգը. ՄԱՍ 4-րդ

  1. Nune Grigoryan says:

    Արշակ մկրտչյան:Իմ ամենասիրելի բլոգերներից է,նրա գրառումներին միշտ սպասում եմ:
    “Մեր ժամանակակից մեծերը”-շատ հետաքրքիր էր ու իրական,ամեն օր անպայման մտնում եմ բլոգ,որ տեսնեմ կա արդյոք սրա շարունակությամբ գրառում…բայց այդպես էլ չկա ու չկա:
    Իսկ ընդհանուր առմամբ սիրում եմ բոլորի,հատկապես Նելլի Հարությունյանի,Զոհրաբ հարոյանի,Արաքս Թադեվոսյանի գրառումները:

  2. Nelli says:

    Շնորհակալություն, Նունե ջան: Իսկ դուք` արտասահմանի մեր բլոգերներ,ակտիվացեք, սպասում ենք: Նարեկ, դու էլ… Սպասում եմ… Ապրես, Զոր ջան, ամփոփումդ պատվով ավարտին հասցրիր :Ճ

  3. Lida says:

    Հարգելի Զոհրաբ Հարոյան,
    Քանի որ այս վերջին գրառման մեջ հիմնականում անդրադարձել էիք արտասահմանից գրող հեղինակներին, կուզենայի իմանալ, թե ինչու դադարեց գրել Հայկ Թովմասյանը ԱՄՆ-ից, նրա սուրբ Վալենտինյան ուղևորության մասին պատմող նոթերն այդպես էլ կիսատ մնացին:::))) Նաև շատ ափսոսում եմ Գնել Նալբանդյանի գրառումների բացակայության համար: Իսկ Ձեր այս աշխատատար ամփոփման համար` շնորհակալություն: Ի դեպ, Ձեր գրառումները միշտ էլ հետաքրքրությամբ եմ կարդում, և ընդհանրապես, ես սիրում եմ այս ԲԼՈԳԸ: Շնորհակալություն` բոլոր բանաձևցիներին:

  4. Lida says:

    P.S. Գուցե ընթերցողների ուղարկած գրառումներն էլ ամփոփեք???:::))) Դրանք կարծեմ այնքան էլ շատ չեն:::)))

  5. suren says:

    shat hamestutyun arir zohrab jan,u qo masin moracar,,,qo blognern el ein shat lavy,manavand SOVETN U 11:59-y: ahagin el ardzaganqner gtan

  6. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Նունե, Նելլի, Լիդա շնորհակալություն… Ես անկեղծ ասած չգիտեմ ինչու չեն գրում Հայկն ու Արշակը: Ես մեծ հույս ունեմ, որ նրանք հենց այստեղ կասեն ինչու չեն գրում, կամ երբ են շարունակելու…

    Ինչ վերաբերում է ընթերցողների գրառումներին, կարծում եմ իրոք` դրանք այնքան էլ շատ չեն եւ եթե ավելի ակտիվ ու շատ գրեն ընթերցողները, ապա հաջորդ ամփոփմանը անպայման կանրադառնանք…

  7. araks says:

    հարգելի Սուրեն, ճիշտ է Զոհրաբը համեստություն է արել և իր գրառումներին չի արնդրադարձել, բայց այդ բացը լրացվել է <> վերնագրի ներքո, կարող եք գտնել Արաքս Թադևոսյանի էջում:

  8. Klimti says:

    Բանաձևի բլոգում քեզ զգում ես ինչպես Ուիլի Ուոնկայի գործարանում, միայն թե ուշադրություն, գրառումների չարաշահումը վնասակար է ձեր առողջությանը :Ճ

  9. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Klimti գիտե?ք ինչի համար եմ սիրում Ձեր մեկնաբանությունները: Դրանք ինձ մտածելու եւ այլ անկյունից, այլ կերպով իրականությունը տեսնելու հնարավորություն են տալիս:

    Everything in this room is eatable, even I’m eatable, but that is called hannibalism, my dear children…

  10. Klimti says:

    422
    00:42:58,225 –> 00:43:01,058
    …and is, in fact, frowned upon in most societies.

    Օօօօ Հարգելի Զոհրաբ, հաճոյախոսություններն ինձ էլ են դուր գալիս…

  11. Զոհրաբ Հարոյան says:

    :)))))))))))))

  12. Գեղամ Մուղնեցյան says:

    Շնորհակալություն լավ խոսքերի համար, հուսամ որ այս տարի էլ այնքան ազատ ժամանակ կունենամ որ կկարողանամ բավականին գրառումներ էլ այս տարվա ընթացքում անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *