Բանկային աճպարարություն

Published On November 26, 2010 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Մինչեւ դեկտեմբերի 31-ը ես ավելի շատ անավարտ գործեր ունեմ, քան վերջին 10-ն ամիսը: Ու ամենակարեւորն այն է, որ այս անգամ, իսկապես, չեմ չափազանցնում: Ընդամենը 10-ն օրում 2 հատ սցենար հայ բարերարների մասին, հարցազրույցները չեմ հաշվում ու այն նյարդային հյուսվածքներիս ոչնչացումը, որը տեղի ունեցավ ընդամենն այդ թեմայով հարցազրույց տվող գտնելու ընթացքում: Դրանից բացի նաեւ օրական մի 5 բլոգի խմբագրում-կանոնակարգում ու երանի այստեղ վերջացնեի անելիքներս: Նաեւ Ջավախք պետք է գնամ եւ մոնտաժն ու տեքստը  երկու օրում ավարտեմ, քանի որ դեկտեմբերի 11-ի Հատուկ ռեպորտաժը Ջավախքի մասին է լինելու: Էլ չեմ հաշվում իմ հիմնական աշխատանքը նորությունների բաժնում. թվարկելու համար  ժամանակ չունեմ:

BankErrorՈւ այդ խառը պահին` երեկոյան տուն գնալիս Մանուն հիշում է, որ ես տաք բաճկոն չունեմ Ջավախք գնալու համար: Մտնում եմ իմ ամենասիրելի խանութ, գտնում մի ինչ-որ բան, որն էդքան էլ սրտովս չի, հագնում, քարտս տալիս, որ կատարեն բանկային գործարքը ու….ու պարզվում է, որ չի կատարվել գործարքը, ես գնում եմ հարեւանությամբ գտնվող բանկոմատ եւ ինքս տեսնում, որ խանութում ամեն դեպքում կատարել են գործարքը, քանի որ րոպեներ առաջ ես զննել էի քարտիս պարունակությունը եւ վստահ գիտեի գումարի չափը: Բայց այնքան հոգնած էի, որ նույնիսկ կռիվ չարեցի, պատրաստ էի վճարել, միայն թե տուն գնայի: Բայց լավ է, մտքովս անցավ հենց նույն խանութից զանգել բանկ: Առաջին զարմանքս. երեկոյան 19.30-ին ու շաբաթ օրով բանկում դեռ աշխատում էին: Երկրորդ զարմանքս. աշխատակիցն ասեց, որ նույն այդ խանութից րոպեներ առաջ գումար հանվել է, բայց, ախր, խանութում էրոր է տվել գործարքը: Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավացնեմ, խանութի տնօրենն ասեց գնա տուն, երկուշաբթի կպարզենք:

Երկուշաբթին բարով եկավ: Պարզվում է` այդ պահին բանկը խանութին գործարքը մերժել է, բայց իմ գումարը հանել է, փողը  2 օր մնացել է օդում եւ ի վերջո, էլի եկել ու նստել է իմ հաշվին: Իսկական հայկական իրականություն, լավ է գոնե ազնվություն կա դեռ: Թե չէ, հաստատ հավես, ժամանակ ու տրամադրություն չէի ունենա գնալ բանկ, դիմում գրել, հետո էլի գնալ խանութ ու այդպես շարունակ… Այնպես որ, Ջավախք կգնամ տաք բաճկոնով:

6 Responses to Բանկային աճպարարություն

  1. Jora says:

    lav es prcel:))))) es erkric amen inch spaseli a

  2. Ani Smbatyan says:

    Shnorhavor Gog jan…… Ev amenakarevor@, vor cheq mrsi ayntex:Manun asac, vor curt e ayntex….
    Bari veradardz… Ev amenakarevor@ karoxanas avartes gorcerd minch Nor Tari….

  3. Gohat says:

    Mersi Ani jan.

  4. Rafo says:

    )))))ha inch???

  5. Սարգիս says:

    Շատ սովորական իրավիճակ է ոչ միայն հայաստանյան բանկերի համար:

  6. Anjelika says:

    karevor@ amen inch barehajox e avartvel….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *