Գագիկ Ծառուկյանի սևանյան կոկորդիլոսները

Published On April 13, 2011 | By Ալկա Չիլինգարյան | արխիվ

Մենք բամբասող ազգ ենք: Ես դա շուտ գիտեի, բայց վերջերս էլ ավելի համոզվեցի դրանում: Մի փոքր պատմությունից այնպիսի բան կսարքենք, որ վերջում նույնիսկ նախնական սյուժեն է սկսում բացակայել կամ էլ այնքան է փոխվում, որ անճանաչելի է դառնում:

Սևանի մասին ինչ ասես, որ չեն պատմում: Բայց այս վերջին պատմությունը, որ լսեցի, շատ դուրս եկավ: Հիմա Ձեզ էլ պատմեմ: Նկարահանման էինք Սևանում: Պատմությունն էլ պատմել են հենց սևանցիները: Երբ անցյալ տարի Սևանի մակարդակը կտրուկ բարձրացավ, շատ տներ ու հյուրանոցներ ջրի տակ անցան: Դե, ես էլ սկզբում նշել էի չէ՞, որ մենք բամբասող ազգ ենք, առիթը բաց չթողեցինք ու անցանք գործի:

Հենց այդ նույն ամռանը մարդիկ խոսում էին ու հավատում, որ ջրի մակարդակը բարձրացել է ու Սեւանն իր հատակն է առել նաև Գագիկ Ծառուկյանի առանձնատունը: Իսկ Գագիկ Ծառուկյանն այդ տանը հատուկ լողավազան ուներ, որտեղ կոկորդիլոսներ էր պահում: Ու հիմա այդ կոկորդիլոսները Սևանի ճիրաններում են:

Այս պատմությունը մարդիկ պատմում էին միմյանց մի անգամ Սևան գնալուց առաջ, մի անգամ Սևան մտնելուց առաջ, մի անգամ էլ, երբ արդեն լողացել դուրս էին եկել ու հիմա էլ արեւարյուք էին ընդունում: Կոկորդիլոսների մասին շատ խոսացին, բայց ամառվա գլխավոր հերոսներին ոչ ոք այդպես էլ չտեսավ:

12 Responses to Գագիկ Ծառուկյանի սևանյան կոկորդիլոսները

  1. RafO says:

    mi qani tari araj el asum ei vor ibr sevani hatak@ vadalazner kan,,,vor ibr mardknac qashum xexdum en loxanaluc u heto el pox en uzum vor yani et xexdvacin man gaaaaan,))))))))))))))))))))))

  2. Միայնակ գայլ says:

    Վույ աղչի-աղչի, բա չգիտեք, որ այդ կոկորդիլոսները բազմացել են տասնյակներով: Դրանց մի մասը Սևան-Հրազդան ջրային երթուղով հասել են մայրաքաղաք և բնակություն հաստատել Երևանյան լճում: Իսկ կոկորդիլոսների մնացած մասը, հայկական սովորությամբ, արտագաղթել են Հրազդան-Արաքս ուղղությամբ ու հասել Կասպից ծով: Այստեղ դրանք դարձել են առափնյա երկրների ահ ու սարսափը: Ադրբեջանն արդեն աղմուկ է բարձրացրել Եվրախորհրդում: Կազմվել է միջազգային դիտորդ խումբ, որը առաջիկայում կժամանի տարածաշրջան` պարզելու կոկորդիլոսների ծագումնաբանությունը:Հետևեք լրահոսին…

  3. Mariam says:

    shat lavn er es patmutyun@ Alka jan,de hay enq che…

  4. David says:

    de hayern urish en eli, ho zorov chi

  5. Garo says:

    Ծուխն առանց կրակի չի լինում, որ ասում են ուրեմն մի բան կա:
    Ես անձամբ տեսել եմ կոկորդիլոսներին: չեք հավատում?

  6. Mariam says:

    es chem havatum.Sevanum kokordilos?

  7. Garo says:

    Հա Մարիամ ջան. մի զարմացի, Սևանում բեգեմոնտ էլ կա:

  8. ԲԱԽՇԻԿ says:

    ԴԵ ԵՆՎԱԽՏԵԼ ԱՍՈՒՄԵԻՆ ՎՈՐ ՍԵՎԱՆՈՒՄ ԵՐԵՔ ԳԼԽԱՆԻ ԴԵՎ ԿԱ

  9. ԲԱԽՇԻԿ says:

    ԲԱՅՑ ԸՏԵՆՑԵԼ ՄԵԿԸ ՉՏԵՍԱՎ ԷՏ ԵՐԵՔ ԳԼԽԱՆԻ ԴԵՎԻՆ

  10. Vahagn says:

    Delfinariumi DELFINERNEL en Sevanci…

  11. Lida says:

    Ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, Գագիկ Ծառուկյանի սեփական գազանանոցից փախած առյուծները հաստատ վերոհիշյալ կոկորդիլոսների հարցերը կլուծեն, որովհետև նրանց միշտ կոկորդիլոսի մսով են կերակրել, այնպես որ բնազդը հաստատ նրանց կտանի դեպի Սևան: Հետևաբար, կարող եք շարունակել հանգիստ վայելել Սևանը, կամ էլ` Ձեր հանգիստը Սևանում…::))

  12. Garo says:

    Վայ ապրես Լիդա ջան, սիրտս տեղն ընգավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *