Գեղից գեղ Հայաստան

Published On February 8, 2011 | By Արտակ Գևորգյան | արխիվ

Վերջերս որոշ մարդկանց մոտ հաճախ եմ նկատում մի նոր սինդրոմ. չգիտեմ էլ, դա ինչպես կոչեմ: Բանն այն է, որ շատերը, ինտեգրվելով նոր կյանքին ու նոր միջավայրին, չեն ազատվում անցյալի ուրվականից: Խոսքս վերաբերում է գեղացիներին… Իսկ ինչու՞ գեղացիներին, այլ ոչ գյուղացիներին, որովհետև, իմ կարծիքով, դրանք երկու, բոլորովին, տարբեր հասկացություններ են:

gex 2Գյուղացին գյուղի բնակիչն է, եւ ինչպես ժողովրդական խոսքն  է ասում, գյուղ չկա, որ շուն չլինի:  Ինքս ունեմ բազմաթիվ գյուղացի ընկերներ, որոնց շատ սիրում ու հարգում եմ:

Գեղացին /այսուհետ գրենք այս բառն առանց չակերտների/ կարող է ծննդավայրով ինչպես գյուղից լինել, այնպես էլ քաղաքից: Ինչպես վերջերս ասաց ընկերներիցս մեկը, մարդը կարող է գեղից դուրս գալ, բայց գեղը մարդու միջից էդպես էլ դուրս չգա: Այո~, իսկապես մտածելու առիթ է: Համամիտ եմ այս բառերի հեղինակի հետ:

Այն, որ շատերը մի քանի ժամ առաջ են հրաժեշտ տվել իրենց հետամնաց կյանքը ու այսօր արդեն իրենց համարում են առաջադեմ գլամուր դեմքեր, իրենց պատկերացնում են զարգացած մարդ, բայց հերիք է բացեն բերանները, արդեն մտածում ես թողնես ու փախնես կողքներից: Գեղացիների մի այլ տեսակ էլ մարդկանց բարև չեն տալիս: Մուղամով ինչ ասես, որ չեն անում` կարծելով թե ոչ ոք ոչինչ չի նկատում, ու ցույց են տալիս թե իրենք սուրբ սրբոց են: Կամ իրենց ձևացնում են այնպիսի մի ազատ մարդ, մի այնպիսի թեմաներ են շոշափում, որ լսողը կասի` դե հա էլի: Գեղացիությունը ներծծվում է արդեն անձի մեջ, ուտում է նրան ներսից ու հոսում  երակներով` արյան հետ:

gex 4Գիտեք ինչ՞, թանկարժեք գեղացիներ, եթե ցանկություն ունեք նմանվել ժամանակակից մարդուն, /ես չեմ ասում քաղաքացուն, նկատի ունեմ ժամանակակից մարդուն/ գոնե ձգտեք ճիշտ ձևով դա անել: Հասարակության մեջ մի ցուցադրեք ձեր գեղացիությունը, հեռացրեք այդ թրիքի հոտը ձեր վրայից, մի քիչ հումորի զգացում ունեցեք և հումոր անել սովորեք, մի մոռացեք նաև, որ բարևն Աստծունն է: Մնացածն էլ թող ձեր շրջապատը ձեզ հուշի… Չնայած շատ քչերին կհաջողվի դա անել, քանի որ կարմիր կովն ուրիշ գույն չի կարող դառնալ եւ կաշին էլ չի փոխում:

20 Responses to Գեղից գեղ Հայաստան

  1. Artak Gevorgyan says:

    Ի’միջի այլոց, Դավիթ Ամալյանի այս նյութն էլ կարող եք ընթերցել http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=5258

  2. suzy says:

    Լրիվ սրտովս ես գրել Արտակ ջան…
    Հանցավոր սխալ է մնամ “գեղցիներին” ինտեգրել մեր հասարակության մեջ:Նախ թող սովորեն պահպանել հիգիենայի և էթիկայի կանոնները`որը շատ կասկածելի է:
    Այս երևույթին խիստ լուրջ մոտեցում է պետք …

  3. aram says:

    իրոք մարդու ծննդավայրը կապ չունի նրա ներքին կուլտուրայի հետ:հայերենում կուլտուրական մարդուն ասում են քաղաքավարի ու այստեղից էլ երևի գյուղացի, քաղաքացի, ինչպես նաև գեղցի տարանջատումները ինչ-ինչ դասակարգումներ ենք մտցնում մեր հասարակության մեջ:մինչդեռ գյուղացի կամ ել ծագումով գյուղից շատ-շատերը կան մեր շջապատում նրբանկատ, հարգանքով, չափի զգացողությունով էլ չեմ ասում վարվեցողության ու արժանապատվության մասին:այ եթե քաղաքավարի բառի փոխարեն լիներ մի ուրիշ բառ, որի հիմքում ոչ թե քաղաք-ը կլիներ այլ բարիությունը, հարգանքը, պարկեշտությունն ու կիրթ վարվեցողությունը, այն ժանակ քաղաքավարի լինել ցանկացոողները ոչ թե քաղաքում ապրող կհասկանային, ու նրանց կնմանվեին այլ, հենց թեկուզ իրենց գյուղի շատ ու շատ առաքինի ու կիրթ են մարդկանց, որոնք ճիշտ է գոմում են աշխատում, բայց ցանկացած պալատական հարաբերություններում կկարողանան շփվել ու միմիայն բարի ու հարգալից հիշողություններ կթողնեն:Իսկ հոտի համար Արտակ ջան դա թրիքի հոտ չի, դա եդ տիպի անտաշների անհատական հոտն է, որը տարիների ընթացքում ոչ թե քչանում է այլ ավելանում,ու հաստատ դա գոմից չի այլ ընդհամենը բաղնիքի պակասությունից է:

  4. suren says:

    shnorhakal em srtics xoselu hamar!!!!

  5. Sona says:

    vaaaaaaay shat hetaqrqir er.shat texin.inch kap uni mard@ cnundov vortexic e.gyuxic te qaxaqic.mards mard lini… shaterin tvum e te noradzev hagnvel@ kam lav meqena varel@ ((harc e lucum)) el chem asum barapashari masin. mi qich zarganal e petq…

  6. Արտակ Գևորգյան says:

    Արամ ջան, շնորհակալություն ուշադրության, ինչպես նաև մեկնաբանության համար: Ճիշտ ես ասում: Իսկ թրիքի հոտի վերաբերյալ կասեմ, որ դա էլ է չակերտավոր բառակապակցություն, և այն խորհդանշում է մի այլ` մի այլ կարգի “հոտ” ))

  7. Liana.K says:

    Ինձ թվաց, թե նյութը իսկապես հատուկ ինչ-որ մեկին էր ուղղված???

  8. Artak Gevorgyan says:

    Եթե կգտնվի հատուկ այդ մեկը, թող մի պիտանի բան քաղի իր համար այստեղից…

  9. Sona says:

    vor gtnvi mek ban chi qxi shat ban ni aystexic qaxelu……….

  10. anna says:

    Sona du arden qaxel es u hima el urishneri texn es voroshel xosas? Mihat hla normal grel sovori heto artahaytvi.

  11. Անահիտ says:

    Արտակ ջան ինքդ քեզ հակասում ես, ասում ես որ գեղացին դա գյուղացին չի ու դրել ես բացառապես գյուղացի կանանց նկար: ավելի ճիշտ չէր լինի դնեիր ասենք Գագիկ Ծառուկյանի նկարը:)կարծում եմ նյութդ ավելի շուտ այդ կարգի մարդկանց է ուղղված, քան էս խեղճ ու կրակ գյուղացի կանանց:

  12. Seda says:

    ծիծաղալու էր շատ, ես էլ եմ միշտ զարմանում ոնց կարաաաաաաաաա մարդ էտքան գեղացի լինի, ու վատն էն ա, որ ավելի շատ գեղացիներն են քան նորմալ մարդիկ:

  13. Արտակ Գևորգյան says:

    Seda > Պապենական մի խոսք կա` ոչինչի վրա մի զարմացիր, գլխիդ կգա:
    Անահիտ > Հասկանալ է պետք` և թե նյութը և թե նկարները: Ծառուկյանի անունն էլ պերք չէ հոլովել անտեղի ուր պատահի:

  14. Անահիտ says:

    che uzum ei haskanal , iroq chem haskatsel nyutd amenevin gyukhum aprtoghneri masin che (inqd es grel), bayts drel es gyughatsi kanants nkar, isk ur en geghatsineri nkarnere, mi orinak el geghatsi dneir, vor tesneinq ed ovqer en @st qez geghatsinere;Isk Gagik Tsarukyani hamar, hazar neroghutyun, pahi tak gretsi, ed ekav mtqis:

  15. Արտակ Գևորգյան says:

    Անահիտ > ամեն մտքի եկած չեն արտահայտում` ընդունիր դա իբրև բարի խորհուրդ: “Գեղացիների” էլ եթե այդքան շատ ես ուզում տեսնել, դուրս արի դուրս և մի լավ նայիր շուրջ բոլորդ, անպայման կտեսնես, այն էլ ոչ նկարի մեջ, այլ կենդանի:

  16. Անահիտ says:

    Ես Հայաստան չեմ ապրում հոգիս: Չեմ հասկանում վիրավորանքդ ինչու է: Չէ որ այս գրառումները միայն Հայաստանում չէ, որ կկարդան, ուրեմն նյութիդ բովանդակությունն ու զետեղված նկարները պետք է համապատասխանեն: Սա էլ ընդունիր իմ կողմից բարի խորհուրդ: Կներես, որ ես ուրիշների պես կեղծ կոմենտներ չեմ գրում ,Այլ ասում են այն ինչ նկատում եմ: Ես բովանդակության մասին բան չասացի, իմ նկատառումը միայն նկարին էր վերաբերվում, որն ուղղակի նյութդ գլխիվայր շրջեց: Երեւի միտքս չեմ կարողանում արտահայտեմ, որ այդքան ընդվզեցիր: Լավ կաց:

  17. Արտակ Գևորգյան says:

    Անահիտ,
    սիրելիս, հարգելիս, հարազատս… էլ ինչպես՞ Քեզ դիմեմ… Դու որ՞ մասում իմ գրառման վիրավորանք տեսար: Կամ ում՞ ես կոնկրետ (փաստացի ասա) նկատել, որ կեղծ քոմենթներ է գրում: Նյութերը ինչպես ուզում ես, այնպես էլ հասկացիր` ամեն մարդ մի ձև է հասկանում: Դու էլ հասկացիր այնպես, ինչպես հարմար ես գտնում քեզ համար:
    Մնաս բարիավ ~

  18. marine says:

    Ha bayc Anahit jan Artak@ vortexic gtni ‘zhamanakakic’ gexacineri nkarneric.

  19. aram says:

    լավ չի? լինի ամենքս գրենք են, ինչ որ ուզում ենք, ու այնպես ինչպես ուզում ենք: անհասկանալի պահերը թողնենք հետագային:բացառությամբ սիրելի մարդկանց համար նկարի տակը կամ կողքը կարելի է գրել- գյուղացի կանայք, պարզ, մաքուր, անմիջական, -քաղաքավարի, իսկ գեղացիների պատկեր կարող ենք հանդիպել փողոցում լավ փաթեթավորված քողարկված այնքան, որ մինչև բերանը բացելը!Դրանից հետո կատարվում է հրաշքը. ու ոսկեզոծ կառքը վերածվում է ….[դդումի? չէ]………գոմաղբի!ու հանկարծ չփորձեք լվանալ պարզ է չէ? ինչ կլինի…

  20. Astxik says:

    shter@ irenc 100 makardak barcracnum en bayc A-n B-ic chen tarberum u et @ndhanrapes kap chuni te ayd mard@ vortex e aprum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *