Գրականությունը սփյուռքի գրկում

Published On December 24, 2010 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

Այս բլոգում մի քանի անգամ լավ թեմաներ են շոշափվել կապված հայ գրականության ու հայոց լեզվի մասին: Ես հայ գրականությունն աղբարկղ նետողը կամ ամեն ինչ շրջել փորձող մեկը չեմ: Ազատ ժամանակ ունենալուն պես փորձում եմ հնարավորինս չափ ընթերցել: Միշտ էլ սիրել եմ գրականություն եւ ոչ միայն հայ ու հայերենով, ինձ հետաքրքրում է այն, ինչը տպավորիչ է:

Ապրելով Ամերիկայում` միշտ չէ որ հայաստանյան կամ ընդհանրապես հայկական նոր գրականության հետ կարողանում ենք շփվել: Կա նաև մեկ այլ խնդիր` գրականության առկայությունը: Երիտասարդության մի հսկայական մաս չի կարդում հայերեն չիմանալու պատճառով, իսկ մյուս մասն էլ հետաքրքիր գործ չի գտնում գրադարաններում, իսկ հազվագյուտ գրախանութներում զետեղված են խորհրդային հրատարակության հնացած գրքերը: Շատ քիչ են որակյալ թարգմանությունները և երևի հենց դրանից էլ բխում է այն, որ օտարազգի ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն մեր կողմից բարձրաձայնվող հազարամյա մշակույթի ու հարուստ գրականության մասին:

booksՏեղյակ ենք, որ Հայաստանը Գրողների միություն ունի, ուրեմն նաև գրողներ էլ կունենա, բայց մեզ համար հայ նոր գրականությունը սկսվում է Աբովյանով ու ավարտվում  Հրանտ Մաթևոսյանով: Ո՞ւր են այն գրողները, ում տեսնում ենք միայն այն ժամանակ, երբ նախագահը նրանց պարգևներ է շնորհում: Նոր գրքեր, երևի, գրվում են, հրատարակվում են երևի, բայց քանի որ ոչ գրողները և ոչ էլ նրանց գրքերը քննարկման առարկա չեն դառնում, ապա ստեղծվում է այն տպավորությունը, որ այդ նոր գրականությունը, իրոք, վերջացել է:

Միշտ առաջ է քաշվում Սփյուռքում հայապահպանման ու երիտասարդությանը դեպի գիրքը մղելու գաղափարը, բայց միշտ էլ մեղքն ընկնում է հետաքրքրությունից զուրկ երիտասարդության վրա ու հարցը փակվում է: Իմ կարծիքով, անհետաքրքրությունը գալիս է հենց գրքի բացակայությունից ու նորովի հրատարակություններն ու նորագույն որակյալ թարգմանությունները խթան կհանդիսանան բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն կապվել հայ գրականության գանձերի հետ, բայց ներկա պահին պարզապես չունեն դրա հնարավորությունը:

3 Responses to Գրականությունը սփյուռքի գրկում

  1. Արշակ Մկրտչյան says:

    Գեղամ ջան,

    Գրողների միությունը գրելու հետ կապ չունի։ Բամբասկան բիձեքի հանդիպման վայր ա։
    Իսկ ժամանակակից հայ գրող ես երկու հոգի եմ ճանաչում ՝ Կարեն Կարսլյանին, որը ի դեպ Լոսում ա հիմա ապրում, և Հարութ Կրբեյանին, որը Երևանում ա։ Կարսլյանը լավ տղա ա, բայս ես իրա գրածը էտքան էլ չեմ կարում կարդալ, իսկ Հարութը մոտ տասնվես տարեկանից շատ հավես գործեր ա գրում։

  2. Արփինե Մինասյան says:

    Հայաստանւմ շատ թաքնված գրողներ կան, բայց ոչ ոք նրանց մասին ոչինչ չգիտի, զարմանալի բան է, ես էլ որ Հայաստանում եմ մնում, բայց ինձ միշտ թվացել է, բայցի այն գրողներից, որոնց 10-րդ դասարանի հետ հրաժեշտ տվեցի, էլ գրող չկա…Վիճակը շատ վատ է…
    Տեսնես ինչ են անում մեր նախարարները…….., որ այսօրվա սերունդը, ոչ նորօրյա գրող է ճանաչում, ոչ նկարիչ, ոչ…..միայն շոուբիզնեսը լավ գիտեն…ինչ են անում նրանք…

  3. KaBa says:

    Որ գրողին, որ նկարչին, որ պետությունն է “պաչել ու գլխներին դրել”
    Մեկ մեկ որ կարդում եմ Հայաստանի նկարիչներից թե պետությունը այս չի անում, այն չի անում մեր համար, զարմանում եմ:
    Նկարիչ ես, նկարի, ցուցադրի, հանրաճանաչ դարձի, ինչ անում ես արա, եթե հասարակությունը քեզ գնահատի, կգնեն գործերդ, կհարստանաս, կշարունակես, եթե ոչ, քո գործն է,
    Ծանոթ նկարիչներ ունեմ Ֆրանսիայում, խոհանոցում են նկարում, արվեստանոց էլ չունեն, շատ քիչ ցուցասրահներ են համաձայնվում ձրի ցուցադրել , համարյա չկան այդպիսիներ, իսկ մի քանի օրվա ցուցադրելու համար շատ թանկ են ուզում, եթե իրենց ուժերի վրա վստահ են նկարիչները, գումարը տալիս են ու ռիսկի դիմում, կամ կվաճառեն կամ ոչ…
    Նույնն էլ գրողներն են անում, հրատարակչությունից հրատարակչություն են թափառում, ով կհամաձայնվի հրատարակել, արդյոք գնողներ կլինեն և այլն:
    Թող ինտերնետային էջ բացեն, գրեն, պայքարեն, ժողովուրդը հավանեց նրանց գրածը, կգնի, հայտնի կդառնան, եթե ոչ, մրցակցությունը շատ ուժեղ է, հաղթում է ամենատաղանդավորն ու ամենաճարպիկը,
    եթե Կլոդ Մոնեն ժամանակին գեղարվեստի ակադեմիայի անդամ չի եղել ու ատել է այդ կազմակերպությունը, դա նրան չի խանգարել հռչակ ձեռք բերելու համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *