Դատարկ ստամոքս ու մաքուր մայրաքաղաք

Published On February 9, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ


Արդեն երեք տարի ամեն օր արթնանում եմ ու մտածում` ինչ լավ է, որ ես ապրում եմ այնտեղ, որտեղ ապրում եմ, նկատի ունեմ իմ քաղաքի այն թաղամասի այն հատվածը, որտեղ կառուցվել է այն շենքը, որում ես ապրում եմ: Հարմար է բոլոր առումներով, թե տրանսպորտի, թե խանութների ու տարատեսակ ծառայությունների` գեղեցկության սրահներ, մթերային ու տնտեսական խանութներ… ամեն ինչ: Բայց ամենաշատն ուրախանում էի, որ շուկա չեմ գնում: Կողքի շենքի ներքնահարկում մի խանութ կա, որի մուտքի մոտ մոտ 50 տարեկան տղամարդ միրգ ու բանջարեղեն էր վաճառում:

photoԱյդ մարդու անունը ես այդպես էլ չիմացա, բայց միշտ միմյանց բարևում էինք, ես էլ, եթե բան էր պետք լինում, անպայման իրենից էի գնում, չնայած շուրջը մի քանի այդպիսի վաճառականներ էլ կային: Բնավորությունը հասկացել էի, մի քիչ դժվարությամբ էր շփվում մարդկանց հետ, ամաչում էր արած գործից, ու շուկայի թանկացումներից ինքն էր շիկնում: Երբեմն, որ հարցնում էի սա ինչ արժե, երկար արդարանում էր, թե ինչու է բարձր գին ասելու, հետո նոր բարձրաձայնում էր արժեքը: Աշխատում էի չհարցնել: Ամառվա շոգին, աշնան անձրևին ու ձմեռվա սառնամանիքին նա միշտ իր անկյունում կանգնած էր:

Երբեմն, որ ոչինչ էլ պետք չլիներ, գոնե կանաչի էի գնում նրանից: Երբեմն էլ կինն էր նրան օգնում, երկուսն էլ համեստ, խեղճ ու ընկճված… այս օրով ապրող: Միայն աշնանը մի քանի օր չեկավ, պարզվեց մայրն էր մահացել: Ամանորին` Նոր տարվա երկրորդ օրը նույնիսկ կանգնած էր դրսում, ավելի ընկճված, քան մյուս` սովորական օրերին, ժպտաց, որ շնորհավորեցի տոնը, ուզում էր շարունակել… բայց լռեց: Մի քանի օրից այլևս չերևաց… Սկզբում մտածում էի երևի էլի ինչ-որ բան է եղել, բայց հետո հասկացա… նոր քաղաքապետի աշխատանքի արդյունքն է, մաքրում են փողոցները:

Մաքրում են, բայց ո՞ւմից: Օրվա հացի փող վաստակող մարդկանցից, հարուստ ժառանգություն չստացած, Խորհրդային միության փլուզումից հետո չկողմնորոշված ու ալան-թալան չբաշարող ու չինովնիկ, կաշառակեր չդարձած խեղճ ու կրակների՞ց:

15 Responses to Դատարկ ստամոքս ու մաքուր մայրաքաղաք

  1. Vahagn says:

    Qaxaqapet@ tox nax qaxaqum vxtox axb@ maqri, u nor niayn ayd mardkanc sovac toxner… Haziv eli karoxanan or@ 1000 Dram ashxatox banvor mardun vnas hascnen

  2. suren says:

    araqs jan hamadzayn em qez hat,shat bard harc a,ham drakan koxm ka ham bacasakan,mer mot bolorin poxocic havaqecin u texapoxecin arandzin taracq,shuka.

  3. Nune Grigoryan says:

    Էս խեղճ մարդկանց սոցիալական կարգավիճակը առանց հստակեցնելու մաքրում է քաղաքաը:
    Մարդիկ ցույցեր արեցին..հետո?….հետո ոչինչ,ինչպես բոլոր ցույցերը այնպես էլ սա կառավարության կողմից անտեսված մնաց: Ես էլ մեր հարևան բանջարեղեն վաճառող պապիկին հիշեցի:

  4. arax says:

    um en xangarum et mardik, te pak shukanerum nujn voraki u nujn maqrutyan apranqy chi vacharvum

  5. Artur says:

    Փողոցում ծնվածը իր ծննդավայրն է մաքրում, ըմբռնումով մոտեցեք

  6. DAvit says:

    փշաքաղվեցի :(((((

  7. Marianna says:

    Araks, hishum es, wor naxord hodvatsneritsd mekum zarmanum eir, te inchu en normal aprogh mardik el heranum Haiastanits? Iskapes ed hartsy qo mot arajanum a? Sents vichaknery tesneluts heto el?

  8. Sona says:

    inch gites?? joxovrdakan xosq ka ( marmand getic vaxeci)) mard ka nayum es iran mtacum es.tesnes es mard@ xosal giti?? ayninch nenc baner karoxa lsews ira masin berand bac mna…

  9. Sona says:

    vay knereq sa ayl nyutum petq e grei

  10. Disturbed Guy says:

    isk vaxuc lqvac shukanery vortex en mnacel? pordzel eq garegin njdehi poxocov u getnancumov mi 2-3amis araj ancnel? en depqum vor 3rd masum ka 2 shuka 2nel datark ha mardik en iranc orva haci poxn en vastakum haskanum em baic dra hamar hatuk tex ka vor uni SHUKA anuny. higienayi masin el chgrem,tarber tesaki mijatner, avtomeqenaneric axtotvac od, mardkanc,mterqi vrayov qaylel ….. im ANDZNAKAN karciqov shat chisht voroshuma te duq yndhanrapes kyanqum voch mi texic cheq shtapel dimacic cer tatika haziv haz qaylum nex poxoci 2 koxmum arevtrakanner en u kracac kanayq (hachaxordnery) hetevic mi hat antaneli tyotya boxoquma vor du shat dandax es qayylum mi qani hogi uzum en baris bun imastov vrayovd ancnel chhashvac koxqic chanel 5i ev nmanatip hoteric minchev hasnum es tex voncvor xarnac mazaika lines et a dzer uzacy?

  11. Hripsime says:

    araqs jan hamadzayn em qez hat,shat bard harc a,ham drakan koxm ka ham bacasakan,mer mot bolorin poxocic havaqecin u texapoxecin arandzin taracq,shuka.

    Isk duq shuka mtel eq,ayntexi GNER@ harcrel eq????
    Chishtn asac voch mi drakan ban chem tesnum.Shukanerum eli veravacharoxnern en harstanum,isk oravarcov aprox mardiq yevs mek angam korcrecin ashxatelu mi chnchin hnaravorutyun!

  12. Disturbed Guy says:

    de asem es yndhanrapes shukayic chem ogtvum baic ete bolor poxocayin arevtur ktaroxnery gnan ev iraenc gorcov zbaxven shukayum TRAMABANAKANA vor gnern el kijnen kgorci mrcakcutyun tarberaqky bnakanabar hima shukayum mi 10 hogi haziv en mnacel yntrutyan hnaravorutyun chka isk vor lini dzer asac gnery chen lini shukan inchi hamara ? ete mer poxocnery kamac kamac eracven shukaneri antaneli lini nranc mijov ancnely da dzez dur kga dzez dur kga yndhanarpes verevi nkaragracs iravichakum amen or haytnvel?

  13. araks says:

    Մարիաննա, նախ շնորհակալ եմ, որ հետևում ես հոդվածներիս, բայց ուզում եմ հիշեցնել, որ ես գրել էի հենց էն մարդկանց մասին, ովքեր այս տեսակի խնդիրների հետ չեն շփվում, ապրում են բարեկեցիկ կյանքով, իսկ ի?նչ անեն էդ դեպքում այս հոդվածիս հերոսի նման մարդիկ: Ես կարծում եմ, որ մեր երկրում բարեկեցիկ ապրող, կրթված ու ինտելեկտուալ հատվածը պետք է ձևավորի քաղաքացիական հասարակություն, օգնի նման խեղճուկրակներին պաշտպանել իրենց իրավունքներն ու ապրել այս երկրում որպես լիիրավ անդամներ, ոչ թե թողնել ու փախչել` ասելով. էս երկիրը երկիր չի դառնա: Որովհետև մենք պետք է լինենք էս երկրի տերը, ոչ թե նրանք, ովքեր ԵՆ: Իսկ ինչ վերաբերում են մարդկանց շուկա տեղափոխելուն, ապա ես նույնպես դրա կողմնակիցն եմ, պարզապես այլ է, թե ինչպես:

  14. Արմեն says:

    Իսկ աշխարհի որ քաղաքում չկա փողոցային առեւտուր?? Օրինակ պաղպաղակ, նույնպես սնունդ է, չէ?

  15. Disturbed Guy says:

    es kargi poxocayin arevtur ????duq erevi kyanqum cheq tesel incha nshanakum poxocayin arevtury kam el ete tesel eq dzez shat shat hachelia mexm asac anharmar, thach drutyan mej haytnvely …. duq menak xosum eq “xxchum enq dimacinin”baic ekeq sepakan cary jrenq nor ancnenq ddimacinin (etel ho dzer astvacashunchna asum) ete menq mer poxocnery veracenq shukayi ba mardik vortexov en qaylelu? kamel ete etqan pashtpanum eq poxocayin arevtury inchu dzer ashxatanqy cheq katarum drsum? es qaxaqay mi veraceq cirki joxovurd amen mard ira ashxatelu texy uni iranq ete et uxxin en yntrel iranc ashxatelu texy xanutnery u shukanern en voch te poxocnery vortexov araj qaylel cher linum isk ete pordzvum eir xcanman mej eir ynknum liqy arkacnerov u krivnerov! es shat shat shnorhakal em qaxaqapetin vor et erevuyty pordzec veracnel chnayac eli mardik kan podzezdnerum getnancumi astichannerin baic himankanum poxocnery maqur enhangist karoxanum es QAYLEL voch te mardkanc vrayov ancnel !paxpaxaki masin xoseln el VAX e chem karcum inch vor meky hima POXOCUM sarnaran e drel u paxpaxak e vacharum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! mEs shat xosaci uxxaki joxovurd ekenq mezanic chdzevacnenq mayr terezaner hima shat qchern en vor dimacineri masin mtacum en u poxocayin arevtury pashtpanoxneric shatery chein dimana poxocayani aravtur katarvox poxocum!xndrum em lav kshradateq nor ………………..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *