Դիետա` ընդդեմ քաղցի, զայրույթի, միայնության և ընկճվածության

Published On February 26, 2010 | By Մանու Իրիցյան | արխիվ


 
Անձամբ ես չգիտեմ գոնե մի աղջիկ, որ չի ուզում նիհարել, եթե գիտեք, սիրով կծանոթանամ: Նիհարել ուզում են նույնիսկ նրանք, ում քաշն արդեն ուղիղ համեմատական է անորեքսիկների քաշի հետ: Իմ համակարգչում, ինչպես յուրաքանչյուր իրեն մոդայիկ համարող աղջկա համակարգչում, կա մի ֆայլ, որտեղ աշխարհի տակի դիետաների ու նիհարելու տարբեր միջոցների մասին ինֆորմացիա կա: Հենց այդ պատճառով էլ մեծ սիրով ես ու Գոհարը սկսեցինք աշխատել Մարմնի մասեր թողարկման վրա:

140031249458228Այն, որ նիհարելն ու դիետաները ամենամեծ պահանջարկ ունեցող թեմաներից է, ապացուցեց նաեւ Հատուկ ռեպորտաժը`այդ օրվա մեր թողարկումը բոլոր եթերների ու հաղորդումների առաջատարն էր: Հաղորդումից հետո իմ դիետաների ֆայլը համալրվեց մի քանի տասնայկի հասնող նոր դիետաներով: Հիմա արդեն ունեմ նույնիսկ մի քանի տարօրինակ դիետաներ` ըստ խառնվածքի, ըստ լուսնի կլորության աստիճանի, հա, հա, լուրջ եմ ասում: Կարող եմ նույնիսկ անձամբ մի քանի խորհուրդ տալ:

Ա. Փոքր ափսեով ու պատառաքաղով կերեք:
Բ. Օգտագործեք շատ սպիտակուցներ` հավ, ձուկ, եւ քիչ ածխաջրեր, բացառեք հացը, խմորեղենն ընդհանրապես:
Գ. Նրբակազմ կանայք ուտում են բավարարվելու, այլ ոչ թե հագենալու համար: Այնպես, որ պետք չէ կենտրոնանալ ուտելիքի վրա:
Դ. Ձեր բառարանում ավելացրեք «վերջ» բառը և կիրառեք այն որպես զենք 4 հանգամանքների` քաղցի, զայրույթի, միայնության և ընկճվածության դեմ: Եթե քաղցած եք, կերեք օգտակար ընկույզներ, զայրույթի, միայնության և ընկճվածության դեպքում` վազեք, ուղարկեք հաղորդագրություն:
Ե.Գիտեմ, որ շատ ցավոտ բան եմ ասելու, բայց երեկոյան գոնե յոթից հետո ուտել չի կարելի:

Խորհուրդներից բացի կա նաեւ մի շատ փուձված տարբերակ, եթե ուզում եք տարբերել մոդայիկ մարմաջը ավելորդ քաշից. Բանաձեւը կոչվում է BMI.

141691255162238Մարմնի զանգվածի չափանիշը (BMI)- որոշման եղանակ է, թե մարդը ունի ավել քաշ, թե` ոչ:
BMI- գնահատում է հասակն ու քաշը, մկանային զանգվածը (քաշը) հաշվի չի առնվում: Այն հաշվարկվում է հետևյալ կերպ` մարդու քաշը (կիլոգրամներով) բաժանվում է մարդու հասակի (մետրերով) վրա:

BMI սկսած 18,5 մինչև 24,9 – նորմալ քաշի ցուցանիշ է:
BMI սկսած 25 մինչև 29,9- ավելորդ քաշի ցուցանիշ է
BMI 30 ավել- մարդը տառապում է ճարպակալությամբ
BMI 40 ավել – ցույց է տալիս, որ մարդը տառապում է վերջին աստիճանի ճարպակալությամբ, որը 50-150%-ով մեծացնում է մահվան վտանգը և ցանկացած պատճառի հնարավոր վտանգ կարող է դառնալ:

141811255169200Էլի խորհուրդներ կարող եմ ասել, բայց դրանք արդեն իմ փոքրիկ գաղտնիքներն են: Հա, անձամբ ես ատում եմ բրնձի դիետան ու կաթնամթերքներովը: Եթե գիտեք ինչ-որ նոր դիետաներ, բացի կրեմլյովսկիից, ես մաթեմատիկայից վատ եմ, ասեք:

P.S. Անձամբ, ես արդեն չեմ ասի ինչքան, բայց նիհարել եմ եւ դեռ շարունակում եմ նիհարել:

107 Responses to Դիետա` ընդդեմ քաղցի, զայրույթի, միայնության և ընկճվածության

  1. NA-NEE... says:

    SIRELI MANU DIETAN CHGITEM ,BAYC VOR AVELORD QASH@ TUNA QANDUM ET HASTAT… LIANA JAN KARCUM EM ETE CHUNENAN STAMOQSI HETXNDIRNER APA DA ANVNAS KLINI, BAYC VOCH ERKAR JAMANAKOV(bjishk chem)…

  2. NA-NEE... says:

    Sireli Tikin Anahit majriks chisht dzer tariqin e,dzer 2i poxaren menq 4n enq,patkeracreq vor mayrs avelord qashi problem chuni…hima bacem gaxtniq@…CHnayac vor chnshman het problemner uner, avelord qashic shat er nexvum ,quyreris het voroshecinq nran ognel u ir het dieta einq pahum(1)
    2.utum er amen inch bajc pialayov(salatnica)or@ qani angam uzer u inch uzer (menak amenaqich@ 1 jam @ndmichmamb)3.cher utum jam@ 6ic heto….2 amsic qich utel@ kdarna sovorutyun…u duq knihareq…
    P.s. vstah em vor dzez avelord qashov angam sirum en u shaaaaat en sirum…

  3. ԱՆԱՀԻՏ says:

    Ժողովուրդ ջան,կարդում եմ գրառումները ու բոլորը տարբեր բաներ են առաջարկում,ինձ թվումա պետքա ուղղակի` ուտել չափավոր,շատ զբաղվել սպորտով,ու ժամը 6-ից հետո աշխատել չուտել:Վերջ:Ինձ թվումա էսքանը բավականա:Չեմ կարծում,որ նիհարելու պրոցեսը շատ արագ կընթանա,բայց հաստատ լավ արդյունք կլինի:

  4. GAYANE says:

    ete uzum eq niharel apa

  5. Maga says:

    Ete uzum eq niharel hing orum 4kg apa
    1 or.4 hat kartoshka 1 hat kefir
    2 or.2pachka tvarog 1 hat kefir
    3 or.0.5kg havi mis 1 hat kefir
    4 or.500-800gramanoc dzuk 1 hat kefir
    5 or.4 hat xndzor 1 hat kefir
    Andzamb pordzel em.

  6. narine says:

    joxovud kereq capavor ev mi boxoqeq avelord qasic

  7. Tam says:

    knereq yes uzum em vor miayn votqers niharecnel amen inc porcelem chi ognum inc xorhurd ktayq

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *