Եկեղեցին, հասարակաց տունն ու Փարիզը: Որն է հոգեպես ավելի հոգևոր?

Published On February 27, 2010 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ


 
Քննարկում են քանդել, թե չքանդել Կինոմոսկվայի բացօդյա դահլիճը: Կառուցել, թե չկառուցել եկեղեցի: Որն է հոգեպես ավելի հոգևոր: Հոգևորականները բոլորը կառուցման կողմն են` ի պաշտոնե: Ճարտարապետների մի ստվար հատված ասում է` սխալ է ճարտարապետական առումով և քաղաքի դեմքի պահպանման մասով: Ուշադրություն. դա ճարտարապետների այն մասն է, որ այդ եկեղեցու կառուցման, նախագծման աշխատանքներում հաստատ ընդգրկված չէ:

Ժողովուրդը` այսինքն ես, դու, նա, ունենք մեր կարծիքը: Մի մասը չի ուզում, որովհետև փոքր ժամանակ այնտեղ կինո է նայել, մյուսը, որովհետև չի նայել ու ուժեղ հավատացյալ է, ով էլ ձեռնպահ է, ուրեմն ինքնապահպանությամբ է զբաղվում, խոսքս` միայն սեփական , կներեք, բայց մաշկի մասին մտածելու իմաստով:

Հիմա ասեմ ինչը ինձ դուր չի գալիս այս ամեն ինչում: Ես չեմ ուզում, որ եկեղեցի կառուցեն այդտեղ: Վստահ եմ, հիմա մի հատված միանգամից ասաց, իմիջայլոց, թե երիտասարդների և թե ավելի մեծահասակների շրջանից: Էս ջահելությունը լրիվ հավատը կորցրելա, անարխիստ են, աթեիստ են ու էլի չգիտեմ ինչ: Ես ուզում եմ, որ եկեղեցին կառուցեն: Մյուս մասը ասաց. հիմիկվա ջահելները մթոմ առաջադեմ պետքա լինեն, բայց հեչ պրագմատիկ չեն, ոնց որ էս դարից չլինեն, էս աշխարհից չլնեն` դե եվրոպացիք ուրիշ են էլի:

Kinomoskva-02Հասանք այնտեղ, որ պետք է ասեմ, թե ինչը դուրս չի գալիս: Կառուցման կողմնակիցները իրենց 1700-ամյա կրոնի, թե հավատի առաջամարտիկի կեցվածքով բոլորին սկսում են վերևից նայել ու առժամանակ իրենց Հիսուսի դերում են զգում: Հիշում են, թե իրենց կոմունիստ տատիկը, ինչեր է արել կրոնապահպանության համար` անգամ գումար է վերցրել ու ծախել է իրենց հարևան Վալոդին, որը հավատացյալ էր, բայց լավ հավատացյալ չէր` կոմունիստներին հայհոյում էր: Հիմա ես ուժեղ հավատացյալ եմ, բայց եկեղեցուն չեն հավատում` միայն Աստծուն: Ինչ անե՞լ:

Երկրորդ մասը էլի նույն կեցվածքով է: Երկու անգամ եղել է եվրոպական որևէ քաղաքներից մեկում, տեսել է ասենք Էյֆելյան աշտարակը ու կարծում է, թե տեսել է Փարիզը, բայց մոռանում է, որ չի տեսել այն փողոցները, որտեղ ամեն ինչ այդպես գեղեցիկ չէ, խոնավ է ու փլվում է, բայց որտեղ փողոցը շնչում է ու ունի մթնոլորտ, որովհետև այդտեղ 20 տարի ապրել է ասենք Սարտրը, գործել է առաջին հասարակաց տունը ու ծեծվել առաջին ընդդիմադիր կուսակցության ղեկավարը:

Չեմ տեսել Փարիզը, եղել եմ Թիֆլիսի ամենահին հասարակաց տանը` Կուպրինը աչքիս առաջ էր եկել: Օրինակ, ինձ այդ դահլիճը հիշեցնում է այն ռոք համերգը, որտեղ տեսնում էի երկար մազերով ջահել տղեքի, որ թքած ունեին, որ Հայաստանում երկարամազներին ուրիշ կերպ են նայում, որովհետև իրենց այդպես էր դուր գալիս, բայց որ պատրաստ են տեղը տեղին պատասխանել արտահայտվողին: Ինչ անե՞լ:

Շարունակենք արդեն զզվելի պաթետիկությամբ խոսել կրոնի ու առաջադիմության մասին, թե վերջիվերջո մի քիչ մարդավարի: Այնպես, ոնց էն երկար մազերով ջահել տղեքը: Որն է հոգեպես ավելի հոգևոր:

13 Responses to Եկեղեցին, հասարակաց տունն ու Փարիզը: Որն է հոգեպես ավելի հոգևոր?

  1. Nelli says:

    Ekexecin aydtex, chishtn asac, cehm patkeracnum. Inch partadir a, vor anpayman karucvi? Chem karcum, vor dra nerkayutyuny havatqi nshan e, isk bacakayutyunic havatqy sasanvi(urish bar mtqis chekav), kam mshakuyty shat tuji.

  2. Գեղամ Մուղնեցյան says:

    Այո!!!!!!!!!!!!!!! էլ ուրիշ բան չունեմ ասելու որովհետև ամեն ինչ արդեն ասել ես:

  3. Արփինե Մինասյան says:

    Ճիշտն ասած, ինձ չի հետաքրքրում, թե ով է ընդգրկված եկեղեցու աշխատանքներում, ով ոչ, բայց կողմնակից եմ ճարտարապետների այն խմբին, ովքեր դեմ են, քանի որ կինոմոսկվան շատ եմ սիրում:Հայաստանում, ով քնում արթնանում է, մի բան հորինում է… Եկեղեցի կառուցելով ոչինչ չես փոխի, Աստծուն հավատող մարդը կարող է և եկեղեցի չգնալ.Աստված ամենուր է. նրա, քո ու իմ հոգում…Քանդել պետք չէ…

  4. Նարեկ says:

    Կարեւոր չի, թե ինչ կլինի` նոր եկեղեցի, թե ամառային կինոթատրոն, կարեւորը, թե ովքեր կգնան այդտեղ` ՈՒՄ ՀԱՄԱՐ Է դա… ու էդ “ում”-ը ՄԵՆՔ ԵՆՔ…!!!!!!!!

    Էդ ապագա կառուցվող եկեղեցուց ու դեռ չքանդված կինոթատրոնից շատ ավելի կարեւոր մի բան կա-երբ մեզ ինչ որ հարց բաժանում է մի քանի խմբի, սովորել ոչ թե իրար քֆուր տալ, այլ ԻՐԱՐ ԼՍԵԼ, ՄԻԱՍԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ, իրար ՓՈՐՁԵԼ հասկանալ, ՄՏԱԾԵԼ ՄԻԱՍԻՆ…

    Տատս ասում է` իմաստունը գլուխը չի քորում /երբեք երկնտրանքի առաջ չի կանգնում/!!!

  5. Արմեն says:

    Ինչ իմաստ ունի հերթական եկեղեցին կառուցել, նամանավանդ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում արդեն մի հատ կա,փող ունեն , չգիտեն որտեղ ծախսեն, ավելի լավ կլինի էտ եկեղեցին մի լավ վերանորոգեն, կամ էլ կողքից էլի նմանատիպ մի բան կառուցեն: Եկեղեցի կառուցելով չի որոշվում քրիստոնյա լինելը կամ չլինելը:

  6. Hakobyan says:

    Հայաստանում հազարավոր խոնարհված Եկեղեցիներ կան, անտեր թողած, կիսավեր… ինչու հենց Երևանում, ինչու հենց կինոմոսկվայի մոտ, չեմ հասկանում, փող ունեք, գնացեք վերականգնեք մյուսները…

  7. Arpine Minasyan says:

    Anin hazar u mi ekexecineri qaxaq er, bajc tes, te inch exav…hajer@ noramucutyun mtcnelu hamar mi hat en, koxqinin lsel chen sirum

  8. evelina says:

    Chem haskanum aydtex ekexeci karucelu imast@ vorna? Ov indz kasi. qaxaqum hazar hat ekexeci ka. haskacanq, vor qristonya enq, es el shat sirum hargum havatum em Astcun, kron@ u ekexecun. Bayc dranov incha voroshvum, vor shat ekexeci unecanq uremn shat havatacyal enq???!!! P.S. Artyom jan, inchpes misht shat hratap er u karevor tema er. Hastat et qaxqeninerin u ibrev havatacyalnerin petq e jri eres hanel u cuyc tal iranc irakan demq@. Qez mot hianali stacvec, es el em zzvum et datark xosacoxneric. u inchqan shat en xosum enqan mej@ ban chka.

  9. ELEN says:

    Միջնադարը կարծես վերադառնում է: Զարմանալի է: Ավելին զավեշտալի է, երբ հոգևորակաը ասում է.-Դա մերն է, պետք է մեզ վերադարձնեք:
    Այս պարագայում նման անհոգի հոգևորականին կարելի է ասել.-Չմոռանաք դուք էլ մեզ վերադարձլեն դարեր ի վեր մեզնից` սովորական մարդկանցից, ստիպողաբար վերցրած հարկերը իրենց տոկոսադրույքներով:
    ՀԻՇԵՑՈՒՄ-ՀՈԳևՈՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀՈԳՈՒ ՄԱՐԴ ԱՅԼ ՈՉ ՆՅՈՒԹԱՊԱՇ:
    Ավելացնեմ: Եթե <> եք եկեղեցի սարքելու մոլուցքով` շատ ու շատ եկեղեցիներ կան, որոնք իրենցից մեծ պատմական և մշակութային արժեք են ներկայացնում: Նորոգեք դրանք: Եթե տեղերըը չգիտեք հոգ չէ:

  10. ELEN says:

    Միջնադարը կարծես վերադառնում է: Զարմանալի է: Ավելին զավեշտալի է, երբ հոգևորակաը ասում է.-Դա մերն է, պետք է մեզ վերադարձնեք:
    Այս պարագայում նման անհոգի հոգևորականին կարելի է ասել.-Չմոռանաք դուք էլ մեզ վերադարձլեն դարեր ի վեր մեզնից` սովորական մարդկանցից, ստիպողաբար վերցրած հարկերը իրենց տոկոսադրույքներով:
    ՀԻՇԵՑՈՒՄ-ՀՈԳևՈՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀՈԳՈՒ ՄԱՐԴ ԱՅԼ ՈՉ ՆՅՈՒԹԱՊԱՇ:
    Ավելացնեմ: Եթե քրքրվում ու տոգորվում եք եկեղեցի սարքելու մոլուցքով` շատ ու շատ եկեղեցիներ կան, որոնք իրենցից մեծ պատմական և մշակութային արժեք են ներկայացնում: Նորոգեք դրանք: Եթե տեղերըը չգիտեք հոգ չէ:

  11. Hakobyan says:

    Դահլիճը՝
    սիմվոլ

    Մեր մոլորված, շփոթված հասարակությունը խարխափում է հացի խնդրի, ազգային հոգսերի ու արժեքային շաղված համակարգի արանքներում: Թվում է՝ բազում օրախնդիր հարցեր կան, որ պետք է հուզեին մեր հանրությանը, սակայն, չգիտես ինչու, նրան ավելի շատ հուզեց “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագիրը, որտեղ հավանաբար մի 7-8 տարի ոչ ոք կինո չի նայել, եւ այդ դահլիճի գոյության մասին երբեւէ չէին հիշի, եթե հոգեւորականներն այն չվերցնեին: Թվում է՝ մամուլի հետ կապված օրենսդրական փոփոխությունները պետք է ավելի շատ անհանգստացնեին ոչնչացված հեռուստատեսադաշտ ունեցող եւ անազատության մեջ խարխափող մեր հանրությանը: Պետք է զգուշացնեին, որ այս եղած մամուլն ու չեղած ազատությունն էլ կարող ենք կորցնել, սակայն այդ խնդրի նկատմամբ մեր քաղաքացիները զարմանալիորեն անտարբեր գտնվեցին: Փոխարենը՝ մի դահլիճի պատմությունը դիպավ մարդկանց սրտերին ու ստիպեց ընդվզել: Գուցե իսկապես մենք այնքան ենք կորցրել մեր ուղեծիրը, որ կարեւորը երկրորդականից, օրախնդիրը՝ անցողիկից տարբերելու ունակությունն ենք ազգովի կորցրել, սակայն չի բացառվում նաեւ, որ խնդիրն այլ է: Գուցե մարդիկ հոգնել են անճաշակ ու իրենց խորթ շինություններից: Հոգնել են հանդուրժել, որ իրենց քաղաքն իրենցը չէ: Որ ինչ-որ օտարամոլ ու օտար ծագման մարդիկ չեն հարգում Երեւանն ու երեւանցիներին: Հաշվի չեն նստում նրա ցանկությունների ու կամքի հետ: Գուցե մարդիկ որոշել են ընդվզել իրենց շահերը ոտնահարող զավթիչների դեմ, որոնք ոչ մի կերպ չեն հագենում եւ նոր տարածքներ են խլում իրենցից: Իսկ գուցե հասունացել է կոլեկտիվ, ազգովի որոշումներ կայացնելու, ինչ-որ գաղափարների շուրջ համախմբվելու ժամանակը, եւ դրա առաջին ծիծեռնակը բոլորի կողմից մոռացված դահլիճն էր:

    http://www.hraparak.am/

  12. Սոնյա says:

    Մեր եկեղեցին մեծ շնորհ է ստացել Աստծուց ամեն ինչ իր օգտին շրջելու: Միշտ էլ հեշտ ա Աստծու անունից օլիգարխական դվիժենիաներ անել քաղաքով մեկ, բա ոնց կլնի Աբովյանի վրա եկեղեցի չլնի, չնայած մեկը կա մի հարյուր մետրի վրա, բայց ամեն դեպքում խի եկամուտները ավելի չլնեն, ախր թույն տեղ ա, քաղաքի կենտրոն, սաղ կողքուբոլորը օլիգարխներ ու թվանոց օբյեկտներ: Բա մեր եկեղեցին ինչով ա պակաս դրանցից…. հակառակը, մի բան էլ ավել ա: Ես եկեղեցի կառոցելու ավելի հարմար տեղ եմ առաջարկում. եկեք Չերեմուշկա 15 թաղ կիլոմետրերով ազատ տեղ կա… համ էլ մենք էլ մոտիկից կտենանք, ինչքան են վերցնում մեր հոգևոր հայրերը իրենց ոչխարներից:
    Համ էլ մի հատ պատմություն պատմեմ մեր բնտլի քշող տերտերներից մեկի մասին…. հուղարկավորության արարողություն էր, դե ըստ էության հոգևորականի ներկայությունը պարտադիր էր: Հենց մեր շենքի առաջ իր թույն տյունինգած, բանտաժները փոխած ու սև բենտլի ճռռցրեց մեր հոգևոր հովիվներից մեկը… մեքենայից իջավ օլիգարխի պես հաստափոր սևազգեստ տերտերը, ծանրումեծ քայլերով բարձրացավ վերև: Մանրամասները պատմեմ… լավ չեմ պատմում, հետաքրքիր չի, մի խոսքով, էս տերտերը մի տաս րոպե քթի տակ եսիմ ինչ ա կարդում, հետո էլ թե` ես պրծա, իմը տվեք գնամ… ու տալիս են տաս րոպեի համար հալալ քրտինքով վաստակած այդ կանաչները: ճիշտն ասած չգիտեմ ինչքան էր, բայց հաստատ ինձ կհերիքեր մի քանի օր երջանիկ ուսանողական կյանք անցկացնելու համար…

  13. Astghik says:

    chem uzum animast barer grel u nkaragrel en voxbali iravichak@ vorum aysor gtnvum e mer ekexecin,,,,, miayn kasem vor aktivoren masnakcel em 1 shabat tevac storagrahavaqin u et @ntacqum im hamar parz darcav te ekexecin u havatq@ inchqan en arjezrkvel mardkanc achqerum,,, im anunic vochinch chem gri, qani vor im karciq@ karox e subyektiv ereval(apaga chartarapet em),, parzares dzez knerkayacnem mi qani depq vorn indz patahec erb poxocum motenum einq patahakan mardkanc u nranc hangamanoren bacatrum te inchu enq menq` yeritasard usanoxners mer jamanak@ ogtagorcum porcelov inch-vor hanrogut gorc anel,,,

    storagrahavaq@ tevec 1 shabat,, ayd @ntacqum vorosheci baci im yev im cnoxneri storagrutyunneric, urish mardkanc el dimel,, bacatrel ayn xndir@ vori araj menq kangnel enq u nranc el koch anel vor gone irenc storagrutyunnerov mez mianan(ete hamadzayn em),, yerkar xoselu u bacatrelu kariq chkar vorovhetev shat mardik irenq el qajatexyak ein gorci @ntacqin yev aranc erkar-barak mez het zrucelu storagrum ein txti tak,,,gtnvum ein nayev aynpisinner@ voronq ankexcoren zarmanum ein vor menq ayd amen@ anum enq aranc inch-vor finansakan poxhatucman(karces amen inch poxov e chapvum),,
    Amenashat@ indz vra tpavorutyun gorcecin indz patahac mi tarec knoj xosqer@,,mejberum em aynqan viravorvac u barkacac er xosum vor akama mtaceci INCH ENQ MENQ DARCEL,UR ENQ MENQ GNUM????
    mardik el kayin vor ushadrutyamb lsum bayc chein storagrum , aselov vor lav ban enq anum, bayc irenq chen karox riski dimel et txti tak storagrelov- karoxa gtnen u gorcic hanen,, bayc mez patahac voch mi mard ekekecun satar chkangnec,,,chishtn asac et hangamanqic mi poqr hiastapvac ei vorovhetev chei spasum vor ekexecin ir arjeq@aydqan korcrel e mardkanc achqerum,,ARDYUNQUM HAVAQVEC MOT 23400 STORAGRUTYUN, XOSTACVAC 10000I POXAREN,,,, ayd amen@ menq chenq arel en patcharov vor inchpes ekexecin e nshum anhavat enq, ayl parzapes yes katarel em im mardkayin, baroyakan u masnagitakan partq@,, YES EN NUYN MARDN EM VOR HIMA EL GNUMA EKEXECI , AXOTUMA U MOMA VARUM, CHNAYAC VOR DRANOV CHI CHAPVUM IM HAVAT@ AR ASTVAC))))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *