Եհովայի վկա. Հայերը սեկտայի բացարձակ առաջատար

Published On November 8, 2010 | By Արտակ Գևորգյան | արխիվ


Թող ներեն ինձ բոլոր աղանդավոր ֆանատիկները, որոնք կընթերցեն այս բլոգը և միգուցե կնյարդանան: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, ինչ փլուզվեց ԽՍՀՄ-ը, տարբեր հանրապետություններում, այդ թվում նաև մեր երկրում, ի հայտ եկան շատ աղանդներ իրենց վարքերով, բարքերով, զանազան կանոններով ու օրենքներով:

Աղանդավոր հավատացյալներ են դարձել նախկինում հայ առաքելական եկեղեցու նվիրյալները, անհավատները, մեղավոր ու անմեղները: Ճիշտն ասած, ես չեմ ընդունում նրանցից ոչ մեկի քարոզը և ավելին` խղճում եմ այն մարդկանց, ովքեր խրվել են այդ ճահճի մեջ եւ բռնվել են մամուռներից: Շատերը վաճառում են սեփական ունեցվածքը, տրամադրում դրամն իրենց հավատքին, ոմանք իրենց հարազատի կամ երեխայի մահը ուրախությամբ են ընդունում` ժամանակին չդիմելով բուժման, հրաժարվում են նաեւ զինծառայությունից:

photoԵս զզվանքով եմ նայում այն հայ կանանց, ովքեր իրենց հավատքի չգրված օրենքին գերի են դառնում եւ, օրինակ, հրաժարվում են ներկել ու խնամել մազերը` թե իբր Աստված մեզ այսպես է ստեղծել: Ես կասեի նաև, որ Աստված ձեզ մերկ է ստեղծել, դե հագուստից էլ հրաժարվեք և փողոց դուրս եկեք մերկ վիճակում: Ինձ մոտ գարշանք են առաջացնում բոշայություն անող, թափառող, դռները ծեծող քարոզիչ աղանդավորները: Սարսափելի սրտխառնոց են առաջացնում այն "հավատացյալ" կոչվածները, որոնք և’ գողանում են, և’ հայհոյում են, և’ շնանում են… Բա էլ ուր՞ մնաց ձեր հավատքը: Ինքս անձամբ քանի նման չկողմնորոշվածի եմ հանդիպել, որոնք անունները դրել են "հավատացյալ", բայց ինչ ասես, որ չեն անում:

Երբեք ոչ մի "չար ուժ" ինձ չի արգելի հրաժարվել տոներից, բուժումից եւ այն ամենից, ինչն ինձ համար հաճելի է եւ սովորույթ: Չի ստիպի կյանքի ընկեր ընտրել միայն կոնկրետ սեկտայից, անել այն, ինչը հակասում է իմ սկզբունքներին:

Ինձ թվում է, որ աղանդին նվիրվելը մի ինչ-որ ինքնախաբեություն է, յուրովի ինքնամխիթարանք, իր տեսակում բողոք ընդդեմ եկեղեցուն ու հասարակությանը: Դրա տակ մի այլ ուժեր են թաքնված, որոնց դեմ պետք է միասնական պայքարել… ու պայքարել պետության աջակցությամբ: Ցավոք, օրեր առաջ մի ուսումնասիրություն հրապարակվեց, համաձայն որի 230 պետությունների շարքում Հայաստանը Եհովայի վկաների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

53 Responses to Եհովայի վկա. Հայերը սեկտայի բացարձակ առաջատար

  1. Armine says:

    u yete etqan shat eq uzum chisht qristonya linel areq amenaarajin qayl@ .. kardaceq astvacashunch@ . u yete bolort vor estex mec -mec xosum eq ( yev voch miayn duq ayl hexinak@ u mer amboxch azg@) khaskanaq astu xosq@ ay et jamanak qnnadateq nranc ovqer vochinch Chen xnayum ayn cez aselu. u mi ban el . cheq karcum vor Astvacashnchum mi shat karevor bana grvac vor henc et en haytnum cez et mardiq …mateos 24 : 14 Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը

  2. Armine says:

    mateos 24:14 Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը.
    ovqer en esor anum es qaroz@??

  3. Armine says:

    Mateos 24: 24 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան նրան, որպեսզի ցույց տան տաճարի շինությունները+։ 2 Նա ասաց նրանց. «Տեսնո՞ւմ եք այս ամենը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. քարը քարի վրա չի մնա այստեղ, բոլորն էլ կքանդվեն»+։

    3 Երբ նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները առանձին նրա մոտ եկան ու հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության+ և աշխարհի* վախճանի նշանը»+։

    4 Հիսուսն էլ ասաց նրանց. «Զգույշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ+, 5 որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ես եմ Քրիստոսը» և շատերին կմոլորեցնեն+։ 6 Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք. տեսեք, որ չսարսափեք, որովհետև այս բաները պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ+։

    7 Ազգ ազգի դեմ+ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ+, և տեղ-տեղ սովեր+ ու երկրաշարժեր+ կլինեն։ 8 Սակայն այս ամենը ցավերի սկիզբն է։

    9 Այդ ժամանակ ձեզ նեղության կմատնեն+ ու կսպանեն+, և իմ անվան պատճառով+ բոլոր ազգերի կողմից ատված կլինեք+։ 10 Շատերը կգայթակղվեն+, իրար կմատնեն ու իրար կատեն+։ 11 Բազում սուտ մարգարեներ+ կհայտնվեն ու շատերին կմոլորեցնեն+, 12 և անօրենության+ շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի+։ 13 Բայց ով որ մինչև վերջ համբերի*+, նա՛ կփրկվի+։ 14 Թագավորության+ այս բարի լուրը+ կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին+ վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը+։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *