Եղիցի լոյս եւ եղեւ լոյս

Published On April 1, 2011 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

Քսան դար առաջ Հրեաստանում Հիսուս Քրիստոս ծնվեց, ապրեց, մահացավ ու նրա մահից երկու դար հետո նրա ուսմունքը դարձավ աշխարհի կրոնը: Այսօր աշխարհում այն ավելի քան 30.000 տարբեր ուղղություններ ունի ու 2.2 միլլիարդ մարդ հետևում է այդ ուսմունքին: Շատերն այն անվանում են  աշխարհի լույս, որովհետև այդ ուսմունքի հետևորդներն աշխարհին բազմաթիվ ճարտարապետական ու մշակութային արժեքներ են տվել: Ընդիմադիրներն էլ այն խավարիչ են կոչում, որովհետև իր գոյության երկար դարերի ընթացքում այն շատ անգամներ է խարույկներին հանել մեծ մտածողների, խցան է հանդիսացել ընդդեմ շատ գիտական առաջընթացների, նրա անվան տակ մարդիկ սպանել, թալանել ու ստրկացրել են մայրցամաքներ:

Այսօր այն էլի գլուխ է բարձրացնում գիտական նվաճման դեմ և այդ թեմայի շուրջ էլ կլինի այս նյութը:

imagesԵրկու հարյուր տարի առաջ Չարլզ Դարվինն իր աշխատության մեջ հայտարարեց որ մարդն ու մեզ շրջապատող մնացած կենդանական աշխարհն էվոլյուցիայի արդյունք են և ուսմունքի հետևորդներին թվաց, որ սա մեծ հարված է իրենց ճշմարտությանը:

Գիտությունը Դարվինի ժամանակներից  ի վեր բազմաթիվ նվաճումների է հասել, ուսմունքը թերևս նույնն է մնացել, բայց երկուսի առճակատումն այսօր էլ ընթացքի մեջ է:

ԱՄՆ-ի մեծամասնությունում էվոլյուցիայի դասավանդումն անօրինական էր մինչև անցած դարի 70-ական թվականները:

Կարող է զարմանալի թվալ, բայց New Scientist ամերիկյան գիտական շաբաթաթերթի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների ընդամենը 40 տոկոսն է հավատում որ մարդն էվոլյուցիայի արդյունքն է: Մյուս 60 տոկոսը դեռևս ուսմունքի ապակու տակից է աշխարհը տեսնում:

Ճիշտն ասած, այս խնդրի շուրջ գրեցի, որովհետև ինձ անհանգստացնում է այն փաստը, որ 300 միլիոնանոց երկրի 60 տոկոսը լրջորեն չի ընդունում գիտական ճշմարտությունն այն դարում, երբ առանց գիտության մեր կյանքն անհնար է պատկերացնել:

Չգիտեմ ինչպիսին են կարծիքներն այս հարցի շուրջ Հայաստանում և շատ հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքն էվոլյուցիա-արարչություն բանավեճի շուրջ:

4 Responses to Եղիցի լոյս եւ եղեւ լոյս

  1. Կարծիք says:

    Goyutyun unen shat hrashqner, dzer asac gitutyuny chi karox voroshel u chi haskanum.
    fransiayi Lourd qaxaqum Srbavayr ka vortex shat hivandner uxaki hrashqoren aroxjacel en, i zarmans irenc bjishkneri,gitnakanneri:
    gitnakanner kan, vor asum en, vor baner kan vor mardkanc uxexy chi karox ynkalel, haskanal!!!
    isk yete kroni anunov spanel en kam varel, aystex krony mexk chuni, ayl mardkayin hatkanishnery:
    mardun Astvac e stexcel ev verj!
    hamarya bolor gitnakannern el da giten!
    shat shat groxner! Balzak, Hyugo, Dumas ev ayln havatacel en Astco goyutyany ev hamozvel dranum

  2. aram says:

    Մարդ արարածը հավատում է, երբ ուզում է հավատալ:այ մենք մուհամմեդին ու մնացած շաատ ուղղություններին չենք հավատում ինչու?, որտև չենք ուզում և վերջ, մինչդեռ ոչ մերը ու ոչ ուրիշների կրոնը հիմնավորապես, կամ ինչպես ասում են գիտականորեն ապացույցներ չունի, իսկ այն հրաշքները, որը տեղի է ունեցել մեր կրոնի պատմության ընտացքում’ կան նաև բոլոր մնացած կրոններում:Դարվինի դեպքում բացի այն որ մենք չենք ուզում դրան հավատալ’ դեռ մի բան էլ պատմական ծանկացած հայտնագործություն ևս մեկ անգամ ապացուցում է նրա հիպոթեզի սնամեջ լինելը!առավելապես նախամարդու [քարաձավաբնակ] ու մեր մեջ սար ու ձորի տարբերություն կա, ու հազզար անգամ ապացուցվել է, որ այդ փոփոխությունը կամ տարբերությունը արաջացել է ոչ աստիճանաբար: ու դրանք բացարձակ տարբեր արարածներ են!!!դե եթե նախամարդու և մեր մեջ կապը չի ստացվում ապացուցել, էլ ուր մնաց կապիկի ու ……Թեկուզ ոմանք իրենց ապրելակերպավարվելաըմբռնումատեսակետաբանությամբ ու կենցաղով փաստում են, որ ոչ միայն կապիկից, այլ տարբեր սողուններից ու առնետատեսակներից կարող էր առաջացած լինել մարդ արարածը, բայց դա այդպես չէ:Աստված է ստեղծել մարդուն ու մեկ, ընդամենը մեկ միսիա ունենք այս կյանքում- պահպանել այն մարդկային կերպարը ինչպիսին նա մեզ ստեղծել է:ՈՒ մեր կյանքը կդառնա դրախտ այլապես դեռ այս կյանքում անկախ մեր հարստություններից ու հնարավորություններից հայտնվում ենք դժոխքում, երբ շուրջ բոլորը տանջանք-տառապանքների մեջ են…

  3. Sahak says:

    Աստուած է ստեղծել տիեզերքը եւ այն ամենը ինչ կա նրա մէջ:Դարւինի էւոլուցիան Աստուծոյ արարչութեան մասին է այնքանով որքանով որ մարդ արարածը հասկանում է եւ փորձում է գտնել սկիզբը եւ գնալ առաջ փնտրելով զարգացման էտապների հերթականութիւնը:Դարւինը լինելով մատերիալիստ չեր կարող ընդունել,որ Աստուած ստեղծել է մարդուն հողից եւ շունչ փչել նրա մէջ տալով վերջինիս հոգի:Կարծում եմ անիմաստ կլինի վիճելը,որովհետեւ ոչ մէկ երբեք չի կարող ապացուցել եւ ցոյց տալ էւոլուցիա ասուածի սկիզբը,չէ որ մի բան պիտի լինի որ դրանից առաջանա մյուսը:
    Այսպիսով մեզ մնում է հաւատալ որ Աստուած է,որ գոյութիւն ունի,ունեցել է եւ կունենա եւ որը անսկիզբ եւ անւերջ է: Նրանով է եղել կեանքը,արարածները եւ այն ամէնը ինչ որ գոյութիւն ունի: Դարւինը ուզեցել է այդ ամէնը հասկանալ իր մարդկային հասկացողութեան սահմանների մէջ,եւ հասկացել է այնքան որքան որ կարող էր,բայց դա չի նշանակում որ նրա ասածը լոկ ճշմարտութիւնն է:

  4. Artursrk says:

    Աշխատության վերջում Դարվինը գրում է. «….Այնուամենայնիվ, այսքանով հանդերձ, անհնար է, որ այս ամենը պատահականության արդյունք լինի…»: Ինքներս դատենք, թե որտեղից կարող է սկիզբ առնել կապիկ կամ նրա «նախամայր» հողաթափիկ ինֆուղորիան, կամ մոլեկուլը, կամ ատոմը կամ… Որտեղ է նախասկիզբը?

    Հ.Գ. Հուսամ այս անգամ մեկանաբանությունս չեն ջնջի այս բլոգից:)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *