Եվրոպական շունչ, վրացական կոլորիտ և անվտանգ ժամանց

Published On August 10, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ


 
Եթե մի օր որոշեք Թբիլիսի այցելել կամ թեկուզ պատահաբար հայտնվեք այստեղ, ապա մեծ սխալ կգործեք, եթե չգնաք Մթածմինդայի այգի: Այս այգին նախկինում կոչվել է Ֆունիկուլյորի այգի, համոզված եմ, որ գոնե մեկ անգամ լսած կլինեք Ֆունիկուլյորի այգու մասին: Խորհրդային տարիներին այն բավականին մեծ համբավ է ունեցել: Եթե նույնիսկ դուք էլ չեք լսել, ձեր ընտանիքի ավագներն անպայման կպատմեն ձեզ դրա մասին: Ֆունիկուլյորն այն տրանսպորտն է, որով բարձրանում էին լեռան վրա գնտվող այգի: Դրանով էր պայմանավորված այգու նախկին անվանումը: Լեռը կոչվում է Մթածմինդա, ինչը թարգմանաբար նշանակում է Սուրբ լեռ և տեսանելի է քաղաքի բոլոր ծայրերից: Սուրբ լեռը Թբիլիսիին ավելի հպարտ ու խիստ տեսք է հաղորդում:

DSC02337DSC02312DSC02294

Վերջին տարիներին, սակայն այգին անմխիթար վիճակում էր հայտնվել և վրացի մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին, որը երկու տարի առաջ մահացավ, որոշեց քարուքանդ եղած այգու տեղում կառուցել մինի Դիսնեյ Լենդ: Դա հաջողվեց նրան, չնայած որ իր սկսած գործն ավարտին հասցրեց երկրի նախագահ Միխայիլ Սակաշվիլին և դեռ որոշ բաներ էլ չեն ավարտվել, այնուամենայնիվ վրացիները դեռ կհիշեն Պատարկացիշվիլուն:

Այստեղ կա եվրոպական շունչ, վրացական կոլորիտ և բոլոր հաճույքները` հիմնականում կարուսելների մասին է խոսքը, անվտանգ են: Կարուսելներն այս այգում ինչպես փոքրերի, հավասարապես էլ մեծերի համար են: Դրանցից շատերը սուր զգացողությունների սիրահարների համար են:

DSC02321DSC02342DSC02343

Հանգստյան օրերին այգուն մեքենայով մոտենալ պարզապես անհնար է, մեքենաները կանգնեցնում են մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու ոտքով մոտենում այգուն: Ամենակարևորն այն է, որ առաջին հայացքից վտանգավոր թվացող բոլոր կարուսելները միանգամայն անվտանգ են: Մի քանի օր առաջ եմ զրուցել այգու անվտանգության պատասխանատուներից մեկի հետ, որը պատմում էր, որ շաբաթը մեկ անգամ այգում անցկացվում է բոլոր կարուսելների գլխավոր տեխզննում: Այդ օրը կարուսելներից ոչ մեկը չի գործում: Բացի դրանից, շաբաթվա յուրաքանչյուր օր, կարուսելներից մի քանիսն են ստուգում անցնում: Եվ այսպես` ամեն օր:

Այգու փողոցնները դասավորված են հին Թիֆլիսի փողոցների նման` նեղ ու ծուռտիկ: Այգու մեջ կառուցված շինությունները, որոնք հիմնականում սրճարաններ են, մանկական խաղասրահներ և հետագայի համար նախատեսված չգիտեմ էլի ինչեր, բոլորն ունեն փայտե պատշգամբներ` ճիշտ նույն ձևով, ինչպես Թբիլիսի կենտրոնում է` հին Թիֆլիսում: Սակայն արտերկրից ժամանած յուրաքանչյուր հյուր այստեղ իրեն Եվրոպայում է զգում: Մի խոսքվ, յուրաքանչյուր նորի ու Եվրոպականի մեջ` վրացական կոլորիտ:

DSC02300DSC02334DSC02339DSC02341

Չէի ուզի ձանձրացնել ձեզ երկար տեքստով, բայց անպայման պետք է ավելացնեմ նաև, որ այստեղ միայն տեխնիկապես չէ, որ ապահով եք, ոստիկաններն այգում ամենուր են և ձեր երեխան ոչ կռվի մեջ կհայտնվի, ոչ էլ պատահաբար կբարձրանա շատրվանի եզրային սալաքարերին, շատրվանի մեջ չի ընկնի, որովհետև ոստիկանները ոչ ոքի թույլ չեն տալիս ոչ այգին վնասել, ոչ էլ սեփական անձը վտանգի ենթարկել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *