Զբոսաշրջիկների մեծ մասը աշնանը նախընտրում է Կախեթին

Published On September 12, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ


 
Վրաստանն այն երկրների հնգյակում է, որտեղ աշնանային հանգիստը լավագույններից է: Այս շարքում Վրաստանին նախորդում են Թուրքիան, Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան:

Ի՞նչն է աշնանը Վրաստանում գրավիչ: Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի ղեկավարն ասում է, որ օտարերկրացիներին աշնանային Վրաստանում հետաքրքրում են գյուղատնտեսական շրջայցերն ու դրա հետ կապված հետաքրքիր միջադեպերը:

wine-from-georgia1Սեպտեմբերին Վրաստանում դեռ մեծ է ծովային ո լեռնային տուրերի պահանջակը, սակայն սրանց հետ մեկտեղ սկսվում են գինու շրջայցերը: Սա, հավատացեք, բոլորովին այլ հետաքրքություն ունի և որքան էլ զարմանալի է, հանգստի մի յուրօրինակ ձև է: Հանգիստն անցկացնել Կախեթիում` խաղողի հսկայական այգիներում, տեսնել խաղողի մշակման բոլոր փուլերը, մասնակցել գինու պատրաստմանը և ամենակարևորը` համտեսել խաղողի և գինու բոլոր տեսակները:

Աշնանը Վրաստան ժամանող տուրիստների 70 տոկոսը Կախեթին է նախընտրում: Եվ ամենակարևորը, ինչն ամբողջացնում է օտարերկրացիների պատկերացումը Վրաստանի մասին և նրանց հանգիստը, դա խաղողահավաքի արարողությունն է:

Վրացերեն դա կոչվում է ռթվելի, այսինքն` խաղողի տոն: Իսկ ինչ-ինչ, տոները վրացիները շաաաաատ լավ են կազմակերպում:Եվ պատկերացրեք, թե որքան ավելի լավ կկազմակեպեն ռթվելին, եթե տոնի գլխավոր հերոսը վրացիների շատ սիրած գինին է:

2 Responses to Զբոսաշրջիկների մեծ մասը աշնանը նախընտրում է Կախեթին

  1. Արո says:

    Ամառը Վրաստան, աշունը Վրաստան: Մենք կկործանվենք 😀
    Բայց կոնկրետ ես կնախընտրեի Վրաստանում հանգստանալ աշնանը, քան ամռանը 🙂

  2. Ruzan says:

    Hastat cheq poshmani, ashnan@ Vrastanum shat aveli lav e, qan amran@………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *