Էլ չեն լինի 20 տարեկան… մաս 2-րդ

Published On January 18, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Շարունակում եմ ներկայացնել համաշխարհային դեմքերի երիտասարդ տարիքի լուսանկարները: Իսկ դուք շարունակեք գուշակել, թե ում լուսանկարն է տեղադրված այստեղ: Օգտվեք նաեւ հուշման տարբերակից, որը ներկայացնում եմ նկարի հետ միասին: Գնացինք՞ Գնացինք…

obamaphotoԱսում են` նա սիրավեպ ունի իր նախկին օգնական Վերա Բեյքերի հետ: Այդ մասին պատմել է նրա վարորդը, ըստ որի՝ վեց տարի առաջ ընտրողների հետ հանդիպումից հետո օդանավակայանում դիմավորել է նրան, այնուհետև ճանապարհին նրանց մեքենան է նստել Վերա Բեյքերը:

Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ

Kevin RAddՆա առաջինն էր, որ Վիկիլիքսի աղմուկից հետո հայտարարեց, թե ինքն ու իր պետությունը պաշտպանելու են Ջուլիան Ասանժին, ինչպես արտերկրում ձերբակալված բոլոր ավստրալացիներին: Նա առաջինն էր, որ Վիկիլիքսի հրապարակումների համար մեղադրեց ոչ թե Ասանժին, այլ ԱՄՆ կառավարությանը:

Քեվին Ռադդ, Ավստրալիայի վարչապետ

xose LuisԵրբ Գերմանիայի հավաքականի պաշտոնական գուշակ` ութոտնուկ Փոլը գուշակեց ՀԱՀ–ում ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչում իսպանացիների հետ խաղում բունդեսթիմի պարտությունը, կենդանու կյանքը վտանգի տակ հայտնվեց: Ութոտնուկի ճակատագրով սկսեց մտահոգվել նա ու հայտարարեց, որ մտադիր է ութոտնուկ Պաուլին անվտանգության աշխատակիցներով ապահովել:

Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո, Իսպանիայի վարչապետ

gordan Braun2009 թվականին Ամերիկյան հեղինակավոր պարբերական The Times-ը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այնտեղ ընդգրկվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը, հիպ-հոպ ոճի MIA կեղծանունով երգչուհին, մեքսիկացի նարկոբարոն Հուակին Գուզմանը և նա: Մինչեւ այդ 2007թ. հունիսի 24-ին ընտրվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ և նույն թվականի հունիսի 27-ին թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2010թ. մայիսի 11-ը:

Գորդոն Բրաուն, Մեծ Բրիտանիայի Նախկին վարչապետ

Angela MerkelՆա այն եզակի քաղաքական գործիչներից էր, որ մասնակցեց դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաարդին Պոտսդամի մրցանակ հանձնելու արարողությանը: Խոսքն այն մարդու մասին է, որ մեծ ճանաչում ձեռք բերեց 2005թ. Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների սկանդալով: Նա ոչ միայն մասնակցեց, այլեւ հայտարարեց, որ ծաղրանկարիչն իրավունք ուներ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու:

Անգելա Մերկել, Գերմանիայի վարչապետ

3 Responses to Էլ չեն լինի 20 տարեկան… մաս 2-րդ

  1. Vahagn says:

    Shnorhakalutyun Zohrabin hetaqrqir ev yurahatuk nerkayacnelu hamar.
    indz hetaqrqir e haykakan qaxaqakan gorcichneric nkar kam texekutyun chi linelu?

  2. suren says:

    kxndreyi ZOHRABIN anpayman hay qaxaqakan gortsichnerits el sharq unenal.shat hetaqrqir klini.

  3. Զոհրաբ Հարոյան says:

    Ժողովուրդ ջան չեմ խոստանում, բայց խոստանում եմ փորձել հայ քաղաքական գործիչների երիտասարդ տարիքի լուսանկարնեը գտնել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *