Էկրանացված հարաբերություններ

Published On March 5, 2011 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

Այսօր արդեն փաստ է, որ էկրաններից այն կողմ մի ուրիշ աշխարհ կա: Շատ ժամանակ գույնզգույն կամ սև ու սպիտակ, մեզանից կամ մեր նմաններից կազմված մի զուգահեռ աշխարհ, որն էկրանների հետևում է: Երևի արդեն նաև անհնար է պատկերացնել ամեն բացվող օրն առանց այդ բազմաչափ էկրանների: Նրանք մեզ թելադրում են, ուղղություններ են ցույց տալիս, առաջ են բերում մեր այն կողմերը, որոնք գուցե առաջ գալու կարիք չունեին ու մենք, կյանքի դերասաններս, սկսում ենք մի այլ կերպար մարմնավորել Facebook-ից ու Odnoklassniki-ից սկսած մինչև Youtube-ի comment-ներ:

Bm_socialmedia_460Միշտ էլ աղջիկները սիրահարվում են կինոյի տղային, տղաները՝ ժուռնալի աղջկան ու նրանց դարձնելով իրենց իդեալը` նմաններին փնտրում են իրական կյանքում: Աստղազարդ կյանքն ու Հոլիվուդի ֆիլմերն էլ մյուս կողմից են կրակին յուղ ավելացնում:

Արդեն ավելի հեշտ է ընկեր գտնել Facebook-ում, քան թե փողոցում: Փողոցով քայլում ես ու կողքիններդ հեռախոսի էկրանին են գամված կամ էլ գովազդային պաստառներին: Ես դեմ չեմ այդ էկրանային հարաբերություններին, սակայն դեմ եմ, երբ մարդն ամբողջապես ընկղմվում է ու էլ ցանկություն չունի հետ վերադառնալ դեպի իրականություն: Ճիշտ է, իրականությունը շատ ժամանակ հոգնեցուցիչ է թվում, բայց չարժի դա փոխել էկրանային գույների ու զուգահեռ դերերի հետ: Լավագույնը դարձնենք այն, ինչ կա, այլ ոչ թե փորձենք այն փնտրել սին կատարելության մեջ, որը երբեք էլ իրական չի եղել. այն վիրտուալ է:

17 Responses to Էկրանացված հարաբերություններ

  1. Tatev Mkrtchyan says:

    Hamamit em,virtual ashxarh@` hatkapes Odnoklassniki-n ev Facebook-@ aysor bolori kianqum arajin plan e mxvel…daseri jamanak,kam @nkerneri het handipumnerin ktesnes irenq heraxosov tarvac haxordagrutyunner en grum….hamadzayn em ayntex shat hetaqrqir e,bayc irakan kianqn u irakan shbum@ mardkanc het shat aveli hetaqrqir u nuynisk ardyunavet e…petq che kianqi lavaguyn u hetaqrqir paher@ poxel virtual ashxarhi hat…amen inch chapi mej e gexecik…

  2. Sona says:

    HAMAMIT EM……..

  3. anna sahakyan says:

    shat chisht eq nktel amen inch. es miangamayn hamamit em .

  4. Վահե Օհանյան says:

    Ես նույնպես համամիտ եմ ձեզ հետ, այսօր սոցիալական կայքերը մարդկանցից (հիմնականւմ երիտասարդներից)խլում են այն յամանակը, որը հնարավոր էր ծախսել իրական կյանքում, իրական ծանոթություններ հաստատելու համար, բայց ինչ արած, սա էլ նոր ժամանակների նոր թելադրանքներն են, իրենց վատ և լավ կողմերով: Բայց իմ կարծիքով այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում:

  5. HASMIK says:

    ES NUYNPES HAMAMIT EM…INQS EL TARVEL EI ODNOKLASSNIK-OV EV FACEBOOK-OV..ORVA MEC MAS@ ANCKACNUM EI HAMAKARG4I DIMAC…INDZ HETAQRQIR ER AYSPES KOCHVAC VIRTUAL KYANQ@..DA ARDEN INDZ MOT DARDZEL ER KAXVACUTYUN,BAYC BAREBAXTABAR AZATVECI KAXVACUTYUNIC.IRAKAN SHPUM@ AVELI HETAQRQIR E QAN VIRTUAL CANOTUTYUNNER@.

  6. Արտակ Գևորգյան says:

    Օրերս ի’դեպ մտածում էի հենց այդ մասին` ուր ոտք ես մեկնում, ամենուրեկ մարդիկ սուզված են հեռախոսների կամ համակարգիչների մեջ: Ժամանակակից աճող սերունդը իրականությունը փոխարինել է վիրտուալի հետ և չի գիտակցում, որ դա հիվանդություն է: Այո, իսկական հիվանդություն, որից նույնիսկ մահանում են շատերը: Վերջերս Չինաստանում էր նման դեպք էր ունեցել: Մարդու հոգեբանության վրա էլ է շատ բացասական ազդում վիրտուալ կյանքը… դեռ չասած ողնաշարի օստեոխոնդրոզի, տեսողության, հոդերի մասին…

  7. Նելլի says:

    Համաձայն եմ, Գեղամ ջան… Սոցցանցերն օգնում են գտնել ընկերներ, գուցե փողոցում պատահական չմոտենաս մարդուն, փորձես շփվել, մի տեսակ անհարմար է, Ֆեյսբուքն, օրինակ, այդ ֆիլտրը հանում է: Շատ լավ է, բայց իրականության մասին մոռանալը, կարծում եմ, վտանգավոր է, քեզ գամում է մոնիտորին ու վերջ… Նույն մարդկանց հետ, իհարկե ոչ բոլորի, կարելի է, հնարավոր է և պարտադիր է մեկ-մեկ էլ իրականում շփվել…

  8. Գեղամ Մուղնեցյան says:

    Լավ է որ մարդիկ համամիտ են, նշանակում է որ դեռ ամեն ինչ չէ որ կորած է, ապագայում թերևս այս ամենն ավելի շատ կմտնի մարդկանց առօրյա կյանքի մեջ և այն ժամանակ նոր այդ էկրանային մեկուսացումը կարող է մեծ խնդիր դառնալ:

  9. Vahan says:

    @nkernerin chen gtnum. @nker darnum en hamenayn deps im hamar. @nkerner@ ihayten galis kyanqum u voch te odnoklassnik-um kam facebook-um/ soc cancer@ uxaki hin @nkerneri het shpman shat harmar mijocner en

  10. Armine says:

    HAMAKARCIQ EM…

  11. Նելլի says:

    Վահան, սոցցանցերում էլ կարելի է լավ ընկերներ գտնել, ում հետ հետո կյանքում էլ ես շփվում: Պարզապես պետք է թույլ չտալ, որ վիրտուալ տարածքը շփման միակ վայրը դառնա:

  12. Liana.K says:

    Интернет… он не сближает. Это скопление одиночества. Мы вроде вместе, но каждый один. Иллюзия общения, иллюзия дружбы, иллюзия жизни…
    Չեմ սիրում շփումը սոց ցանցերում, ախր էդ հիմար սմայլներով չես կարող տրամադրությունդ ամբողջությամբ փոխանցել, երբեմն նույնիսկ անիմաստ վեճեր են լինեւմ,միայն այն պատճառով որ զրուցակիցդ չհասկացավ ինչ տոնով կամ ինչ տրամադրությամբ ես գրել հաղորդագրությունը: Գերադասենք իրական շփումը!!!!

  13. Mariam says:

    hamadzayn em,im shrjapatum evs qich chen ayn mardik,voronq <> unen socialakan ayd kayqeric!shat aveli hetaqrqir e irakan shpum@ qan virtual@!

  14. Lilit says:

    de yuraqanchyur@ ir kyanq@ varum e aynpes inchpes cankanum e u voch voq iravunq chuni asi te chishtn u sxal@ vorna!!! u et xorhurd tvox@ inchqana vstah vor inq@ iravacia ?????? guce charachar sxalvuma!!!!!!

  15. Գեղամ Մուղնեցյան says:

    Հարգելի Լիլիթ, ինձ ուղղակի շատ հետաքրքիր էր թե ո՞ր կետում է խորհուրդ տվողը չարաչար սխալվում: Դուք կարծում եք որ կենդանի հարաբերությունը վիրտուալով փոխարինելը լա՞վ է կամ երևի ավելի՞ լավ է:

  16. Անահիտ says:

    Ինտերնետային սարդոստայնը օրեցօր ավելի ու ավելի շատ մարդկանց է ներքասհում իր հետաքրքիր, բայց միաժամանակ վտանգավոր ցանցը: Վիրտուալ աշխարհ` մի վայր, որտեղ հասարակ մոծակը իրեն արծիվ է զգում, տգեղը` աննկարագրել գեղեցիկ, անգրագետըը` գրագետ, անհաջողակը հաջողակ է դառնում Login ու password հավաքելուց հետո….
    Էլ չասեմ այլասեռվածների համար, թե ինչ հարմար տարբերակ էր սոց. կայքերի գյուտը:
    Իսկ դեռ չձևավորված մարդիկ` լինեն դպրոցահասակ երեխաներ, պատանիներ… դաս ասվածը գոյություն չունի նրանց համար: Դպրոցում հեռախոսի միջոցով են 5, 5+ և կլաս նշանակում, իսկ տանը` համակարգչի:
    Անկեղծ ասած շատ մեծ ցավով եմ նայում այս ամենին ու շաաատ կուզեի մի ժամանակ տարածված լուրերը, թե համադասարանցիներ կայքը փակվում է, ճիշտ լիներ:

  17. Սիրանուշ says:

    Իսկ ես կուզեի միշտ վիրտուալ կյանքով ապրեի….. Այստեղ կյանքի գույները ես եմ որոշում, հերթականությամբ դասավորում եմ իրադարձությունները: Սա մի այլ աշխարհ է, որտեղ թաքնվում եմ իրական կյանքից: Սա միակ տեղն է, ուր երազանքներս իրականություն են դառնում…….

    Ու միակ տեղն է, որտեղ չեմ վախենում անկեղծանալուց, այնպես ինչպես հենց նոր արեցի………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *