Ընդդեմ Վալենտինին ու Սարգսին

Published On February 16, 2011 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Այս տարի էլ երկար մտածեցի ու կրկին չհասկացա, թե ինչի համար է պետք սիրո տոն: Իսկապես չեմ հասկանում: Ու ցավալին այն է,  որ մերոնք սրտներին այնքան մոտ են ընդունում, որ հայ երիտասարդները միմյանց ծաղիկ ու սրտիկ են նվիրում Վալենտինի օրը: Թող նվիրեն, թող մի անգամ էլ ավել գնան սրճարան ու մի անգամ էլ ավել ուտեն այդ մրգային աղցանը:

Սիրում եմ միայն եկեղեցական տոները, ատում եմ ծննդյան օրերն ու օրացույցում հայտնված մյուս աննպատակ տոնի վերածված օրերը: Մի օր գրկախռնվում են, մի օր պայքարում սպիդի դեմ, մի օր կանանց շնորհավորում, մի՞թե չի կարելի այդ ամենն ամեն օր անել, արհեստական դրամատուրգիան ինչներիս է հարկավոր: Պետք է ամեն առավոտ արթնանալ ու ասել` ես քեզ սիրում եմ, ամեն օր մայրիկին ծաղիկ նվիրել ու ընդհանրապես, ամեն օր պայքարել սեռավարակների դեմ, ախր, տարվա մեջ 24 ժամն այնքան քիչ է պայքարի դուրս գալու ու մի բան էլ հաղթանակած տուն վերադառնալու համար:

noVDԼավ, վերադառնանաք Վալենտինին ու Սարգսին: Վալենտինի օրը, անկախ իմ կամքից, 3 ժամով հայտվել էի հենց Երեւանի սրտում: Մի տեսնեիք ինչ շքերթ էր, բոլորը դուրս էին եկել պարտադիր` աղջիկ-տղա ամառային հոգեպահուստից հանել էին իրենց սպիտակ յուբկաներն ու տաբատները, ամեն մեկը մի վարդ առած երջանիկ քայլում էր: Ես ինձ վիրավորված եմ զգում այդ  աղջիկների փոխարեն, ինչու Ձեր սիրեցյալին չեք պարտադրում ամեն օր սիրել Ձեզ, գոնե ամիսը մեկ անգամ ձեզ մի թաշկինակ նվիրել:

Ինձ համար ամեն օրն էլ Վալենտինի տոն է, ու ոչ թե սրճարանում, որովհետեւ ես ամեն օր էլ կարող եմ գնալ այդ անիմաստ վայրը, այլ իմ սիրած մարու հետ` թեկուզ, տանը թեյ խմելով: Տոնը սրտում են ստեղծում ու ոչ թե ձեւականությունների հետեւից վազելով: Իսկ Սուրբ Սարգսի տոնին ես պարզապես կգնամ եկեղեցի, կստանամ օրհնություն եւ հանգիստ սրտով կշարունակեմ սիրել:

13 Responses to Ընդդեմ Վալենտինին ու Սարգսին

  1. Manu says:

    Այնքան եմ հոգնել անիմաստ տոների ու տոնակատարությունների ու ձեւական նշելու մաիսն, որ ես չգրեցի, բայց`դու գրեցիրէ շնորհակալ եմ:Ճ Իսկապես, ուղղակի անտանելի է եւ վիրավորական, երբ հայ աղջիկները մեկ վարդ ձեռքներին երջանիկ հայացքով ու հպարտ շրջում են փողոցներում, եւ դա լինում է միայն Վալենտինին ու մարտի ութին: Անձամբ, ես արգելել եմ ինձ շնորհավորհել Վալենտինի տոնի առիթով: Ինձ պետք տոն ու սեր բոլոր օրերին ու ոչ պարտադրված ու օրացույցային

  2. MARIAM says:

    ays ashxarhum amenatank mard@ mayrs e u es ashxatum em nran hachax nverner matucel.Chnayac vor sirum em Marti 8@, Aprili 7@, Valentin@ ev surb Sargis toner@.

  3. SHAHO says:

    Es kasem bayc mer azgn urish azgi onern shut @ndunuma , isk giteq te ov e exel Valentin@ , aseli asox chgites inch um incha arel bayc es asum esn mer ton@ siro ton@ , mi te ayt orn piti sires aveli shat , amen or piti sires aveli shat , isk ete asenq Valentin ………. ton@ kaskananq , bayc mer hamar che

  4. Hasmik says:

    aydqan el hamamit chem! shat mardik chen karoxanum sovorakan oric ton stexcel, ete ayd tonern el chlinen, tarva orery irar shat nman klinen.
    uxxaki barer en, vor amen ory ton e, iharke, azgerin, hasarakutyan tarber sherterin petq en ayd miavorox tonery.

  5. HA ban chunem aselu es el vorpe hay u normal mard @ndunum em ton vorpe edpisin Surb sargis@… oracuycayin tonern himarutyun en uxxaki es amen inchi mej mi ban ka, mez motr da mi tesak urxutyun a berum dimacicnin, sovor enq dran: Heto ekexeci gnaln el em haskanum , vor amen inchin lav qnnadatum eq mi ban eli asem, giteq vor emr orhnoxneri , sevazgest qahannaneri 95 % tmramol, harbecox , xymarbaz , mi xosqov charbaxci Abulikic betar tper en , Ay sran nch kaseq?

  6. Vahe Ohanyan says:

    Im karciqov Hayastan arhestakanoren nermucvac ays bolor toner@ himarutyun en, ev unen miayn mi npatak` xarxlel hay mshakuyt@:

  7. Gog says:

    Hargel Artur, inz hamar haj araqelakan ekexecin aravel qan srbutyun e, u dzer berats tvern uxaki tsitsaxelu en, es amen temaji shurj dzer het kqnnarkem, ajs depqum inz hamar antujlatreli en nman barery haj hogevorakani hascein.

  8. Nvard says:

    Arutin ջան իմ կարծիքով 95%ը ուռճացված թիվ ա: Ես ապրում եմ Էջմիածնում և ունեմ մի քանի ընկերներ ու շատ ծանոթներ, որոնք սովորում են ճեմարանում կամ արդեն հոգևորականներ են ու ես Ձեզ հավատացնում եմ, իմ ծանոթներից ոչ մեկն էլ թմրամոլ, ղումարբազ, հարբեցող չի…
    Չեմ ժխտում, որ ոչ օրինակելի վարքով մարդիկ էլ կան, բայց ես վստահ եմ, որ դա մեծ տոկոս չի կազմում:Ու խղճիս առաջ մաքուր լինելու համար պետք է նաև նշեմ, որ ճեմարանում սովորելը իրականում շատ բարդ է, եթե ուրիշ ԲՈՒՀ երում վարձի համար ամեն տեսակ ուսանողի հանդուրժում են, ապա ճեմարանում`ոչ. ամեն մի չնչին սխալից կարող ես դուրս մնալ, անկախ նրանից 1-ին կուրսում ես սովորում, թե 6-րդ:

  9. ETE srbutyun en , es voch mi iravunq chunem hakarakn aselu, da dzer iravunqn e, sakayn es eli mnum em im tesacin havatalu, vorovhetev et amenn indz henc ekexecu mardik en asum… banavichelu hamar chem asum es es amenn inch@ , inqs el araqelakan ekexecu hetevord em , indz el knqel en hogevorakanner@ sakayn ayn jamanak uneinq VAZGEN KAToxikos, isk hima ekeq mi pah mer katoxikosin nayenq eli

  10. Helge says:

    Էդ օրը պատահաբար հայտնվեցինք սրճարանում, ես սկսեցի բարձրաձայն ծիծաղել ներսում ու դրսում տեսածիցս:Չէ, հաստատ դեմ չեմ, ով ուզում է թող տոնի, բայց մեղք էին երեխեքը`տոնի առթիվ համարյա երեկոյան հագուստով ու ցրտից կարմրած քթիկներով, մի-մի վարդ առած ժամերով քայլում էին:Հետո մտածեցի, որ ես վերջնականապես ծերացել եմ…

  11. Astxik says:

    inc tvum e yete inchvormekin valentini ora petq sireliin shnorhavorelu hamar uremn et minimum dzevakanutyuna

  12. Elya says:

    Համամիտ եմ քեզ հետ սիրելի Գոհար,,,

  13. Ararat says:

    Shat em uzum havatal vor Hayastanum hexinaki` Gohrai u Manui nman mtacox axchikner shat kan,liovin hamamit em nranc het.Apres Gohar hiacac em qo gracov,mtacelakerpov u shat kuzenai arandznacnel qo grac verchin ereq naxadasutyunnern,uxaki hrashq en.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *