Ժուռնալիստ. տաղանդ, բնավորություն, ամբիցիա

Published On February 7, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Վերջերս ֆեյսբուքով մի աղջիկ էր ինձ գրել. հարցնում էր, թե ինչպես եմ դարձել լրագրող ու ինչպես ինքը կարող է նախ դառնալ ու հետո  աշխատել Բանաձևում: Ես կարծում եմ` անկեղծ էի նրա հետ, անկեղծ էի, որ վեց տարի սովորել եմ ոչ թե լրագրության, այլ ժուռնալիստիկայի ֆակուլտետում / երբեք չեմ սիրել լրագրող բնորոշումը, ես ժուռնալիստ եմ, ոչ թե լրագրող/: Անկեղծ էի, որ աշխատել եմ հազար ու մի տեղ, որովհետև շուտ էի հոգնում, քանի որ հիմնականում աշխատել եմ լրատվականներում, իսկ այդտեղ դու իսկապես լրագրող ես դառնում` լուր գրող, մանավանդ Հայաստանում, պարզապես արագ լճանում ես ու աշխատանքդ դառնում է ոչ թե ժուռնալիստական-ստեղծագործական, այլ ինչ որ տեղ տեխնիկական, մանավանդ, եթե դա լրատվական ծառայություն է, կայք է, որտեղ գնում ես այս ասուլիսից այն ասուլիս ու քեզանից չեն պահանջում ավելին, քան խոսնակի ուղղակի խոսքը դարձնել անուղղակի, հետո էլ ուղղակի մեջբերել ու նյութդ, ըստ էության, պատրաստ է:

pressԲայց ինձ համար ժուռնալիստիկան ու ժուռնալիստը բնավորություն է, տաղանդ ու ամբիցիա` ոչ ավել, ոչ պակաս: Ես, անկեղծ, ինձ հպարտ եմ զգում ու հպարտություն եմ ապրում, երբ ասում եմ` ժուռնալիստ եմ, բայց նաև ահավոր նեղվում եմ, քանի որ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր գրագետ գրել գիտեն, կարծում են, որ կարող են աշխատել ժուռնալիստ` հա ինչ ա էղել որ, գրագետ ա, նախադասություններ կարա կազմի կամ էս գործից հոգնեմ, ժուռնալիստ եմ ուզում դառնամ: Ու այդպես է կարծում մեր հասարակության մի մեծ հատված, բայց սա, իսկապես, այսպես չէ: Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե ժուռնալիստ դառնում են համալսարանում, բայց այնքան էլ դելետանտ չեմ, որ կարծեմ, որ սա պետք չի սովորել:

Ու գիտեմ սեփական փորձով. Լինում են խմբագրություններ ու խմբագիրներ, գործատուներ ու ժուռնալիստներ, որոնց հետ մեկ անգամ ռեպորտաժդ, հոդվածդ կամ նյութդ խմբագրելու կամ սրա վրա աշխատելու ընթացքում ավելի շատ բան ես սովորում, քան ուսումնառության վեց տարիների ընթացքում: Բայց եթե չսիրեք այն, ինչ անում եք, չեք կարող դառնալ այն, ինչ պետք է: Իսկ դուք պետք է սիրեք անընդմեջ սթրեսներ, քանի որ չեք հասցնում, համոզելու ուժ, որովհետև ամեն երկրորդ հարցազրույց տվողը չի համաձայնելու, տոկուն համարձակություն, որովհետև թեմաներ կլինեն, որոնցից հետո ձեզ պարսավելու են, հրապարակային կախաղանի հանեն, ասեն ծախված-առնված, սուբյեկտիվ կամ այս կամ այն ուժի կամակատար /իհարկե այդպիսիներն էլ են լինում/, բայց որ ավելի կարևոր է, պետք է ունենաք ամբիցիաներ:

Press-RoomՅուրաքանչյուր ժուռնալիստ ամեն օր ու վայրկյան պետք է ապացուցի, որ ինքն արժանի է ու կարող է ռեպորտաժ կամ ֆիլմ պատրաստել, որ ինքը պահանջարկ ունի, որ իր խոսքը լսող տեսնող-հավանող-չհավանող կա, որ ինքը չի լճանում ու ինքը առանձնահատուկ է: Մասնավորապես հեռուստալրագրողները սրա կարիքն ունեն ավելին, քան մնացած մեդիայի ներկայացուցիչները, այս պատճառով է, որ նրանք ինքնահավան են: Բայց այն ժուռնալիստը, որը մի քանի յուրահատուկ նյութերից հետո թուլացրեց իրեն ու մտածեց, որ իրենից լավը չկա` թեկուզ մտքում, նրա կյանքը կարճանում է:

Այն ժուռնալիստը, որ ժողովրդական լեզվով ասած, խուրդվեց ու հայտնվեց այնտեղ, որտեղ պետք չի, որ հայտնվի, որին աստղայինն այնքան տարավ, քանի որ  մի քանի առաջարկ ստացավ այստեղից-այնտեղից ու սա նրան ոչ թե ավելի մեծ պատասխանատվության զգացում բերեց, այլ թուլացրեց, կունենա այն կյանքը, որ ունեցել բազմաթիվ լրագրողներ-հաղորդավարներ: Առավելագույն երեք տարի գագաթում, հետո արդեն ընդհատակում` ոչ առաջարկ, ոչ պահանջարկ, ոչ էլ այն, ինչ ունեիր մի ժամանակ: Բայց բոլոր նրանք, ովքեր չունեցան ամբիցիա` լինել լավագույնը, նրանք էլ հաջողության հասնելու համար ոչ մի հնարավորություն չունեն: Կարևորը, որ դու սիրես այն, ինչ անում ես, ունենաս ամբիցիա դառնալ լավագույն ամեն վարկյան ու ունենաս տաղանդ այս ամենը իրականացնելու համար ու այս ամենը անես ազնիվ ինքդ քո ու քո լսարանի առաջ:

31 Responses to Ժուռնալիստ. տաղանդ, բնավորություն, ամբիցիա

  1. HASMIK says:

    ES NUYNPES HAMADZAYN EM…..PETQ E SIRES AYN IN4OV ZBAXVELU ES.4I KARELI ASEL IN4 VOR 4APOV HAYOC LEZU GRAKANUTYUN GITEM ARJI BANASER DARNAL…ETE 4SIRES MASNAGITUTYUND..HASTAT MASNAGET 4ES DARNA…

  2. Robbie Raul says:

    Շատ լավն էր Ծյոմ ջան: Շատ ճիշտ բաներ ես գրել )

  3. MARIAM says:

    indz shat dur ekav.Dzer araj qashac teman avrli sha @ndhanur er.

  4. Edgar Amirkhanyan says:

    Tyom jan vonc asem, ete dipukaharneri mrcashar liner es nyutovd hastat ashxari chempionin dipukutyamb cheir ziji…apresssssssss taxandavor jurnalist jan….edpes misht araj gnas u gnaq…

  5. Զոհրաբ Հարոյան says:

    Տյոմ ջան իրականում չկար մի բան, որի հետ համաձայն չեմ, բայց մի բան կար, որ չես ասել` վախը: Երբ խմբագիրդ հեռուստադիտողի հայացքով նայում է աչքերիդ մեջ ու հարցնում, ինչի ես գրել այսպես? ու դու չգիտես ինչ պատասխանես, որովհետեւ դու մի պահ ոչ թե թերացել, այլ մոռացել ես հեռուստադիտողի մասին: Սիրելը, տաղանդը, բնավորությունը հրաշք բաներ են, բայց ամեն բառի ու տողի համար վախենալը կարեւոր է նույնքան շատ: Մեր գրիչից, կամ ստեղնաշարից ճակատագրեր են կախված ու իրոք, որ ամեն գրիչ բռնող չի, որ ժուռնալիստ կարող է լինել:
    Իսկ խուդվողներին քամում են մինչեւ վերջին կաթիլը, հետո շպրտում, ինչպես բնական հյութ պատրաստելիս նուռը:

  6. Vahagn says:

    Artyom jan apres hianali blog es grel, ev axjkan el hamozvac em lav xorhurd es tvel…
    sakayn ambicia bar@ shat ogtagorcecir, ev xndrum em ushadir exeq barer@ grelis, tarasxalnerov mi greq, voch te varkyan ayl vayrkyan
    neroxutyun em xndrum latinatar grelu hamar

  7. Gohar says:

    Artjom, gites inchu em sirum qo blogner, asem. erb kardum em, zgum em uxexid ashxatanqy, mtqeri savarnanqy. shnorhakal em urax ropeneri hamar’:)

  8. Artyom says:

    Մերսի, Գոհար, ես զգացված եմ ու գնահատված :ճ..չէ, բայց լուրջ

  9. Gexam says:

    Artyom jan, qo stap mitq@, irakanutyan tarm @nkalumy, shrjahajecutyuny ev eli mi sharq hatkanishner amen angam inz hamozum en, wor qo ev qez nmanneri kochumn e journalist linel@.Varpetutyan dasi er nman ays blogd.Maxtum em, wor ashxatelu erandd amen orva het krknapatkvi.Kecces.

  10. Սյունե says:

    Արտյոմ ջան սրտիցս խոսացիր….Ես ինքս ուզում եմ ինձ կապել լրագրության հետ ու քո գրածները ինձ ևս մեկ անգամ հասկացնել տվեցին,որ լրագրող ուղղակի կիրթ գրելով չեն դառնում…Շատ լավն էր,շնորհակալ եմ որպես ապագա լրագրող =)))

  11. DAvit says:

    Արտյոմ ջան հալալա, իրոք ծատ գրագետ ու հավեսով գրել ես ;Ճ ինձ էլ շատ դուր եկավ :ՃՃՃ

  12. moon says:

    Tyom, du demq es
    Amen inch chisht er asvac:) En masi vra plveci, ayd e patchar@ vor nranq inqnahavan en:DDDD

  13. Artyom says:

    դե, ինչ ճիշտ է պետք է ասել, սա մեծամտության հետ ուղղակի պետք չէ շփոթել մեծամիտն ու ինքնահավանը տարբեր բաներ են..իսկ հանրային մարդու համար ինքնահավան լինելը ինչ-որ տեղ մասնագիտական նրբություն է, ուղղակի պետք է սա լինի դոզավորված ու համապատասխան այն շրջապատին, որտեղ գտնվում ես

  14. Kaiqi hyur says:

    Im karciqov, Jurnalisti arandznahatkutiun@` nra inqnatiputiunn e.Isk ete unes aseliq kunenas naev pahanjark u lsaran. journalist chen darnum , Erevi da hogu kanch e, u ainqan bnakan e vor uxxaki ches karox lrecnel. Baic petq e lines jamanaki mej, vorovhetev iravunq chunes jamanakavrep linel….

  15. Klimti says:

    Հետաքրքիր էր, բայց ես չջոգեցի, ո՞րն ա խուրդվելը… պարզվում ա ամբիցիոզ ժուռնալիստները իրանց լեքսիկոնն ունեն… իսկ եթե լուրջ, գովերգողներից ո՞վ կբացատրեր ի՞նչ ա նշանակում, բայց իդեալականը կլիներ Արտյոմի բացատրությունը:

  16. Մերի says:

    Klimti հետաքրքիր է :-D, կարդալուց հետո ես էլ նույն հարցն ինձ մոտ առաջացավ: Անհամբեր սպասում եմ Արտյոմի պատասխանին:

  17. Ինձ համար այնքան ծիծաղելի /կներեք, իհարկե/, որ ամբողջ գրառման մեջ բոլորին ամենաշատը հետաքրքրել է խուրդվել բառի իմաստը:

    Բացատրում եմ,եթե իսկապես չգիտեք. խուրդվել նշանակում է մանրանալ, կշիռը գցել, հայավարի ասած ծանր տեղը թեթևացնել: Իմ կարծիքով, այսքանն էլ բավական է այս բառի բացատրության համար:

  18. Klimti says:

    Ծաաաանրները ծիծաղելուց երբեմն շնչահեղձ են լինում: )) Բոլորին չգիտենք, բայց գոնե երկուսին հետաքրքրեց բառը: Դու ուղղակի հստակ չես մասնագետի հեղինակության և անձնական ինքնարժեքավորման տարբերություն մեջ ու այդքանով խառնաբնդորում ես գրառումդ: Ավելի կոնկրետ հեռուստադիտողին հենց մանրամասներն են հետաքրքրում, ներկայացված նյութի ճշգրտությունը ու հատկապես նրանք, ովքեր կարողանում են հնարավորինս լավ փորել՝ կունենան պահանջարկ:
    Իսկ բառերից վախենալ պետք չէ. ամբողջ տաղանդը խոսքի ազատ արտահայտման մեջ է, եթե նույնիսկ շեֆությունդ համաձայն չէ:
    Ի դեպ, աշխատանքիդ մեջ էտ ՛՛հայավարին՛՛ ու ՛՛ժողովրդի ասածներով՛՛ շարժվելը քեզ էդքան էլ յուրահատուկ չեն դարձնի…

  19. Զոհրաբ Հարոյան says:

    Տեր Աստված, այս` /Հետաքրքիր էր, բայց ես չջոգեցի, ո՞րն ա խուրդվելը…/ եւ այս /Ավելի կոնկրետ հեռուստադիտողին հենց մանրամասներն են հետաքրքրում, ներկայացված նյութի ճշգրտությունը/ նախադասությունները նույն մա?րդն է արդյոք գրել:

    Կարծում եմ նույն մարդն է գրել, այլապես ինչի պետք է նույն անունով մեկը մի բան գրեր, իսկ մեկ ուրիշը պաշտպաներ:

    Իսկ ինչո?ւ է նույն մարդու երկու մեկնաբանությունների բառապաշարը այսքան տարբեր ու հակասական:

    1. Որովհետեւ հեղինակը հենց նոր Որոգայթը, կամ Գոռ Վարդանյանի ֆիլմն է դիտել:

    2. Որովհետեւ հեղինակը այդպես է խոսում ընկերների մոտ, որպեսզի տպավորություն գործի ու Արտյոմի մեջ ընկերոջ կերպարը տեսավ:

    3. Որովհետեւ, իմ կարծիքով սա ամենահավանակն տարբերակն է, հեղինակը ինչ որ դերի մեջ է մտել եւ ծածկանունով փորձում է ինչ որ բաներ ասել, որ չի կարող իր իսկական անուն ազգանունով ասել:

  20. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Klimti կարդալով Ձեր մյուս մեկնաբանությունները վաղուց հասկացել եմ, որ դուք չափազանց գրագետ եք, բանիմաց ու, թող ներվի ասել, բարդ ու հանճարեղ, հետեւաբար դուք չեք կարող չիմանալ, առավելեւս չհասկանալ, թե ինչ նկատի ունի Արտյոմը ասելով/խուրդվել/:

  21. Զոհրաբ Հարոյան says:

    /Իսկ բառերից վախենալ պետք չէ. ամբողջ տաղանդը խոսքի ազատ արտահայտման մեջ է, եթե նույնիսկ շեֆությունդ համաձայն չէ:/ Այս նախադասության մեջ ես տեսա 3 բան`

    1. Դուք տարիքով ամենաքիչը 2 անգամ մեծ եք Արտյոմից, որովհետեւ շեֆություն բառը այսօր գործածում են /քյարթուներն/ ու խորհրդայինի ժամանակվա ջահելները:

    2. Դուք հեռուստատեսության մարդ եք, որը կողմնակից է դասական ժուռնալիստիկային ու ժուռնալիստիկան Ձեզ համար չոր փաստերն են գումարած կաղապարված դետալներ:

    3. Դուք ներքին լարվածություն ունեք մեր ղեկավարության հետ: Գուցե կարիք կա կանգնել ու ասել մեր ղեկավարներին այն, ինչ Ձեզ այսքան տանջում է:

  22. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Klimti ուզում եմ ասել, որ եթե ինչ որ բան ունեք մեր ղեկավարությանը ասելու, ապա պետք չէ Արտյոմին օգտագործել, կամ գրած բառերի վրա շոու անելով ձեր ասելիքը տեղ հասցնել, պարզապես ասեք: Թե մեր ղեկավար Արտակ Ալեքսանյանը, թե մեր խմբագիր Գնել Նալբանդյանը եւ թե մեր ռեժիսոր Հրայր Մեհրաբյանը լավ ժպտալ գիտեն եւ Ձեզ ժպիտով կճանապարհեն:

  23. Հարգելի Klimti Ձեր մեկնաբանությունները միշտ առանձնացել են իրենց դիպուկությամբ/ու էական չէ, թե ես համաձայն եմ եղել Ձեր արտահայտած կարծիքին, թե ոչ/, կոռեկտ քննադատությամբ ու հասկանալի, ընկալելի դիրքորոշմամբ: Անկեղծ, այս անգամ ես չեմ հասկանում ինչի հետ դուք համաձայն չեք կամ հակառակը, ինչն է ձեր մտահոգությունն ու ձեր մեկնաբանությունը որ մասով է ռեզոնանսի մեջ մտել իմ գրառման այս կամ այն դրույթի հետ: Ձեր մտքերը առաջին, երկրորդ ու անգամ երրորդ անգամ ընթերցելուց հետո, ինձ անընդհատ թվում է, թե դուք այս գրառումը չէ, որի տակ ուզում էիք մեկնաբանել: Անհասկանալի է շեֆության հետ կապված ակնարկը, մենք խնդիրներ չունենք ղեկավարության ու ներքին խմբագրական ազատության հետ, խնդիր չունենք նաև առանձնանալ, մասնավորապես անգրագետ կամ ճարգոնային արտահայտություններով, եթե սա չի պահանջում ենթատեքստն ու ամբողջ իրավիճակը, երևույթը ներկայացնելու մոտիվացիան: Ձեր նշած փորփրելու ու անընդհատ ավելին իմանալու պատրաստվող նյութի շուրջ խորհուրդը, թե դիտարկումը ինձ նույնպես շատ հարազատ է, բայց այն ոչ մի կերպ ու ոչ մի կետով չի հակասում նրան, ինչ ես գրել եմ: Իսկ այն ինչ գրել եմ, մասնագիտական ձեռնարկ չէ, ոչ էլ մաստեր-կլասս, որտեղ պետք է ներկայացվեին բոլոր այն կետերն ու օրենքները, գիտելիքներն ու հմտությունները, որոնք հարկավոր են լավ ժուռնալիստ լինելու համար: Ամեն դեպքում, շնորհակալ եմ մեկնաբանության ու կարծիքի համար:

  24. Klimti says:

    Զորրռոյին հատուկ արձագանք էր! միայն թե սուրը չի պսպղում, որ մազերս ուղղեմ՝ արդեն բիզբիզ են կանգնել:
    Հարգելիս, ես էլ եմ նույն բանը ասում. իտալիկով գրածները ինձ դուր եկան մի պարզ պատճառով, որ հեղինակը որոշակի վերապահվեց մի մտածելաձևից, որին ես կանվանեմ սպառված պոպուլիզմ և միևնույն ժամանակ չխուրդվելով (italic) իրեն պահպանեց այդպիսին: Ավելի պարզ, եթե սկզբում ինքը պոպուլիզմին դեմ էր, ապա վերջում նույն ձևով էր դատում իրերն ու խորհուրդ տալիս չխուրդվել (հասկանանք, որ նույն ժողովրդական լեզվով խուրդվելը բացասական իմաստ ունի): Իմ ՛՛ջոգելն՛՛ էլ էր իտալիկ, եթե հասկանալի ա ինչ ի նկատի ունեմ, ուստի առաջարկեցի մտածել:

  25. Klimti says:

    Զոհրաբ, քամում ու վերցնում եմ գրածներիդ միայն միամտությունը ու պատասխանում նմանապես անկեղծ: Ձեր գուշակությունները (ժուռնալիստի ինտուիցիա՞) ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Թերևս ստոր եմ համարում այն միտքը, իբր ասելիքներս քողարկված դավադրությամբ ու մարդուն շահագործելով եմ տեղ ուզում հասցնել: Իսկ մնացածը ընդունում եմ որպես կոմպլիմենտ :p
    Ավելացնեմ, որ Ձեր նշած արտադրանքները, եթե չեմ սխալվում, ձեր հաղորդումներից մի քանի ժամ առաջ կամ հետո են ցուցադրվում նույն ալիքով կամ նույն տանիքի ներքո, ուրեմն եկեք հանդարտվենք ու ամեն անգամ մեղավորներ չփնտրենք: Ես՝ որպես հայկական հեռուստատեսության պասիվ սպառող, դժվար թե օգնեմ, տարիքային նույն գոտում ենք ու էնքան փոքր չենք, որ չհասկանանք հանդուրժողականություն ասվածը: Բլոգում սովորություն է դարձել – // X ջան, Y ի ցավը տանեմ, ինչ լավ էր գրած՝ ես էդքան չեմ կարում, դու դեմք էս, վայ ապրեք էրեխեք ջան //… (25 փոինթ մեկին, 125 մյուսին և այլն …ի՜նչ հետաքրքիր բլոգա) տիպի քոմենթները ու զարմանալի չէ, որ նույնիսկ թեթև քննադատությունը ոգևորում է հեղինակներին: Եթե խանգարում եմ բլոգի փափկասուն անդորրը, ասեք իմանանք…

  26. Klimti says:

    Բացառությամբ մեկ-երկու անվանական գրառումների, առանձնապես ծանոթ չեմ, բայց ինչու ոչ, հավատում եմ, որ Ձեր ղեկավարները բարեհամբյուր մարդիկ են, ի դեպ ողջունում եմ բոլորիդ ծավալած գործունեության համար ու անձամբ բանաձևին հետևում բլոգի, youtubeի ու ցանցի պարագծով՝ հույսով ու հավատով, որ մի օր, բախտի բերմանբ, մի հետաքրքիր բան կնայեմ… ;p

  27. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Klimti Դուք դետալների մասին էիք խոսում, բայց մոռացել եք, որ ձեր գրածների մեջ էլ դետալներ կան: Այս անգամ փորձեմ շատ կարճ ներկայացնեմ ասելիքս`

    1.Փաստորեն Դուք գիտեք, որ ինձ նաեւ Զորո են ասում: :Ճ:Ճ:Ճ

    2. /Դու ուղղակի հստակ չես մասնագետի հեղինակության և անձնական ինքնարժեքավորման տարբերություն մեջ ու այդքանով խառնաբնդորում ես գրառումդ:/ Այս նախադասությունը չի կարող գրել առնվազն 15 տարվա ժուռնալիստական փորձ չունեցող մարդը:

    3. Ես համաձայն չեմ, որ այստեղ չկա քննադատություն: Եթե ուշադիր լինեք շատ գրառումների տակ կան շատ սուր քննադատություններ եւ ես ուրախ եմ, որ մենք ազգովի միաբջիջ չենք:

    4. Հարգելի Klimti ես կշարունակեմ շուրջս փնտրել մարդու, որը կատուներ ու կանանց չափից շատ է սիրում, ինչպես Գուստավ Կլիմտին:

  28. klimtin shshec everybody says:

    chishtn asac es kardaci te blogy, te taki commentnery u… hargeli klimti es chhaskaca te inchy hatkapes dzez dur chekav?? ev amen commentum inch vor nor terutiun eq araj berum. hetaqrqrec hatkapes verjiny… “baxti bermamb”?? isk dzer karciqov ete banadzevy dzer nujn “baxti bermamb” kargaxosov arajnordver kstacvein ajn reportajnery voronq stacvum en? asem vor voch… reportajneric datelov erevum e vor bavakanin ashxatanq e tarvum amen 7 ropeanoc reportazi vra. u ete dzer hetaqrqrutiunneri sahmanneric dursen BOLOR banadzevi artadranqnery uremn duq uxxaki hetaqrqrutiunner chuneq… isk hetaqrqrutiun chunecox mardy aranc ir kamqi darnum e qnnadat. qnnadaty lav e ete naev arajarkum e inch vor ban. isk ete chi arajarkum gone petqe porci inqy aveli lavy anel qan ajn, inchy qnnadatum e. hima harc dzez… duq porcel eq anel aveli lav reportaj qan banadzevi reportajnery?? es hamozvac em vor duq uxxaki herustaditox cheq, ev avelin, duq lragrox eq, ajd isk patcharovv harcnum em. Isk ete nujnisk duq uxxaki herustaditox eq, apa hamozvac em vor najum eq rusakan evropakan amerikjan nmanorinak haxordumner u erazum eq vor MERONQ chpatrasten ajd voraki haxordumner… vor aselu, sevacnelu ban lini. Dra hamar el, inchpes asum en… MER MEKY ERKUS CHI DARNUM, VOROVHETEV AZGOVI QNNADAT ENQ…

  29. Klimti says:

    Արտյոմին Re: Շնորհակալություն նույնպես: Գերպարզության համար ցանկանում եմ հրապարակավ կրկնել ևս մեկ անգամ. Ձեր ընկերության ինտերն սուբորդինացիոն խնդիրների հետ կապ չունի այն միտքը, որն արտահայտել եմ: Ձեր թույլտվությամբ, սա ընդամենը տեսականորեն լրագրողի աշխատանքի ազատ գործունեությունն մեծարող տող էր՝ ուղղված ոչ միայն հեղինակին ու բացառապես առանց որևէ ենթատեքստի:

    Անկրկնելի Զորռոյին Re: Սատանան դետալների մեջ է…:Ճ

  30. Klimti says:

    Եկեք տարբերենք փնովել և քննադատել բայերը:
    MER AZG’ չգիտեմ, բայց հայերեն տառերն ինձ ավելի հարազատ են:
    Նպատակը գործը սևացնելը չէ բարեկամ! այլ ՝՝գյուղի հերոս՝՝-ի կոչումից վանելը, ինչին հասնելուն պես շատերը անկարող են նույնիսկ նկատառումներ լսել: Երևանում պայմանները հոյակապորեն դասավորված են այդպիսին դառնալու համար, լավ էր, այստեղ այդ տրամադրությունը մոդերացված նկատվեց…

  31. Pingback: Facebook-ի ներդիրներ interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *