Ինչո՞ւ, ա~խ, ինչո՞ւ

Published On November 18, 2010 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


 
markQՄիշտ, գրեթե միշտ, ինձ մոտ մի տեսակ հարցեր են ծագում, որոնք ոչ մեկին չեմ տալիս: Մի ժամանակ մտածում էի, որ դրանք հռետորական են, բայց հետո հասկացա, նույնիսկ հռետորական էլ չեն: Այդպիսի հարցեր փոքր ժամանակ տալիս էի մեր հարեւանին, խեղճի շաքարը բարձրացել էր: էէէ~, օղորմի ձյաձ Մամիկոնին: Լա’վ մարդ էր: Ինձ համոզել էր, որ ջահել ժամանակ Գորիսում բազալտից օղի է քաշել: Ես էլ հավատացել էի: Վերադառնամ իմ հարցերին կամ, ինչպես ժողովուրդն է ասում, վերադառնամ իմ ոչխարներին, բայց լավ իմաստով:

1.Ինչո՞ւ են Ավետիք Իսահակյանն ու Շիրազը մորը սուրբ համարում, իսկ կնոջը սատանա: Մայրն ուրիշ <<մատերիալից>> է , կինն` ուրի՞շ:

2.Ինչո՞ւ են բոլոր գրողների կենսագրությունները սկսվում <<ծնվել է այսինչ տեղում… նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում…>> նախադասությունով:

3.Ինչո՞ւ են մեր հոգեւորականները սովորական հարցերին այնպես պատասխանում, որ մոռանում ես, որ դու աստվածավախ ես եւ ցանկանում գործի դնել բազուկներդ:

4. Ինչո՞ւ են մեր հոգեւորականները գնում սուպերմարկետների բացումն օրհնելու. <<Օրհնվի զ’պանիրս, զ’երշիկս, զ’լիմոնադս, զ’դառֆս>> :

5. Ինչո՞ւ են փողոցում քայլող ոստիկանները միշտ լինում երկու հոգի` մեկը բարձրահասակ, մյուսն էլ անպայման գեր ու ցածրահասակ:

6. Ինչո՞ւ են մեր աղջիկները սովորում Ռոմանոյում, որ հետո ամուսնանան:

7. Ինչո՞ւ են մեր տղերքը բանակից հետո բոլորին պատմում, որ իրենք են եղել իրենց <<չաստ նայողը>>:

8. Ինչո՞ւ են ջավախքցիք այդքան ախլքալաքցի:

9. Ինչո՞ւ են չինացիք այդքան շատ, սակայն մեզ հայ են ասում:

10. Եվ վերջապես, ինչո՞ւ են այս հարցերն առաջացել ինձ մոտ:

Հետգրություն: Ժողովուրդ ջան, խնդրում եմ, ով գիտի այս հարցերի պատասխանները, թող գրի:

11 Responses to Ինչո՞ւ, ա~խ, ինչո՞ւ

  1. ARMIN says:

    :D:D:D…….es harcer@ shat mtacelu tex en talis,gone mek@ patasxani))))))))))

  2. Վահագն says:

    2. Սկզբից մեկը տենց ա գրել, հետո սաղ նայել են դրան ու արտագրել են` մենակ անունն ու տարեթիվը փոխելով:
    4. Դե գիտենք, թե սուպերմարկետի տերերն ովքեր են ու սրանից հետեւում ա, որ ամեն ինչ ձեւականություն ա:
    5. Էտ կարճահասակը ավելի բարձր կոչում ունի ու ավելի շուտ ա եկել ոստիկանություն: Ինքը արդեն “դեմբել” ա ու ոչ մի գործ չի անում, դրա համար էլ մի հատ բոյովի էլ հետն են դնում, որ սաղ գործերը էտի անի: Հետո էտ բոյովն էլ կդառնա կոլոտի նման:
    10. Էտի սովորական բան ա էն ուղեղի համար, ով կարողանում ա իր տեսածը մտքի մեջ արագ վերարտադրի կամ շատ հետաքրքրասեր ա, բայց լավ իմաստով: Իմ մոտ էլ ա տենց բաներ ըլնում:

  3. Artak Gevorgyan says:

    6. Հայ աղջիկների օժիտի կարևոր բաղադրամասն է համարվում դիպլոմը, անկախ նրանից գլխում բան կա թե այդ բանն էլ չկա…
    7. Մեր տղերքը բանակից վերադառնալուց հետո հիշում են միայն ծառայության վերջին 2-3 ամիսները՝ սկիզբը չի էլ եղել կարծես թե…

  4. Միայնակ գայլ says:

    9. Ինչո՞ւ են չինացիք այդքան շատ, սակայն մեզ հայ են ասում: Որովհետև միլիարդով բռակ /խոտան/ ենք տվել: Իսկ եթե մի քիչ լուրջ`ապա CHINA /Չինաստան/, որը կարդացվում է Չայնի, նշանակում է ոչ /հ/այնի, այսինքն`Չհայ, ոչ հայ: Հը…

  5. Արփինե Մինասյան says:

    Ինչ համալսարանում գրականություն ենք անցնում,հասկացել եմ, դպրոցում անցածը լրիվ ուրիշ էր:Մինչև դպրոցն ավարտելը կարծում էի, որ գրականության գրքերում /չասեմ ճշմարտություն/ իրականությունն է:Ինչու են գրքերում գրում, որ երբ Դուրյանը մահանում էր, նրա մայրը դռան հետևում աղի-արցունք էր թափում, այնինչ շոկի մեջ ընկա, երբ դասախոսս ասեց, որ ծնողները Դուրյանին էնքան էլ չեն սիրել, որդու մահվան լուրը նրանց չի հուզել…
    Գրքում գրված է, որ Շիրազի համար մայրը սուրբ է, կինը սատանա…Առաջ կույրի պես հավատում էի շիրազյան այս ստերիոտիպին…բայց ինչու?Մայրը սուրբ է, քանի որ երեխա է ծնել ու մեծացնում?իսկ կինը սատան է, քանի որ տղամարդկանց գերում է ու խաբում?Արդեն չեմ հավատում:Այս այլանդակված աշխարհում սրբություններ շատ քիչ են մնացել, մայրերն էլ են սատանա դարձել/ներողություն, բայց խոսքս բոլորի մասին չէ/…

  6. Վահագն says:

    Միայնակ գայլ ջան, մի քիչ խճճված էր, բայց հասկացա :):):)

  7. Nelli says:

    Էէէէէ, Զոր ջան, ինչ արել, չի արել, բազալտի արաղն ա արել…

  8. Manu says:

    Այ տղա Զորո, էլի կպար ախալքալակցիներին?:Ճ:Ճ:Ճ Ոստիկանների պահը, Զոր ջան, դու երեւի տեսել ես Սանչոյին ու Դոն Կիխոտին:Ճ

  9. 1.Որ “թաղի տղեքի” հետ “թեմա” չլինի:

    2.Դա կոկրետ դպրոցի ՓիԱռ-ա:

    4. Զ’փողին մունաթ:

    6. Որովհետեև պետք է սովոր են Ռոմանոյում, որ հետո ամուսնանան:

  10. Arutin says:

    Zor im mot el mi harc arajacav , xi einq mer kursi Aboin <> asum …:ddddddddddddd

  11. Arutin says:

    SAPOK

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *