Ինչու՞ է քրքրվում եռագույնը

Published On February 25, 2010 | By Արտակ Գևորգյան | արխիվ


 
 
 

Յուրաքանչյուր երկրի համար իր զինանշանը, հիմնը, դրոշը համարվում են երկրի դեմքը, երեսը, պաստառը, խորհրդանիշը, պատիվը: Այն պիղծելը համարվում է հանցանք և դատապարտվում է օրենքի ողջ խստությամբ։

photoՊատկերացրեք մի պահ, որ Դուք արտասահմանցի եք և այժմ հյուրընկալել եք Հայաստանում։ Ձեզ դիմավորում են Ձեր բարեկամները և առաջարկում տեղավորվել քաղաքի համեստ ու հարմարավետ հյուրանոցներից մեկում։ Ընտրությունը կանգ է առնում, օրինակ, Նորք Մարաշում գտնվող հյուրանոցներից մեկի վրա։ Նստում եք մեքենան և ուղևորվում դեպի ընտրած վայրը։ Հերացու փողոցից շրջելով դեպի Նորք տանող ճանապարհը, նկատում եք անհիշելի ժամանակներից սյուների վրա տարբեր ձևերով ամրեցված ծածանվող և արդեն քրքրված եռագույնները։ Ամրեցված են անգամ շատ ծիծաղելի մեթոդներով. թափանցիկ սքոթչով սյուներին փաթաթած Հայաստանի Հանրապետության դրոշներ։

Հարց – արժանի՞ են արդյոք մեր պետության խորհրդանիշները փակցվելու հասարակության դիտմանը նման տարբերակներով։

Հարց – արժանի՞ են արդյոք մեր պետության խորհրդանիշները փտելու սյուների վրա անց ու դարձ անողների աչքի առաջ (այտեղ ակամայից հիշեցի Վիկտոր Հյուգոյի մի պատմվածքում նկարագրված կախաղանի վրա ճոճվող, անշտապ փտող կոմպրոչիկոսների դիակները)։

Հարց – ինչու՞ ենք մենք կարողանում դրոշներ կախել տոնական օրերին քաղաքի փողոցներում, իսկ տոներից հետո նրանք չհավաքել և խնամքով չպահել մինչ հաջորդ տոնը։

Ինչ՞ կարծիք կկազմեիք Դուք, լինելով արտասահմանից ժամանած հյուր, Հայաստանի մասին, ամեն օր նայելով այդ քրքրվող դրոշներին։

9 Responses to Ինչու՞ է քրքրվում եռագույնը

  1. Hov says:

    Es kuzenai imanal, ayjmjan Hayastani droshe sovetakan jamanakneric mnacacn e, te hin hajkakan drosh e?

  2. Arevik says:

    Irakanum inchi handep enq menq ushadir,vor ushadrutyun dardznenq arevic xamrats u qamuc qrqrvats droshnerin,voronq mi qich ujegh qamuc hangist khagrvanen mi tsari vra,kam el, ov giti, qamin nranc ur ktani.Cavali e nman antarberutyun@,bayc inch anel…
    isk inch veraberum e tonakan orerein qaghaqi syuner@ zardarel eraguynov,da kartses te partadrum en,uzum en drsic ekats hyureri achqerin toz pchel,nranc apacucelov,te teseq inchqan enq hargum mer erkri xorhrdanishner@,bayc ari u tes,vor da zut patranqanman mi ban e.
    Guce finanas shat unenq,yuraqanchyur migocarman hamar nor droshner patvirelu hamar…

  3. Hayk T. says:

    Motecumn@ haskanali e: Bayc myus koghmic mi hetaqrqir andradardz el ka: Vorosh droshner piti qrqrvats linen, dranc patmakanutyun@ matnanshelu hamar:

  4. Gohar says:

    chem morana. Parisum erekojan nkarahanman einq, achqs ynkav irenc petakan nshanakutyan shenqeric mekin, droshy qamu ujgnutyunic patrvel er. Minchev es u operatory harcazrujcy kavarteinq, partvats droshy poxarnivec norov. No comment.

  5. Hakobyan says:

    ….թափանցիկ սքոթչով սյուներին փաթաթած Հայաստանի Հանրապետության դրոշներ…
    և անտարբեր սլացող ջիպեր, մերսեդեսներ… հազարավոր դոլարների արժեցող:
    Հաստափոր, հաստավիզ խորոված ու քյաբաբ ուտող վարորդներ…և
    կեղտոտ , քրքրված շորերով մուրացկաններ…

    քրքրված եռագույններ…

    երկրի դեմքը, երեսը, պաստառը, խորհրդանիշը, պատիվը

  6. Արփինե Մինասյան says:

    Ուշադրության արժանի միայն դրոշները չեն:Ոչ միայն դրոշներն, այլև մնացած մյուս բաներն ենք փակցնում ու մոռանում պոկել կամ վերցնել: Հասարակ օրինակ նայեք անցումների պատերին, ճանապարհների սյուներին և այլուր, դուք կտեսնեք թղթերի ծվեններ:Այնպիսի տպավորություն է, կարծես ամեն օր տոռնադո է անցնում Հայաստանով:Դեռ չեմ հիշում, որ Հայաստանով երբևէ տոռնադո անցած լինի,այդ տոռնադոն մենք ենք ստեռծում…

  7. Ani says:

    shat jisht es Artak.yes indz shat vat hay zgatsi ayn jamanak yerb BEIRUT yeka u bnakarannerits kakhvats er yerguyne.zarmatsa, mi ban ,vor menq chenq anum.yeraguyni arjeqe yes aystex zgatsi.el chem asum meqenaneri hayelineri vra kaxvats yerguyne, mi khosqov sharqe yerkar e.

  8. Marine Tamiryan says:

    Dra miak patchar@ hasarakutyan u naev exakan inqnakaravarman marminneri antarberutyunn e.chgitem inchu bayc mezanum antarberutyu@ gerazancum e amen inhc@

  9. Սարգիս Գ says:

    Երբեմն հայացքս շրջում եմ այդ վայրերից, որ չտեսնեմ: Մանավանդ այն ժամանակ, երբ քրքրված դրոշները մի քանի օր առաջ էին տեղադրվել, և քրքրողներն էլ ենթադրաբար մեր հասարակության որոշ անդամներն են, որոնց անվանում եմ ծպտյալ թուրքեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *