Ինչու են երիտասարդ ընտանիքները նախընտում փախստական դառնալ

Published On July 9, 2010 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Ինձ հարազատ երկու երիտասարդ ընտանիք, իրարից անկախ Կանադա գնալու հայտ են ներկայացրել: Ասեմ, որ երկու ընտանիքներն էլ Հայաստանում հեռանկարային են կամ էին:

paxstakanԱռաջինը, որն արդեն մեկնել է այնտեղ ապրելու, Երևանի նորմալ ապրող ընտանիքներից էր, էն սիրուն ընտանիքներից` ամուսիններն ունեին բարձրագույն կրթություն, աշխատանք, ամուսինը նորմալ աշխատավարձ, իսկ կինը նորմալից էլ բարձր աշխատավարձ ու նույնիսկ բժշկական ապահովագրություն ամբողջ ընտանիքի համար` ոչ հայկական ընկերությունում էր աշխատում: Երեխան հաճախում էր մասնավոր քոլեջ, այսինքն ապրում էին ՆՈՐՄԱԼ, մասնագիտական առումով բավարարված էին, բայց…որոշեցին գնալ այստեղից, նախընտրեցին ՈւՐԻՇ և ՈՒՐԻՇԻ երկրում լինել ՓԱԽՍՏԱԿԱՆ: Գնալուց առաջ մայրն ասում էր` երեխայիս անձնագիրը, որ ստացա` վրան կնքած փախստական, լացս գալիս էր:

Մյուս ընտանիքը ամուսիններ են` իրենց երկու երեխաների հետ, 15 տարեկան աղջիկն է, 10 տարեկան` տղան: Նրանք էլ սպասում են փաստաթղթերին, վերջին փուլն էլ որ անցնեն, նրանք էլ կդառնան Կանադայի լիիրավ ՓԱԽՍՏԱԿԱՆ:

Հիմա կասեք հա, ինչ կա որ, մարդիk ավելիին են ձգտում: Բայց ես համաձայն չեմ, նույնիսկ զայրանում եմ , երբ այդպես են ասում: Ինչն է այս դեպքում ավելին, հարուստ երկրում փախստական լինելը±, ատում եմ երբ ասում են էս երկիրը ապրելու տեղ չի, հատկապես այն մարդիկ, որոնք որևէ խնդիր չունեն ոչ օրենքի հետ, ոչ սոցիալական անարդարության հետ, ոչ էլ ֆինանսական խնդիրներ ունեն:

Իսկ կոնկրետ այս ընտանիքները, ես հո լավ գիտեմ, չունեն այդ խնդիրները: Ու հենց նրանք են ասում էս երկիրը երկիր չի դառնա, ովքեր ինտելեկտուալ պոտենցիալ ունեն, կարող են մի փշուր օգուտ տալ իրենց երկրին, բայց նախընտրում են շենացնել մի երկիր, որը հրապուրում ու գայթակղում է իրենց համար խելացի, բայց սեփական երկրի համար անխելք ընտանիքներին:

14 Responses to Ինչու են երիտասարդ ընտանիքները նախընտում փախստական դառնալ

  1. Գեղամ Մուղնեցյան says:

    Երբ գալիս էինք ԱՄՆ, մեզ Լոս Անջելեսի օդանավակայանում թուղթ տվեցին որի վրա գրված էր անհայրենիք, այսինքն մենք Հայաստանից դուրս էինք եկել իսկ Ամերիկա դեռ չէինք մտել: Մենք էլ էինք «նորմալ» ապրում, այսինքն պարզապես ապրում էինք ու ոչ մի բան չէինք կարողանում վայելել, սովորականությունից մարդիկ նեղվում են դրա համար էլ բռնում են արտագաղթի ճանապարհը: Մի բան էլ ասեմ որ Հայաստանից եկածները չեն կոչվում փախստական, փախստական են անվանում միայն պատերազմական կամ աղետի գոտիներից եկածներին:

  2. Sargis says:

    Inchpes asum en` ZURNI DZENY HERVIC QAGHCR A GALIS … 🙂
    es chem haskanum ayd mardkanc , nuynisk tsanr em tanum , erb porcum em irenc het xosel ev haskanal` inchi hamar? , inchu ? … sparich patasxan chstanalov aveli em niardaynanum !!!

  3. nvard says:

    Ես գնացողներին չեմ մեղադրում, թեպետ ինքս չգիտեմ ուզում եմ գնալ, թե չէ: Այստեղ խնդիրը չեմ կարծոում, որ միայն ֆինանսն է. իմ ընտանիքն էլ է նորմալ ապրող, բայց ես 5 ամիս բանկերից մեկում եղել եմ որպես փորձնակ(стажор), աշխատողների հետ գնացել եմ բանկ և նրանց հետ միասին բանկից դուրս եկել: Ամբողջ 5 ամիսը գնացել եմ բացարձակ անվճար: Ինձ ընդունել էին պայմանով, որ կաշխատեմ հենց իմ քաղաքում` Էջմիածնում, վերջում պարզվեց, որ որոշել են Արմավիր ուղարկել, այնինչ իրենց ծիծաղելի, խղճուկ աշխատավարձի դիմաց լավագույն դեպքում Էջմիածին- Արմավիր ճանապարհի մեջտեղ հասնեի:
    Այ սա է Հայաստանում ապրելը, ու բանը նրանում չէ, որ ես օրենքից տեղյակ չեմ. ես գիտեմ, որ փորձնակներին պարտավոր են վճարել նվազագույն աշխատավարձի չափով, նաև հասկանում եմ, որ ինձ անօրինական են վերցրել ու հարկ չեն վճարել:
    Ես աշխատանքից դուրս եկա, հիմա ասեք ինձ օրենք, որը կպաշտպանի իմ և ինձ նման շատերի իրավունքները: Այ նման անարդարությունների պատճառով էլ մարդիկ գնում են Հայաստանից:

  4. Mariam says:

    KARCUM EM CHNAYAC DER AINQAN EL MEC CHEM BAVAKAN HASUN EM VORPESZI DATEM AYS IRAVICHAK@!AYS AMENIN ERKU KXMIC KARELI E NAYEL 1-ETE STEX KADRERIN CHEN GNAHATUM MARD@ STIPVAC GNUMA ENTEX VORTEX AVELI LAV PAIMANNER EN U FINANS@ LAVA2-TVUMA TE HAYASTAN@ AMENAVATNA ZARGACAC CHI ES CKA EN CHKA BAIC OV E ASEL VOR ENTEX XNDIRNER CHKAN??????TOX QAROZ CHHNCHI BAIC NAX PITI QO HAYRENIQ@ SIRES U SHENACNES HETO NOR MTACES VOREVE AYL ERKRI BARORUTIAN@ NPASTELU MASIN!!!!!!!!

  5. Hakobyan says:

    Ասեմ որ ոչ միայն հայերն են հեռանում իրենց հայրենիքից և վերադառնում, այլև բոլոր ազգերին է հատուկ դա:
    Հազարավոր ֆրանսիացիներ գնում են աշխատելու և ապրելու Անգլիա, Ամերիկա, Կանադա, վերջերս էլ մեծ թափով գնում են Չինաստան:
    Նրանց ձգում է բարձր աշխատավարձը, արկածները, նոր ինչ որ բան….ձանձրանում են միօրինակությունից երևի:
    Նկատել եմ որ միայն հայերի համար է դա ցավոտ հարց, երկրից հեռանալը:
    Հայերիս համար դա ցավոտ հարց է երևի նրա համար որ քիչ ենք…եսիմ
    Մի բան հարցնեմ; վերջերս խոսում էի բարեկամուհուս հետ , ով ուսուցչուհի է Հայաստանի
    քաղաքներից մեկում, իմ այն հարցին թե նա ինչու է ամեն աշխատավարձ ստանալուց շուտ գնում ու իր քարտից հանում ամբողջ աշխատավարձը, ինչու չի կուտակում հենց բանկում,
    պատասխանեց, որ չնայած ոչ մի պարտք ու պահանջ չունի, եթե թողնի բանկում իր աշխատավարձը, ամեն ամիս նրա փողից վերցնում է բանկը, որպես եկամտահարկ: Ի՞նչ եկամտահարկ ամեն ամիս, քո հաշվից, չկարողացավ պատասխանել, ասում է անտեր երկիր է ինչ անեմ, ինչ ուզում անում են: Չհավատացի, մի՞թե նման բաներ կան

  6. Araks says:

    Երբ մարդիկ իրենց երկրից հեռանւմ են նեղացած, ծանր պայմաններից դրդված, հա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց վերը նշված երկու ընտանիքները հենց այդ է, որ նման խնդիրներ չունեն: Պարզապես ինչպես Սարգիսն է նկատել, հեռվից երևի զուռնայի ձայնը քաղցր է հնչում

  7. Grigor says:

    Այդպիս մարդիկ (ապահովվածների մասին է խոսքը) ուղղակի ուզում են ապրել իրենց համար: Կարևորը թե ինչ են ուտում, հագնում և տեսնում տվյալ պահին: Հայրենիքը նրանց համար արժեք չէ: Փոքրահոգի են երևի…

  8. user says:

    Ես միայն մի բան կասեմ:
    Հայաստանում ծնված մարդը, Շվեդիայում, Ֆրանսիայու, Չեխիայում… ծնված մարդիկ, լույս աշխարհ գալով ունեն հավասար իրավունքներ: Ինչու՞ Հայաստանում ծված մարդը պետք է ապրի ծանր վիճակում, ինչու՞ մարդ պետք է վախով մոտենա վաղվա օրվան, վաղվա օրվա անորոշությունից, ինչու՞ պետք է հայաստանում ծնված մարդը ստիպված լինի ենթարկվելու կրիմինալ անցյալ ու ներկա ունեցող ղեկավարներին:

    Դուք կարող եք ասել, դե մնացեք մեր երկրում և կառուցեք, շտկեք այդ իրավիճակը: Բայց չէ որ մարդը մեկ անգամ է ապրում և ուզում է այդ կյանքը հնարավորինս ավելի լավ ապրել: Ինչու պետք է նա վատնի իր ամբողջ կյանքը փորձելով լավացնել մեր երկրի վիճակը, ապրելով դառը օրեր: չե որ բոլորն ել ցանկանում են ապրել խաղաղության, ապահովության, հոգեկան հանգստության մեջ, իրենց ընտանիքների հետ:

  9. aram says:

    Անվճար բարձրագույն ուսուցում! արդյոք մեծ շռայլություն չէ մեր նման քյասիբ երկրի համար:Զարգացած արևմտյան երկրները նույնիսկ իրենց եդպիսի ճոխություն թույլ չեն տալիս!եստեղից ել գալիս է սեփական երկրի նկատմամբ պարտքի զգացողության պակասը թե հոգեպես թե իրատեսորեն!
    [երեվի մի քիչ շեղվում եմ բայց դե ինտելեկտուալ պոտենցիալ……., մի փշուր օգուտ երկրին…..???]

  10. lusine says:

    Ինչպես ասում են մի դատիր, որ չդատվես.Իմ կարծիքով գնացողները գիտակցում են իրենց սպասվող դժվարությունների մասին, ուղղակի ուզում են իրենց երեխաների համար լավ ապագա ստեղծեն եվ իրենց համար անհոգ ծերություն, քանի որ այստեղի թոշակառուների վիճակը ահավոր է.Գնացողներն էլ փախստական չեն կոչվում,
    Համ էլ դուք ինչ գիտեք,թե իրենք ինչ խնդիրներ ունեն. Մարդ կա երբեք չի բողոքում,
    Մի անհամեստ հարց տամ.
    Եթե դուք արտասահմանից գործնական հրավեր ստանայիք,չէիք գնա?
    Ես տենց խոսողներ էլի գիտեմ,որ գնացել են ու ասում են մենք գալու ենք, բայց գան ինչ անեն.,ընկնեն ավելորդ պրոբլեմների մեջ,տան պռոբլեմ……’. Դե ամեն մարդու համար այնտեղ է լավ, որտեղ ինքն է լավ զգում. Հնարավոր է իրենք էլ գնան ու հետո ասեն չէ Հայաստանից լավ տեղ չկա.Ու վերադառնան ………

  11. Դավիթ says:

    Գիտեք հարցը բնավ էլ նրանում չէ, որ մենք չէնք ուզում շենացնել մեր երկիրը, այլ նրանում որ Հայաստանում ցավոք սրտի հնարավորություններ չի ստեղծվում երիտասարդների համար, բոլորս էլ քաջատեղյակ ենք այսօրվա երիտասարդության զբաղվածության մակարդակից, ընդունվում ենք ԲՈՒՀ ավարտում ու զբաղվում լրիվ հակառակ մի աշխատանքով, ու դե արի երկիր շենացրու քո կարողություններով, հարկավոր է ուղղակի աշխատատեղեր ստեղծել ու այնպիսի վարձատրություն սահմանել, որ շահագրգռեն երիտասարդներին մնալու Հայաստանում: Ես ունեմ աշխատանք, հարգված կազմակերպություններից մեկում, բայց մտադիր եմ մեկնել Կանադա մի քանի տարով, դրսում աշխատելու սովորելու, ու ինչու չէ ֆինանսական վիճակս բարելավելու համար: Հարգելի հեղինակ, Հայաստանից մեկնաց ցանկացած ընտանիք և անհատ գոհ է իր ապրած կյանքից, թեկուզ և փախստականի կարգավիճակով, ուղղակի կարոտն է ավելի շատ: Եվ նրանցից շատ քչերը կուզենան վերադառնալ հայրենիք:

  12. NONA says:

    Es inqs Hayastanum hamarvum em normal aprox @ntaniq, aysinqn amusins uni lav ashxatanq ev andznakan bizness, bayc menq mtadir enq meknel Kanada. Hexinak@ harcnum er te incu en apahovvac @ntaniqner@ gnum. Asem: Es inqs shat em linum Evropakan erkrnerum u amen angam het veradarnal@ shat aveli djvar e linum. Erb tesnum es ayd lav kyanq@ ayntex, el ces uzum het gal.
    Galis es ev sksum es nkatel mardkanc txur munnat demqer@, karces te jptalu hamar pox petqe tan.
    Hoqnel em aystexi ankayum kyanqic, cgites te vax@ inc orenq kundenen, vorpesszi es mardkanc hoqin hanen….

  13. NA-NEE... says:

    ESELEM HAMARVUM MIJIN XAV,BAYC ACHQIS ESEL EM GNALU…………………………………………………………………

  14. Hay axjik says:

    Es ereq tariya Paris em. Amen inch normal a, fransyakan txtern unem, bayc zzvel em stexic,depresiayi hot a galis… Qarakusi mtacelakerpov azg en, voch aratadzern, voch hyuraser, enker erbeq chem unena, es darnum em iranc hogebane, shahagorcum en, bayc es iranc hamar goyutyun chunem, txerqe sax xzik, chmo,kapejnik en…ashxatum em, arandzin aprum, bayc toxelu em amen inch, vortev stex djbaxt em indz zgum…u asem,vor xelqic pakas en ”arabneri u sev gij musulmanneri votqere utum en,bayc dranq korcanum en Fransyan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *