Ինչքա՜ն մենակ են մարդիկ

Published On December 21, 2010 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ


 
 
Հասկանալուն պես,
Դատարկությունս մոռանում եմ ես
Ու ժպտում անկեղծ

Այո, ինչքա՜ն մենակ են մարդիկ

Մարդկային <<ես>>-ը թագավոր է
Ու այդ աշխարհում հենց մարդն է ստրուկ
Մարդն իր <<ես>>-ին տրված՝ մենակ է ու լուռ
Սիրուն ձգտելով մարդը կանգնում է,
Առաջ չի գնում քանզի մենակ է
Ո՞ւր գնա
Մարդը կանգնում է անձրևի ներքո
Ու երբ մի կաթիլ տրվում է նրան՝
Նա հրճվում է
Կաթիլը սառն է, բայց մարդն ապրում է այդ մի վայրկյանը,
Երբ կաթիլը մատներից սահում
Ու կարծես մարմնի մաս է դառնում
Հետո կաթում է խոտին
Ու էլի մենակ է մարդը

Ապակին անձրևին պահում է դրսում
Ու ներսում նստած մարդը նեղվում է
Օրվա կեսին <<ես>>եր են հավաքվում
Ու խոսում լռությանն ընդդեմ

Մարդիկ դատարկ են ցմահ
<<ես>>երը ապրում են մեր մեջ
Տրվում ենք նրանց մենք սակայն,

Բայց ինչքան մենակ են մարդիկ,

Երբ կյանքը մի կաթիլ է միայն:

3 Responses to Ինչքա՜ն մենակ են մարդիկ

  1. ... says:

    lavn er

  2. Շողիկ says:

    Դաաա, որպես գրական արժեք չգիտեմ, բայց որ մարդկային զգացմունքների ու իրողության շատ նուրբ ու միևնույն ժամանակ ճշգրիտ մոտեցում է, դա հաստատ է: Շնորհակալ եմ քո զգացմունքները մեզ հետ անկեղծորեն կիսելու համար:

  3. Գեղամ Մուղնեցյան says:

    շնորհակալ եմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *