Ինչ են խոսում կանայք

Published On March 21, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Ամեն շաբաթ գրեթե միշտ նույն օրը` նույն ժամին, գնում եմ վարսավիրանոց: Մազերս երկար են ու շատ-շատ: Դա նշանակում է` առնվազն մեկ ժամ ես լինում եմ վարսավիրանոցում: Այդ ընթացքում հասցնում եմ դիմավորել ու ճանապարհել մոտ մեկ տասնյակ կանանց: Իհարկե, այդ ընթացքում հասցնում եմ լսել ու, երբեմն էլ, մասնակցել նրանց խոսակցություններին: Դե, իհարկե, կանանց խոսակցությունների առաջին հորիզոնականում տղամարդիկ են: Ես չեմ սիրում ու չեմ էլ մասնակցում տղամարդ-կին հարաբերությունների մասին խոսակցություններին, բայց հիմնականույմ լսում եմ, որ տղամարդիկ շատ են փոխվել. Առաջ նրանք շատ առատաձեռն էին, նրբանկատ էին, սիրում էին կանանց, պատրաստ էին թեկուզ մեկ տարի սիրահետել գեթ մեկ համբույրի համար:

hairdressersԱյսօր տղամարդիկ միայն ետին մտքեր ունեն եւ շատ արագ են ուզում անցնել պլատոնականից մարմնական հարաբերություններին: Երկրորդ հորիզոնականում շոփինգն է, նորաձեւությունը: Երրորդ կայուն հորիզոնականում աստղերն են ու հեռուստատեսությունը: Գիտեք, վարսավիրանոցներում ինչն է շատ` ամսագիրը, էլ չեմ խոսում մշտապես միացված հեռուստացույցի մաիսն: Ազնիվ խոսք, անդադար խոսում են, քննարկում երգիչներին, հաղորդավարներին, դերասաններին:

Հիմնականում անհեթեթ, չճշտված ու խիստ անձնական ինֆորմացիա են քննարկում: Բայց ամենաշատն ինձ նյարդայնացնում են դեռահաս աղջիկները, որոնք իրենց սանրվածքը որոշում են փոխել` ելնելով միայն ինչ-որ հայտնի մարդու սանրվածքի մանրամասներից: Գալիս են ու առանց ամոթի ասում` իմ մազերը կտրի կամ սարքի չգիտեմ` ում մազերի նման, էն, որ էն կլիպի մեջ կա: Ուղղակի անտանելի է ու ձանձրալի: Բայց, իհարկե, հանդիպում են նաեւ հաճելիորեն անտարբեր կանայք, որոնց հետաքրրքում է միայն իրենց մազերի խնամքը եւ տեսքը:

12 Responses to Ինչ են խոսում կանայք

  1. Արտակ Գևորգյան says:

    Իսկ որքանով որ ես եմ նկատել, տղամարդիք կանանց շատ քիչ են քննադատում, մանավանդ վարքաբեկում: Մեր սիրելի թեմաներն են ավտոմեքենաները, ֆուտբոլը, քաղաքականությունը, տեխնիկան, էլեկտրոնիկան )) կանայք էլ իհարկե, բայց երևի ոչ առաջին հորիզանականում…

  2. Անահիտ says:

    Բարև: Համամիտ եմ Մանու Իրիցյանի հոդվածի հետ: Կցանկանայի ինձ հանդիպած դեպքերից պատմել…
    Մոտ մեկ տարի առաջ բախտ վիճակվեց մեր Երևան քաղաքի գեղեցկության սրահներից մեկում կոսմետոլոգիական դասընթացների հաճախել, ու եթե հարգելի Մանուն շաբաթը մեկ է ներկա լինում նմանատիպ խոսակցությունների, ապա ես հարկադրված էի լսել մեր (Գլամուռ տիկնանց և ժամանակից շուտ պառաված օրիորդների) քմահաճույքներն ու ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԸ մի քանի ամիս…
    Ամենաանտանելին նա է, որ 13-25 տարեկան աղջիկները հասարակ կտրվածք կամ սանրվածք չեն ցանկանում հասարակ զբոսանքի կամ դասի գնալու համար, այլ (Վիպուսկնոյի պրիչոսկաներ) են պատվիրում, եղունգներն ել 20սմ (Նառաշիվանիա) են անում, (make up)-ներն էլ անկասկած հարսանեկանն են նախընտրում ու ստանւմ 30-55 տարեկան կնոջ տեսք:
    Հաաաաա… Քիչ էր մնում մոռանայի… Բա բառապաշարը…(Կյանքսսսսսս, գանձսսսս, ազիզ, մռութ, քաղցր ջան…) Դե արի ու մի բարկացի………
    ))))))))))))))

  3. Sona Israelyan says:

    VAAAAAAAY JISHT EQ ASUM ..IROQ INCHQAN SHAT EN SHABLONUTYUNNER2…. NUYN SANRVACQNER2.NMANATIP TAPATNER@…EL CHE ASUM BARAPASHARI MASIN.CAVUM EM ES VIJAKI HAMAR… 😉

  4. eva says:

    Liovin hamamitem Anahiti asacneri het ,u mi ban avelacnem ,vor bambaselu jamanakel ditmamb barcren xosum ,vor bolory lsen(karces mez hetaqrqrum e irenc zrujcy)

  5. Մանու Իրիցյան says:

    Փաստորեն, միայն ես չեմ նկատել այն, ինչ գրել եմ:ՃՃ

  6. Մանու Իրիցյան says:

    Արտակ ջան, համամիտ չեմ քեզ հետ, ավելին, շատ անգամ եմ համոզվել, որ տղամարդիկ ավելի շատ ու ավելի մանրամասն են երբեմն քննարկում կանանց: Եթե բամբասելը կամ քննարկելը կնոջ էության մի մասն է համարվում, ապա տղամարդկանց դա ամենեւին չի սազում:Ճ Բայց այս փոստ ավելի շատ այն մասին է, թե ինչից են խոսում կանայք, քան այն մասին, որ խոսում են հիմնականում տղամարդկանց: Դա նորմալ է, եւ կանանց, եւ տղամարդկանց խոսակցության հիմնական թեմաները հենց հակառակն սեռն է:

  7. Lilit says:

    hamadzayn em Manui het, vor txamardik aveli manramasn en qnnarukum kananc, isk txamardkanc u kananc bambasanqneri mijev tarberutyunn el ayn e vor txamardik shat hachax irenc sut u sxal bambasanqov chakatagrer en korcanum(xosqs irenc shrjapati mej hastatvelu hamar horinvac bambasanqi masina)!!!!!

  8. Արտակ Գևորգյան says:

    Մանու ջան, ես նկատի չունեմ այն, թե տղամարդիք ընդհանրապես կանանց մասին չեն խոսում: Խոսում են իհարկե և դա նորմալ երևույթ է: Պարզապես վարսավիրանոցում դեռ չի պատահել հանդիպեմ նման թեմա շոշափող տղամարդկանց: Գուցե և կան, բայց իրոգ չեմ հանդիպել: Այլ բան է ասել բակերում, մուտքերի դիմաց կուտակված, փողոցներում կանգնած պարապ սարապների մասին և այլն…

  9. -!-Narek-!- says:

    Zaveshtalin ayn e, vor commentner grogh aghjikner@ aynpes en hegnakan kerpov artahaytvum ayd “banbasoxneri” u shabloni siraharneri masin, karces te irenq erbevice chen masnakcel nmanatip kanaci xosakcutyunneri ev chen arel shablon sanrvacqner.

  10. EVA says:

    HIMNAKANUM KANAYQ IRENC JAMANAK@ CHKORCNELU HAMAR XOSUM EN INCH PATAHI

  11. lili says:

    Hamamit em der het Narek

  12. Pingback: Առանց Շպռոտ interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *