Ինչ պատահեց, երբ մի բարերար զրուցեց ծերունու հետ

Published On July 10, 2010 | By Նելլի Հարությունյան | արխիվ


gjuxԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը գրեթե ոչնչով աչքի չի ընկնում: Ավելի շուտ ավան, քան գյուղ է հիշեցնում: Միայն մի մեծ սպիտակ շենք է, որ հեռվից հեռու աչք է ծակում. Գյուղի դպրոցն է: Սովոր ենք գյուղերում փլված, խեղճ դպրոցներ տեսնել: Երեք տարի առաջ Լեռնագոգում էլ նույնը կտեսնեինք: Բայց հիմա… Մեծ, հարմարավետ շենք, որի նույնիսկ տեսքն արդեն դպրոց է կանչում, ընդարձակ ու լուսավոր դասարաններ, միջանցքներում համապատասխան բուրմունք չկա, անգամ զուգարանները չեն բուրում, լրվի հիգիենիկ վիճակ է: Մարզադահլիճն ամեն հարմարություն ունի երեխաների ֆիզիկական կրթության համար:

Դպրոցն անգամ ժամանցի վայր է դարձել գյուղի պատանիների ու երիտասարդների համար` միակ և ցանկալի: Հավաքվում, բասկետբոլ են խաղում, մարզվում, շփվում իրար հետ, մրցումներ անցկացնում, խմբակներ հաճախում: Իսկ այս ամենը սփյուռքահայ բարերարների շնորհիվ: Ամեն դասարան մի բարերարի անունով է, սա դպրոցի շնորհակալությունն է իր մեկենասներին:

gjux1Գյուղացիները պատմում են, որ մի սփյուռքահայ գյուղի մոտով անցնելիս է եղել, ջուր է խնդրել: Խմելուց հետո, որպես շնորհակալություն, ասել է, թե ինչով կարող է օգնել իրեն ջուր տված ծերունուն: Նա էլ իր համար ոչինչ չի խնդրել, ասել է, եթե կարող ես` գյուղի դպրոցը նորոգիր: Սփյուռքահայը հուզվել է ծերունու պատասխանից, և արդյունքը հիմնանորոգված դպրոցն է: Սա է ողջ պատմությունը, նման է լեգենդի, բայց գյուղացիներն ասում են` իրականություն է:

Եթե միայն մեր հարուստներն էլ գյուղերի կողքով անցնելիս ծարավեին և հուզվել իմանային…:

One Response to Ինչ պատահեց, երբ մի բարերար զրուցեց ծերունու հետ

  1. Hranush says:

    SHat lavn er…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *