Ինտերնետամոլություն կամ պաթոգեն կախվածություն ինտերնետից

Published On February 23, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Եթե ինտերնետ բրոուզերի միայն տարբերանշանն արդեն իսկ սրտի թրթիռ ու հոգու խռովք է առաջացնում ձեր հոգում ու նույնիսկ մարմնում, ուրեմն դուք ունեք ինտերնետ-կախվածություն: Դեռ 2008 թվականին ինտերնետ կախվածության ախտորոշումը պաշտոնապես ընդունվել է: Գիտնականները նույնիսկ պարզել են, որ մինչեւ 15 տարեկան դեռահասների 6 տոկոսը տառապում է վիրտուալ աշխարհի պաթոգեն կախվածությամբ:

Իսկ մի քանի երկրներում արդեն կլինիկաներ են բացվել, որտեղ ստացիոնար բուժում են ստանում ինտերենտամոլները: ԱՄՆ-ում առաջին նման կլինիկան բացվել է Վաշինգտոն նահանգում 2009-ին: Նույնիսկ կան ինտերենտ-կախվածությունը բնութագրող նորահայտ տերմիններ` INTERNET ADDICTION, ON-LINE ADDICTION, NET ADDICTION (կախվածություն ինտերնետից, վիրտուալ աշխարհից, կապից):

internet addicionԿայքերից մեկում գտա Կիմբերլի Յանգի առաջարկած 4 նախանշանները, որոնք կօգնեն հասկանալ, ունեք ինտերնետից վտանգավոր կախվածություն, թե ոչ.

1.Անդադար ու պարտադրված ցանկություն ստուգել էլեկտրոնային փոստը (E-mail)
2.Մշտական ցանկություն ու սպասողական վիճակ, թե երբ եք նորից մտնելու ինտերնետ
3.Շրջապատի դժգոհությունը, որ շատ ժամանակ եք անցկացնում ինտերնետում
4.Շրջապատի դժգոհությունը, որ շատ փող եք ծախսում ինտերնետում

Մեկ այլ մասնագետ էլ մեկ այլ կետ է առաջարկում ինքնազննման համար.

1. Եթե բավարարված եք զգում, երբ ավելի ու ավելի շատ ժամանակ եք անցկացնում ինտերնետում, ապա ունեք կախվածություն

Եթե կարողանում եք զսպել ինտերնետ մուտք գործելու ցանկությունը ու հաճախականությունը, ապա դեռ անհույս չեք ու դեռ զգում եք իրականի ու վիրտուալի միջեւ ընկած սահմանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, կորցնում եք իրականության զգացումը, ապա սկսվում է ստրեսը: Ստրեսին հաջորդում են

1. Էմոցիոնալ ու շարժողական գրգռվածություն` այս վերջինը ես էլ չգիտեմ, թե ինչ է
2. Անհանգստություն
3. Կպչուն մտքեր, թե ինչ է կատարվում հենց հիմա ինտերնետում
4. Երազանքներ ու երազներ ինտերնետի մասին

Ես, բարեբախտաբար, պարզեցի, որ չունեմ ինտերնետ-կախվածություն, բայց երբեմն եղել են օրեր ու նույնիսկ շաբաթներ, երբ, իրոք, այս բոլոր ախտանշաններն ունեցել
եմ:

P.S. Փոքրիկ նախազգուշացում. Ինտերնետ-կախվածություն բուժող կլինիկաներ Հայաստանում չկան: Իսկ այն երկրներում, որտեղ կան, բուժման մեթոդները շատ դաժան են ու ամենեւին էլ` ոչ վիրտուալ. Էլեկտրաշոկ, Էլեկտրաջղաձգային թերապիա եւ էլի շատ վախենալու բաներ: Մտածեք:

19 Responses to Ինտերնետամոլություն կամ պաթոգեն կախվածություն ինտերնետից

  1. Elya says:

    ես էլ չունեմ կախվածություն,,,,

  2. Liana.K says:

    😀 es el chunem, elektrashokic prkvanq))))

  3. Նարեկ says:

    im karciqov chpetq e aydpes tarvel internetov vorovhetev internet@ himnakanum jamanc e
    chisht e internetum kan hetaqrqir kayqer voronq irenc mej shat texekatvutyun unen sakayn ayspes asac irakan ashxarhum aveli hetaqrqir nyuter karox e gtnel mard@ vorovhetev ayd amen@ GRETE irakanutyunic e vercvac
    isk ete mard@ ayd hivandutyunov e tarapum apa es nran cavakcum em ev maxtum em vorpeszi na shat shut apaqinvi ev
    veradarna irakan ashxarh

  4. Nune Grigoryan says:

    Կասկածներս արդարացվեցին.ես ունեմ կախվածություն ինտերնետից…հուսամ անբուժելի չի

  5. HASMIK says:

    VAAAAAAAAY INCH LAVA ES CHUNEM KAXVACUTYUN…INTERNET MTNUM EM ETE LINUM E AZAT JAMANAK….

  6. Արտակ Գևորգյան says:

    Մայրը ջնջել է որդու պրոֆայլը: Տեսեք թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ

  7. Lilit says:

    Es internety shaaaaaaaaaaaaaat em sirum… u erb mtacum em te inchqn hnaravorutyun e yndzerum internety….
    Hayastanum ineti kaxvacutyuny bujox klinika baceluc araj erevi arji bujel…ineti dandaxutyunic u anjatveluc arajscox stressi bujman kentronner……loooool……
    Karcum em amboxj harcy chapi mej e + mardik petq e voreve zbaxmunq unenan irakan ashxarum vor inety carayi inqnazargacmany…inchpes nayev sahmanneri, tshnamutyan veracmany u globalizaciayin…=> soc kayqerum mnalu poxaern online grqer u hodvacner kardaceq…hastat cheq hivandana…….

    Ps sorry, if it’s too long 😀

  8. Gor says:

    1000amjaki martahraverner….

  9. Sarkis says:

    Ինտերնետը աղբանոց է, որտեղից մարդիկ փորձում են ինչ որ բան գտնել, խելացիներն ել դրանից շահում են, խալացի եղել…))

  10. Sarkis says:

    Ինտերնետը աղբանոց է, որտեղից մարդիկ փորձում են ինչ որ բան գտնել, խելացիներն ել դրանից շահում են, խելացի եղեք…))

  11. Karine Madoyan says:

    Es zgum em, vor internety kamac kamac inzanic aveli u aveli shat jamanak a xlum. Lav chi. Petq a gitakcbar payqarel.

  12. RafO says:

    Achkis es unem giteq((((((vat a,,,petq a kamqi uj cucaberel,,,!!!!!!!!!!!!!!!!!

  13. eva says:

    Indz internety gnalov ktrum e irakan ashxaric, u aveli em dzgtum mnal tany mijajnak hamakargchi dimac ,qanc te drsum ynkerneris het , bajc indz tvuma vor der kaxvac chem,isk internety iroq vor Hajastanum shat dandax e u shat hachax ajd indz hunic hamum e.

  14. aram says:

    համարյա այս բոլոր ‘ախտանշաններն’ էլ ես ունեմ, բայց երբեք ոչ մի բուժակի մոտ չեմ գնա, որտև ես սիրում եմ ինտեrնետը ու չեմ պատրաստվում նրանից հրաժարվել:այլ բան է կախվածություն ասված հասկացողությունը ինչպես ենք հասկանում:ծխելը, թմրադեղերը, ալկահոլի չարաշահումը, այո այդտեղ բացասական իմաստով կարելի է oգտագործել, բայց ամեն մի զբաղմունք որը քեզանից մեծ ժամանակ է խլում կամ ուշադրություն կամ հետաքրքրասիրություն է առաջացնում, համարել կախվածություն ու սկսել բուժվել դրանից?….ամեն ինչ գնում է դեպի ինտերնետ. խանութները, բոլոր լրատվամիջոցները , կապի հաղորդակցական միջոցները, ուսումնառության ու նախագծային ինֆորմացիաները, ի վերջո դպրոցը, որը շատ շուտով անհնար կլինի պատկերացնել առանց ինտեrնետի, ել չեմ ասում ժամանցի բաժինները, որ տանդ նստած ուզածդ ժամին կարող ես մտնել ու հանգստանալ, ցանկացած բաց թողած հաղորդում, ցանկացած երաժշտություն, որ շարունակեմ ծայրը չի գա որտև ամեն oր մի նոր բան է ավելանում!հրաշք բան է ինտերնետը, սիրեք խորացեք ու ապրեք այնտեղ նաև:

  15. Michael says:

    ճիշտ է հայաստանում ինտերենտամոլությունից բուժող կլինիկաներ չկան, սակայն կա մի վայր որտեղ կարելի է բուժվել ինտերնետամոլությունից:
    Մտերիմներս հաճախ էին ասում որ ես ունեմ կախվածոթյուն ինտերնետից, սակայն ես այդպես չեի կարծում, ու համոզված եմ որ այդպիսի բան չի էլ եղել ինձ հետ քանի որ, ինտերնետում անց էի կացնում շատ ժամանկ գործի բերումով:
    Անցյալ տարի հունիսին ես զորակոչվեցի բանակ: Բոլորին էլ պարզ է, որ բանակում ոչ ոքի չի սպասում մակբուք ու միքանի մեգաբիթանոց ինտերնետ: Այստեղ ես ապրել եմ առանց ինտերնետի ավելի քան կես տարի: Այդ ամիսների ընթացքում ինտերնետում անց կացրած ժամանակը չի գերազանցի 1ժամը:
    1. Էմոցիոնալ ու շարժողական գրգռվածություն`
    2. Անհանգստություն
    3. Կպչուն մտքեր, թե ինչ է կատարվում հենց հիմա ինտերնետում
    4. Երազանքներ ու երազներ ինտերնետի մասին
    ու էդ ամիսների ընթացքւմ վերը նշվածներից ոչ մեկով չեմ տառապել:
    Սակայն այն տղաներին որոնք իրոք ունեն այդպիսի կախվածություն խորհուրդ կտամ գալ բանակ, միաժամանակ կատարել 2 օգտակար բան:
    1. ազատվել ինտերնետ կախվածությունից
    2. և պարտքը կատարել հայրենիքի առջև

    P.S.
    բանակում զգացի որ ես կախվածություն ունեի ուրիշ բանից: Դա որակյալ երաժշտությունն էր…

  16. Astxik says:

    yesel unem kaxvacutyun))))))))bayc yes chemel patkeracnum inc aranc ayc hivandutyan////inch arac petqe gone miqich porcel…guce stacvi buzhvel))))))))

  17. B.RAY says:

    если у человека есть сила воти он приодолеет все…

  18. Pingback: Տոն ու թանկացում interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *