Ինքնահրկիզում. անսահմանությունից ներս ու սահմանից դուրս

Published On April 28, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Այն, ինչ պոպուլյար է, ինձ համար չէ, այն, ինչ չի կարող պոպուլյար դառնալ` դրա համար անգամ ջանք չեմ գործադրի: Այս պարադոքսի միակ պարադոքսային դրույթը նրանում է, որ եթե մի բան անում ես ու այն տեղ չի հասնելու ու չի դառնալու, եթե ոչ մեծամասնության, ապա որակյալ մեծամասնության սեփականությունն ու կիրքը, ապա անիմաստ է ջանք գործադրել:  Այստեղ հիմնական շեշտադրումը կանեմ որակյալ բառի վրա: Այ, սա ինձ համար սկզբունքային է: Եթե մի բան դառնալու է կիսախարխուլ մտածողությամբ, հիվանդ երևակայությամբ ու հոգով կիսադատարկ  մեծամտի, բայց իրականում փոքրոգու սեփականությունը, ապա ես ինչ-որ տեղ սխալվել եմ ու դարձել նրա մի մասը:

Եթե ես դարձել եմ  այն բանի մասը, որը անմասն չի մնացել  փոքրից, դատարկից ու կիսախարխուլից, ուրեմն ես էլ կարծր եմ, որովհետև ուրիշին չեմ կարող ընդունել ու լսել, մեծամիտ եմ, որովհետև կարծում եմ, որ իմ ընտրած ճանապարհը միակ ու բացարձակ ճշմարտությունն է ու լիքն եմ, որովհետև աշխարհայացքս այնքան նեղ է, որ այն լցնելու համար մեկ օր անգամ  հեռուստացույց դիտելն արդեն շատ է: Գիտեմ, որ խորամուխ ընթերցողը, այ հենց այն հատվածը, ում համար ես փորձում եմ հիմնականում գրել կամ չգրել, հաստատ այս տողերում պաթետիկ հոխորտանք կնկատի, կգտնի կետեր, որոնցով ես փորձել եմ ինքնահաստատվել ու հարցադրումներ, որոնք առաջ են քաշում հաճախ այն մտածողները, որոնք նորն ընդունելու բավականաչափ ռեսուրս չունեն: Ու ես նրանց երկու ձեռքով ու նույնիսկ երկու ոտքով կծափահարեի ու բիս կգոռայի, եթե չլիներ մի բայց:

Ու այս բայց-ը վերաբերում է հենց այն օրինաչափություններին, որոնք կան կյանքում, որոնք հասկացնելու համար այլ խոսքով պոպուլյար դարձնելու համար պետք է երբեմն նմանվես այն անհաջող դասախոսներին, որոնք ասում են, որ նոր սերունդը գիրք չի կարդում, բայց չեն ասում, որ իրենք էլ բացի Սևակից ու Չարենցից ուրիշ ոչինչ չգիտեն ու չեն կարդացել, որ չարենցները նրա համար սահման են, որից այն կողմ ոչինչ չկա: Ու կապացուցեն, որ նրանք դաստիարակում են մարդկանց բայց մարդուն պետք չէ դաստիարակել, մարդը տնային կենդանի չէ, որոնց համար միշտ սահմաններ կան` հոգու, սրտի ու մտածողության սահմաններ, ինչն արդեն կործանիչ է: Այստեղ է, որ պետք է մի փոքր պոպուլյար արտահայտվել իմանաս, լինես պոպուլյար ինչ-որ առումով ու սիրելի դառնաս դեռահաս կամ հասուն կասանդռաների, հայրենասերների, մշակութասերների ու սիրո մասին վեհ խոսքեր ասողների… ու մնացյալ կռապաշտների համար:

Բայց այստեղ էլ սխալվելն ավելի հեշտ է, քան իրական արդյունք ստանալը, քանի որ այդ տեսակի համար միայն ասվող խոսքերը կդառնան պաշտամունքի առարկա,  իսկ ցանկացած պաշտամունք ինձ համար արդեն հիվանդոտ ու ինքնակոլապսի ենթարկված մտածողության ու էության սիմպտոմ է ու սա հենց այդ մտավորականների աշխատանքի արդյունքն է, որոնք միշտ սահման են դնում մտքի ու հոգու զարգացման հնարավորությունների վրա, որոնք միշտ բացարձակ արժեքներ են ստեղծում ու պատնեշում, որոնք կուռքեր են կերտում ու թույլ չեն տալիս հորիզոնից այն կողմ տեսնել իսկ իմաստն ու դրանց կենսագործունեության բերելը կմնա հենց այդ տողերում: Այնպես ինչպես լինում է, երբ տեսնում ես մեկին, ով շատ բան է կարդացել, բայց ոչինչ չի հասկացել, որովհետև ինքը կյանքում էլի կասանդռա է, հայրենասեր, մշակութասեր, սերը` փափուկ խաղալիքի հետ ասոցացնող:

Այ թե ինչու ինձ համար հայ գրականությունը վատ սերունդ դաստիարակելու ամենավառ դրսևորումներից է,  այ թե ինչու ես չեմ ընդունում նրանց, ովքեր  խոսում են բարձր արժեքներից, այ թե ինչու ավելի լավ է լինել անգրագետ տառաճանաչության մեջ, քան անգրագետ կյանքում ու մարդկային հարաբերություններում: Այ թե ինչու են բոլոր բարձր արժեքների մասին խոսակցություններն ինձ համար դարձել տհաճ ու անիմաստ մենախոսություններ, այ թե ինչու է սիրում եմ քեզ արտահայտությունը բերանի ծամոն ու զգացմունքի ապացույց, որովհետև սրանք չունեն արյուն ու չունեն կիրք, որովհետև դրանք դատարկ են ներսում ու լիքը` դրսից: Որովհետև դրանք խոսքեր են, այնինչ  լուռ հայացքով ավելի շատ բան կարող ես ասել նույն սիրո մասին, քան հազար խոսքով:

Ու այստեղ է, որ հասկանում ես, որ ավելի լավ է 1000 հոգու համար լինես պոպուլյար, քան 100 հազարի, որոնք կլսեն խոսքը ու կծամեն այն տեղի ու անտեղի` արժեզրկելով հենց այդ խոսքերը, բայց կյանքում կմնան կասանդռա, հայրենասեր, մշակութասեր ու սիրո մասին ռոմանտիկ ու դատարկ մտքեր ասող: Այլ խոսքով, մեծամիտ, բայց փոքր հոգով մտածողությամբ,  սահմանափակված երևակայությամբ, բայց հիվանդագին սրտով,  անարյուն, այսինքն` անկիրք ու լիքը, բայց որ էլ լցվելու տեղ ու ռեսուրս չկա:

Հավելագիր. ես գիտեմ, որ այս բլոգը գրեթե ոչ ոք մինչև վերջ չի կարդալու, բայց նաև գիտեմ` ավելի լավ է ինքնահրկիզվել, քան ինքնահրկիզման լուռ ականատեսը դառնալ:

14 Responses to Ինքնահրկիզում. անսահմանությունից ներս ու սահմանից դուրս

  1. Eva says:

    Ես մինչև վերջ կարդացի,ու ասեմ , որ հաստատ ավելի լավ է ,երբ քեզ քչերն են սիրում ,կամ գնահատում , բայց դա անում են հասկանալով , ոչ թե նրա համար , որ դու պոպուլյար ես:

  2. Ararat says:

    Արտյոմ ,իսկ ինչի ա քեզ թվում,որ քո գրածներն շատ մեծ արժեքներ են իրենցից ներկայացնում,որոնք հասկանալի են շատ նեղ, բայց և միևնույն ժամանակ առաջադեմ մտածելակերպ ուեցող մարդկանց համար:Ինչո? քո կարծիքով այն փոքրամասնությունն,որը համամիտ ու համակարծիք ա քո հետ,այ էտ քո նշած կասանդռաներ,ու սիրո մասին դատարկ ասող մարդիկ չեն:Այ ինչ դու գրել էրր,..Հայուհիներն ու թաղանթագին վերաբերմունքը…բլոգում,շատ հեռու էր,հայրենասիրությունից,սիրուց ու ռոմանտիկայից:Պետք չի ինքնահրկիզվել,:Ճ ,պետք ա ուղղակի թաղանթագին բլոգներ չգրել:

  3. Լիլիթ says:

    կարդում եմ, կարդում եմ… առաջին հայացքից թվում ա, թե ինչքան խորն ա ամեն ինչ, ինչքան բան ա ուզեցել և ուզում ասի հեղինակը… ինչքան դժվար ա ամեն ինչ նախ իր համար, հետո նոր կարդացողի, ի դեպ մինչև վերջ կարդացողի համար…
    իսկ իրականում… իրականում էտ մտքերի մեջ սահմանափակ մտածողություն տեսա…

  4. rafayel says:

    Էս տղային Չարենցից լավ ոչ ոք չի կարող իր տեղը ցույց տալ-
    …միթե ձե?զ նայեմ
    միթե ձե?զ,
    էսօրվա կուզիկ պոետներ,
    ձեր անծեր ծրի?ն մոխիրե;
    Դուք,
    որ ունեք արյան տեղ-մեզ
    ու խլինք-խելքի փոխարեն,

    Կարծում եք`հենց է?ս է-չէ
    ուզեցի-կերգեմ ոնց որ կա
    խոսքերով նույն նեխած ու ծեր-
    երեկ-սեր,
    էսօր-շոգեկառք,
    Բոցե ձայնը չհասնի ձեզ թող իմ;
    Բայց
    Էլի
    լսու?մ եք-
    իմացեք.
    բոռում եմ ձեր երկսեռ ռեխին
    -բավական է
    վերջ հիմա ձե’զ
    Բավական է մեր լեզուն պղինձ
    ձեր թքոտ երգերում թրջի
    որ
    կակուղ,
    ոնց որ կուտ սեխի-
    ծամծմե բթամիտ չարչին
    Բավական է մեր լեզուն ռնգային
    ձեր կակուղ ձեռքերում տանջեք;
    Շարժել եք կամենում,
    կին չկ?ա
    գործածեք հաշիշ,կոկաին,
    հասկանում եք`գրիչը անդամ չէ;
    ՈՒզում եք նեխ?ի մեր լեզուն;
    ՈՒզում եք կամպոտ,կամ չ?իր;
    Կամպոտի փոխարեն
    էսօր
    ձեր կակուղ ծնոտին մոտիկ
    թող շաչե երգերիս ղամչին
    Բավակա?ն է-չէ
    ….
    Եղիշե Չարենց,/Ռոմանս անսեր/

  5. Vahagn says:

    Intuiciat chi xabel… Chem kardacel… Miayn 2 naxadasutyun u verj

  6. MariamX says:

    I dep es michev verj kardaci u durs ekav.Baner kan voronc het hamacayn em bayc kan nayev voronc het hamacay chem.Lav blog er u ir mej iskakanic mitq er parunakum.Inch verabervum e hay groxnerin es el edqan chem sirum iranc gorcer@ u hastat dranq kardalov serund chi dastirakvi,bayc zut inc hamar aranznanum en erku groxner voronc es shat em sirum.ARTYOM JAN KARCUM EM DU NAYUM ES UXXIX KYANQI ACHQERIN U DA EDQN EL LAV CHI HAMENAYN DEPS MER ERITASARDNERIS HAMAR…KYANQIN MI QICH TETEV NAYI U AMEN INCH EDQAN MUQ GUYNEROV CHI EREVA MANAVAND HASARAKUTYUN@!!!!!!!!!!!!!!!

  7. henmart says:

    մինչև վերջ կարդացվում է… միտք կա արտահայտված, բայց ասեմ, մի քիչ կյանքի փորձն է պակասում… 5-10 տարի անց եթե այս նույն հոդվածը գրես կրկին նույն միտքը արտահայտելու համար, համոզված եմ մոտեցումդ այլ կլինի, ինձ համար Հովհանես Թումանյանը մեծություն է, Թումանյան կարդալով հաստատ կյանք կսովորես… միանշանակ համաձայն եմ, որ միայն հայ գրողների ստեղծագործություններով չպետք է սահմանափակվել… օրինակ ինձ էլ են բարկացնում Սևակապաշտներն ու Չարենցապաշտները, նամանավանդ համաշխարհային գրականության մեջ գոհարներ կան , որ Չարենցն ու Սևակը նրանց հետ ոտք չեն կարող մեկնել… կոսմոպոլիտ մտածողությունը դեռ հասու չե մեր հասարակության մեծ մասին… զգացմունքներն էլ են աղավաղված… հեռուստատեսությունը, այնտեղ ելույթ ունեցող սուտ ,,հեղինակությունները,, , ովքեր հաճախ հոդաբաշխ լեզու էլ չունեն, այնպիսի մտքեր են հաճախ արտահայտում ու քարոզում , որ երբեմն փոշմանում եմ որ հայ եմ , էս երկրում եմ ապրում… ճիշտ ես, ես էլ եմ երբեմն հարց տալիս ինչու է մեր հասարակությունը այսքան հետամնաց…

  8. Nvard says:

    մարդուն պետք չէ դաստիարակել, մարդը տնային կենդանի չէ…
    Ինձ դուր եկավ, ես համամիտ եմ:

    ՀԳ. Ես են գրեթեյի մեջ եմ մտնում 🙂

  9. Mariam says:

    Mariam jan es miangamayn hamadzaynem qo karciqi het…isk mer groxneric andzamb es sirumem Teryanin u Hovhannes Tumanynin nranc banastexcutyunneri mej vonc vor kyanqic vercvac drvagner linen

  10. MariamX says:

    Mariam jan voch menak mer anunern en nman ayl nayev jashakner@ es Teryani gorcer@ shaaaaaaaaaaaaaaaaaat em sirum,isk Tumanyan@ iskakanic vor amenayn hayoc banastexcna!!!!!!!!!!!

  11. Ժաննա says:

    Ճիշտ է, մեր հասարակությունը ամենաառաջադեմներից չէ, և այս կարծիքներին է հանգում մեկնաբանություն գրողների մեծ մասը: Սակայն հասարակությունը կազմվում է հենց այդ առաջադեմներից ու չես հասկանում ինչպես արդյունքում ձևավորվում է հետադեմ հասարակություն: Միգուցե դա նրանից է,որ այդ առաջադեմները գրում են,որ համաձայն են լրագրողի հետ, քանզի վախենում են ցուցաբերել իրենց հետամնացությունը:

    Իսկ ինչ վերաբերվում է հոդվածին` անհասկանալի հոդված, որի պարունակությունը բոլորովին կապ չունի վերանգրի հետ: Սիրելի Արտյոմ, դու քո հոդվածներում բողոքում ես ամենից ներկայացնելով քո սուբեկտիվ կարծիքը, այնինչ լրագրողը պետք է չեզոքություն պահպանի, ներկայացնելով հարցի թե’ դրական, թե’ բացասական կողմերը:

  12. Arpine Minasyan says:

    Երբ բացեցի էջը, մտածեցի, որ մինչև վերջ չեմ կարդա, բայց կարդացի ու հասա վերջ` չնկատելով, թե ոնց կարդացի…
    Լիլիթ ջան Արտյոմի մտքերի մեջ ընդհանրապես սահմանափակ մտածողություն չեմ տեսնում:Արտյոմն խոսում է նրանից, ինչը դուրս է մեր կաղապարված մտածողությունից, քարացած ձևերից:Ես հասկացա, որ Արտյոմն ազատություն է ուզում, այլ ոչ թե այն, ինչը դեռ մանկուց սովորեցնում են որպես ճշմարտություն, ես էլ եմ այդպես, սիրում եմ այն, ինչ չկա ու չի էլ եղել, սիրում եմ այն, ինչի հեղինակը ինքդ ես…
    Արտյոմ եթե սխալ եմ հասկացել, ասեք, կփորձեմ այլ ձևով մտածել…

  13. Arus says:

    Միշտ էլ գնահատել եմ ու շարունակում եմ գնահատել մարդկանց, ովքեր ունեն իրենց սեփական կարծիքը, այլ ոչ նրանց, ովքեր կարդում են մի երկու տող այս կամ այն գրողից ու հետո դրանք սեփական ստորագրությամբ ներկայացնում հանրության դատին: Արտյոմը միշտ էլ առաջին խմբին է պատկանել ` հետևելով նրա մի քանի տարիների գործունեությանը կարող եմ վստահաբար ասել:Իսկ այն ,որ մեր հասարակությունը դեռ շատ հեռու է կողքինի կարծիքը հարգելու կամ գոնե լսելու ունակությունից ` տրված քաղաքակիրթ մարդուն իծնե, միայն ևս մեկ հիասթափություն է բերում:համակարծիք չլինել չի նշանակում հնարավոր կոռեկտ և ոչ ոկոռեկտ եղանակներով “սխալ հանել” հեղինակին կամ բացառել այլ տարբերակների առկայությունը, եթե իհարկե դու համաձայն չես:

  14. Ani says:

    INDZ EL DUR EKAV,BRAVO ARUS JAN,INCH UZUM EI ASEL,ARDEN ASECIQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *