Իրական բարեգործությունն ու հոգու էժանագին հանգստությունը

Published On April 7, 2011 | By Տիգրան Զարեյան | արխիվ

Բարեգործ էր, ասենք, Մանթաշովը: Իսկ օրինակ հայ շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք 5 համակարգիչ են առնում ու վազում մանկատուն կամ սուրճ արտադրողը, որն իր իսկ սարքած ու անորակ սառը սուրճը հրամցնում է ծերանոցների բնակիչներին, ներեցեք, բարեգործ անվանել չեմ կարող: Ու սրանք ու սրանց նմանները մի քանի հարյուր անգամ ավելի փող են ծախսում, որ ԶԼՄ-ներով ասեն ու խոսեն իրենց բարեգործության մասին:

Ծիծաղելի է, ավելին` զավեշտական: Եթե սրանք ժամանակին դպրոցում սովորեին, կհասկանային բարեգործ ու բարերար բառերի իմաստը կամ գոնե Աստվածաշունչ կարդային, լավ, գոնե երբեմն եկեղեցի մտնեին, հիմա, ամենայն հավանականությամբ, կամաչեին իրենց արածներից: Հիմա էլ ուշ չէ: Կարելի է սովորել: Չէ, չեմ ասում մի տարեք կամ մի արեք, ընդամենը մի քիչ համեստ եղեք: Բարերարը, իրական բարերարը երբեք չի խոսում ու չի գոռում, որ ինքը բարերար է: Ու գիտեք, կան բազմաթիվ սովորական քաղաքացիներ, որոնք արել են ու անում են շատ ավելի շատ բաներ, որոնց ոչ անունն եք լսել, ոչ էլ գիտեք` ովքեր են:

2 Responses to Իրական բարեգործությունն ու հոգու էժանագին հանգստությունը

  1. Garo says:

    Ժողովրդից գողացաց փողերով ժողովրդին լավություն են անում, մենք ել միամիտի պես նրանց մեծարում ենք, ինչ արած կյանքնա ըտենց, առեվտրական հարաբերություններ են:
    Խոսքս բոլոր բարերարներին չի վերաբերվում, իսկական բարերարներ կան դեռ:

  2. Astghik says:

    Տիգրան, լավ կլիներ դու էլ Աստվածաշունչ կարդայիր երբեմն-երբեմն: Կամ գոնե այս հատվածը` մի դատեք, որ չդատվեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *