Լա՞վ է, թե՞ վատ

Published On December 3, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ

Վերջերս սկսել եմ մեծ հետաքրքրություն ցուցաբերել Վրաստանի օրենդրական դաշտի հանդեպ: Դե, պարզ է, Վրաստանն իմ մասնագիտական ուղղությունն է և պարտավոր եմ իմանալ այս գծով ամեն ինչ, բայց վերջին ընթացքում նոր օրենքներն ինձ համար ոչ թե մասնագիտական առումով են հետաքրքիր, այլ որպես շարքային քաղաքացու: Իսկ վերջին օրենքը, որի մասին կարդացի, շատ հետաքրքիր է, բայց չեմ կարողանում կողմնորոշվել, լա՞վն է, թե՞ վատը:

Այսուհետև Վրաստանում անչափահասներն ազատվելու են քրեական պատասխանատվությունից: Կազատվեն այն դեպքում, երբ գործած հանցանքը շատ ծանր չէ, այսինքն` մանր-մունր խուլիգանությունների դեպքում: Ստացվում է, որ եթե, ասենք, տասներկուամյա երիտասարդը կոտրում է փողոցում կանգնած մեքենայի ապակին, նա քրեական պատասխանատվության չի ենթարկվում, բայց… ամենահետաքրքիրն այս բայցն է: Հանցանք գործած դեռահասը պարտավորվում է վճարել ավտոմեքենայի կոտրված ապակու գումարը:

lowՍտացվում է, որ պետությունը հոգնել է մանր-մունր խուլիգաններին բանտ նստեցնելուց, առավել եւս այնտեղ այլեւս տեղ չկա, բայց մյուս կողմից էլ պատժի համար սահմանում է գումարային տուգանք, կամ էլ, պարզապես, գումար վաստակելու նոր ձև է:

Նոր օրենքի դրական կողմն այն է, որ դեռահասը, որը դեռ այնքան էլ լավ չի գիտակցում իր արարքները, ստիպված չի լինի անգիտակցաբար գործած քայլերի համար պատասխան տալ բանտում: Բացասական կողմն էլ այն է, որ գումարները, որոնց գոնե մոտավոր չափերը դեռ չեն հրապարակվում, ստիպված վճարելու են ծնողները կամ էլ ծնողի չվճարելու դեպքում երեխան ստիպված է լինելու այդ գումարը ձեռք բերելու համար դիմել ցանկացած քայլի, ինչը կարող է նրան դրդել նոր հանցագործության` այդ դեպքում արդեն գուցե ավելի լուրջ:

13 Responses to Լա՞վ է, թե՞ վատ

  1. Սարգիս says:

    Ռուզան ջան, Ձեր հարցին իմ պատասխանը. լավ է:
    Այն ծնողները, որոնք իրենց երեխաներին չեն դաստիարակում, պետք է վճարեն: Ար

  2. Թոմ says:

    Շատ վատա, ոնցոր ասեն արխային արեք ինչ մտքերովտ անցնի… չէ էտ տուգանքը պատժելու միջոց չի…կարճ ասաց ՍԽԱԼԱ (իմ կարծիքով):

  3. Սարգիս says:

    Թոմ:Իսկ անչափահաս երեխաների կյանքը բանտերում փչացնելը ճի?շտ է:
    Երբ մարդու գրպանին են կպնում, նա սկսում է զգուշորեն գործել: Բացի այդ շատ “գողի ցել” ունեցող անչափահասներ, որոնք Վրաստանում և Հայաստանում հաստատ քիչ չեն, դիտմամբ որևէ օրինախախտում կանեն, որ ընկնեն բանտ:Ար

  4. Liana.K. says:

    Օրենքն ըստ էության ճիշտ է, բայց որպեսզի չառաջանա նոր հանցագործությունների վտանգ, ավելի լավ կլներ որ դիմեին ԱՄՆ-ում վաղուց կիրառվող մեթոդին, այն է անվճար հանրային աշխատանքները:

  5. Թոմ says:

    Սարգիս: Եթե երեխան հանցանքը արել է և իր հանցանքի համար ծնողն է “պատասխան” տալիս, ապա նա այդ հանցանքը կանի նաև մյուս անգամ, իսկ եթե նա պատիժը զգա իր վրա թեկուզ 15 օր մենախցում անցկացնելով, ապա շատ քիչ հավանական է, որ նա դա կկրկնի: Իսկ “գողի ցել” ունեցող տղեքը վաղ թե շուտ նստելու են, և նյութում նշված էր, որ ծանր հանցանքների դեպքում նստցնում են, դե էտ տղեքնել ծանր հանցանքների հաշվին կնստեն:

  6. aram says:

    Արդյոք մեր օրինապահ մարմինները համամիտ կլինեն նման որոշման հետ?Հիմա մանր հափշտակության համար կամ մի $3-5հազար նյաշառք են վերցնում ու ազատ թողնում, կամ էլ եթե բարակամները վճարունակ չեն երիտասարդը ամենաքիչը 1տարվա ազատազրկում է ստանում ու եդ նույն գումարը բերդերում ու գաղութներում նյաշառքի ձևով ելի մտնում ե համապատասխան մարմինների գրպանը!2 դեպքում ել պետությունը չի օգտվում. էլ չեմ ասում ամեն մի կալանավորի վրա ծախսված[ես կասեի Չծախսված!]գումարները:դրան էլ որ գումարենք այն, որ ամեն մի անտեղյակ մեղսագործ գաղութից դուրս է գալիս արդեն հացագործ աշխարհի օրենքներին անդամագրված ու քաղաքացիական օրենքներին ամբողջ կյանքով դեմ, մի անձնավորություն, որը պոտենցիալ մուծվող է թե հանցագործ աշխարհին[օպշյակ] թե ոստիկանական կլանին թե դատավարական ու թե կալանավայրերի սպասարկման անձնակազմին! Հիմա Ռուզան ջան Լա՞վ է, թե՞վատ:

  7. Սարգիս says:

    Թոմ: Մենախցում մի քանի օր անցկացրած երեխայի հոգեբանության վրա հաստատ որևէ հետք կմնա, որը լավ բաների չի բերի հետագայում:Ար

  8. Թոմ says:

    Սարգիս: Մեկա ծնողը իր հերթին պատժելու է և հոգեբանական ազդեցությունը, այսպես թե այնպես լինելուա: Իսկ ես դեպքում ավելի լավա ընենց ազդեցություն լինի որ հետագայում չհավարձակվի ետ քայլին գնա:

  9. Սարգիս says:

    Ծնողի պատժածը հաստատ մենախուց չէ: Բացի այդ, ով է ասել, որ երեխաներին պետք է անպայման ծեծելով դաստիարակել? Ար

  10. Лусине says:

    Uzum em shnorhakalutyun haytnel vor dzer toxarkumnerum endgrkel ek nayev Axalkalaki masin. Ev uzum em mi irakan depki masin patmel cez vstah em khetakrkri. Kars-Axalkalak janaparhi bacvelun pes turkere apranq en berum u vajarum,verjers Axalkalaki shjani Dadesh gyuxum turkeric gnvac gorgeri vra dagax mejnel erexai,knoj,txamardu patkernere patkervac exel vore haytnaberel en gishere erb ayd patjere gorgi vra fosfori nman erevacele. Ardyok naxazgushacume sa, che vor turke mnume turk.

  11. Թոմ says:

    Սարգիս: Ես չեմ ասում նույն է, բայց ավելի օգտակար է մենախուցը, իսկ ով ասեց, որ մենախցում ծեծելով են դաստիրակում???

  12. Սարգիս says:

    Խոսքս մենախցում ծեծի մասին չէր, այլ` ծնողի: Ար

  13. Թոմ says:

    Լավ Սարգիս արի էլ չքննարկենք, որովհետև ես իմ կարծիքը չփոխեցի, ու դժվար էլ փոխեմ: Շատ եմ խորացել էս թեմայով, անգամ քաղաքագիտությանս գործնականի ժամը “նվիրեցինք” էս թեմային, գիտեմ շատ-շատ մարդիկ են քո նման մտածում ու համամիտ չեն իմ հետ, բայց էլի չեմ կարողանում ճիշտ համարեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *