Լույսերը վառվում են, իսկ դահլիճն արդեն գրեթե դատարկ է…

Published On May 19, 2011 | By Ընթերցող | արխիվ

Նունե Գրիգորյան

Բրիտանական ֆիլմերի փառատոնն ու հետաքրքրությունը բրիտանականի հանդեպ ինձ ստիպեց երեք օր շարունակ ներկա լինել ֆիլմերի ցուցադրությանը: Ընկերներով որոշոցինք, հավաքվեցինք ու …

…սկսվեց ֆիլմն ու սկսվեցին ազգիս դեմքը ցույց տվող կոպիտ, բռի ու անտաշ մեկնաբանությունները: Դե, քանի որ նմանատիպ փառատոնների ժամանակ, սովորաբար, մուտքն ազատ է լինում, բացի իսկապես հետաքրքրվածներից ներկա էին նաև մարդիկ, որոնք հավեսի համար էին եկել  ու ամեն կերպ ցույց էին տալիս, որ այս ամենի հետ ոչ մի ընդհանուր կապ չունեն…

Գյուղ շատ եմ սիրում` լիքը կանաչ, մաքուր օդ… ու բախտ եմ ունեցել գազելներով և ավտոբուսներով գնալ տարբեր գյուղեր ու…..ու լիքը շնչել..: Այդ ավտոբուսներում սովորաբար տեղերը զբաղված էին լինում, հիշում եմ մի անգամ բարձրացա դատարկ ավտոբուսը ու պարզվեց, որ տեղ չունեմ նստելու`մի նստարանին գրիչ էր, մյուսին պայուսակ, այն մյուսին էլ թուղթ….ու:

Կինոդահլիճում ինձ մի պահ իսկապես ավտոբուսի մեջ զգացի: Արդեն բարեբախտաբար կամ գուցե դժբախտաբար /դեռ կերևա/ գտանք ազատ տեղեր ու նստեցինք: Գոնե վարորդ ունենար ավտոբուսը…դահլիճի մի ծայրից մյուսը բղավում էին ամբոխները խելագարված. Էդ ձեր կողքը ազատ ա..գլխի շարժումով դրական պատասխան ստանալուց հետո. դե պահեք, գալիս ենք…ու այսպես շարունակ մինչև լույսերն անջատվեցին:

… հանգիստ տեղավորվեցինք մեր ոչ այնքան հարմարավետ աթոռների վրա ու հանգստացանք…հա, հանգստացանք. իսկական չարչարանք էր: Սկսվեց ֆիլմը: Ֆիլմի սիրահարներն ընկղմվել էին դրա յուրաքանչյուր բառի, կադրի ու նույնիսկ տառի մեջ, ոմանք ժամադրության էին եկել ու, երևի, ֆիլմից բառ անգամ չլսեցին, ոմանք էլ հարմար տեղավորվել ու ննջում էին:

Ֆիլմը գնալով հետաքրքրանում էր, կլանված հետևում էի դեպքերի զարգացմանն ու… արա էս ու՞ր ես ինձ բերել..արի,արի գնացինք. լսվեց մի քանի շարք հեռավորությունից: Երբեմն այնքան բարձր էին քննարկում ֆիլմի ինչ որ դրվագ, որ կողքիդ նստած մարդը կես-կատակ հարցնում է. Ինչ բազար էր էդ կողմը…սովորական հայկական բազար:

Դիտեցինք ֆիլմը, մի քիչ էլ լսեցինք մարդկանց տեղի ու անտեղի, միամիտ ու խորամանկ մեկնաբանությունները: Ֆիլմի վերջին հնչյուններից, երբ լույսերն անգամ վառված չեն, մարդիկ արդեն ոտքի կանգնեցին ու….ամենասարսափելին ու տհաճը, երբ երկու ժամ դիտել ես ֆիլմը, կարող ես հինգ րոպե էլ ավարտին սպասել, բայց դե պետք է չէ մեզ ցույց տանք…ու միացնում ենք հեռախոսի լույսերն ու շտապում դուրս գալ…լույսերը վառվում են, իսկ դահլիճն արդեն գրեթե դատարկ է…

3 Responses to Լույսերը վառվում են, իսկ դահլիճն արդեն գրեթե դատարկ է…

  1. Արտակ says:

    Էշը ինչ՞ է իմանում, նուշը ինչ բան է, որ միհատ էլ գնում են բրիտանական ֆիլմերի պրեմյերա դիտելու:

  2. syuzi says:

    Gyuxi avtobusi ughevornere endhanrapes kap tshunen Yerevani kinodahlijneri kinoditoghneri het, u kareli e depqere aveli qaxaqavari hamematel, isk dahliji veraberyal patmutyune iroq mer taracashrjanin bnorosh er, votsh miayn kino nayelis en anpartajanatsh, ayl sepakan jamankn anckacnele, ………….. hasarakutyune u ir pahanjarke!!!!!

  3. Vahagn says:

    Chem haskanum te inchi hamar eq etqan gyuxin kam gyuxacun kpnum, angam viravorum?????
    hamozvac em dahlichum gtnvoxnerd bolord el qaxaqic eiq…
    isk gyuxacin hastat nman vayrum iren aveli lav e pahum…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *