Խաչագող Սերոժիկը

Published On December 11, 2010 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Տասնամյակներ առաջ Ջավախքը համարվում էր Կարմիր տարածք, դա նշանակում է, որ այնտեղ ոչ գողություն է եղել, ոչ էլ գող-ավազակներ են ապրել: Ջավախքում փոխվել է ամեն ինչ:  Ընդամենը չորս տարի առաջ էի եղել այնտեղ եւ Ախալքալաքն ինձ վրա թողել էր աշխույժ երիտասարդներով, ջիփերով շրջող մարդկանց քաղաք: Չորս տարի անց ես հազիվ ճանաչեցի Ջավախքը: Հիմա նույնիսկ շատ հայտնի ավազակներ կան ու որքան էլ տխուր է, բայց փաստ է, հայտնի ավազակներից մեկը տասներեք տարեկան Սերոժիկն է:

Նրան գիտեն ահել ու ջահել, հայ ու վրացի, ախալքալաքցի ու ախալցխեցի, բայց սպասում են, որ նա գոնե չափահաս դառնա ու տանեն բանտ: Առաջին հայացքից խեղճ ու խելոք ձեւացող երեխան կասկածվում է ցանկացած գողության մեջ, որը կկատարվի Ախալքալաքում: Երկու տարի առաջ Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու Փոխանորդը նրան բերեց Աստծո տուն, լողացրեց, կարգի բերեց երեխային, հաց ու շոր տվեց, Աստծո պատվիրաններն անգիր անել սովորեցրեց, բայց….անօգուտ:

photoԱմեն տարի բարերարները փող են հավաքում, որ բաժանեն Ջավախքի կարիքավորներին: Սերոժիկը նկատել էր, թե որտեղ է ի պահ տրվում այդ գումարը եւ գողացել ամբողջը` մոտ երկու հազար դոլար: Դեռ անչափահաս խաչագողն արդեն նարկոման է, գող, իր կարճ կյանքում փորձել է ամեն վատ բան: Միակողմանի ծնողազուրկ է, ապրում է մոր հետ, ասում են, որ պայմանական հայրը վրացի է: Երբ գողություն անելու ոչ մի հնարավորություն չունի, գնում կանգնում է հոգեւոր հայրերի լուսամուտի տակ ու երգում է, որ խղճան ու փող տան: Ամառային ճամբարի ժամանակ եկեղեցում եւս մեկ փորձ արեցին:  Կրկին Սերոժիկին կարգի բերեցին, նաեւ կնքեցին:

Հաջորդ օրը ճամբարականների ծնողները եկան հոգեւոր սպասավորի մոտ  բողոքի, որ այլեւս չեն ցանկանում իրենց երեխաներին բերել ճամբար: Պատճառը եկեղեցում պարզեցին րոպեներ անց. Սերոժիկը  տարեկիցներին պոռնո զվիզդա էր անվանել, քանի որ ձեռք ձեռքի տված քույր-եղբայր տուն էին գնացել: Սա եղավ եկեղեցու վերջին օգնությունը Սերոժիկին: Ախալքալաք մեկնող ցանկացած մարդ նրան անպայման կհանդիպի փողոցներում. նա ամենուր է:

3 Responses to Խաչագող Սերոժիկը

  1. Թոմ says:

    Ըստ Վրաստանի օրենքի հիմա իրան չեն կարա պակեն, պիտի ուղակի ծնողները(ծնողը) վճարեն տուգանք, հիմա էտ նույն դեպքը լիներ Հայաստանում արդեն պակել էին ու դաստիրակել… Ռուզան Վարդերեսյանի վերջին բլոգը հենց էս թեմայով էր ու ես չկարողացա Սարգիսին ապացուցեմ, որ էս օրենքը սխալա…Էս ել ապացույց:

  2. Vahagn says:

    De lava vor imacanq zgushananq, vor chnknenq Serojiki «grdab@»)))

  3. Artak says:

    Մի տխմարի պատմություն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *