Խնամված ու տգե՞տ, թե՞ անխնամ ու խելացի

Published On February 10, 2011 | By Ալկա Չիլինգարյան | արխիվ

Լրագրողի տեսքն է հուշում  ռեպորտաժի որակը: Այս մտքի հետ համամիտ են բոլոր լրագրողները, պարզապես նրանցից յուրաքանչյուրն այս նախադասությունը յուրովի է ընկալում:

downloadԴեռ վաղոււց եմ նկատել, որ մեր կին լրագրողները համոզված են, որ եթե ուզում ես խելացի ու բանիմաց մարդու տպավորություն թողնել, ապա հայտնվի այնպիսի տեսքով, որ մարդիկ մտածեն, թե դու քո տանը հայելի չունես կամ էլ մոռացել ես, թե այն որտեղ է գտնվում: Բոլոր խելացի լրագրողներն իրենց պարտքն են համարում հարցազրույցներին, ասուլիսներին ներկայանալ անփույթ մազերով, առանց շպարի ու շաաաատ տարօրինակ հագուստով:

Նրանք, չգիտես ինչու, համոզված են, որ եթե դու նման տեսք ունես, ուրեմն դու լավ լրագրող ես, գործիցդ հասկացող: Շատերի կածիքով, հենց այդպիսի տեսք պետք է ունենա ստեղծագործող մարդը: Իսկ նրանք, ովքեր հետևում են իրենց տեսքին ու ունեն խնամված արտաքին, անպայման, անխելքի մեկն են:: Բայց թե դա ով է ասել կամ որտեղ են կարդացել, գիտեն միայն իրենք: Իսկ ո՞վ ասեց, որ գեղեցիկ ու հմայիչ աղջիկները չեն կարող բանիմաց լինել:

Ինձ ճիշտ հասկացեք, ես հո չեմ ասում, հագեք ձեր ավարտական երեկոյի շորերը ու smoky eyes-ով եկեք աշխատանքի: ՈՉ: Ուղղակի խնամված տեսք ունենալը պարտադիր է: Բոլորս էլ հայելու առաջ մի որոշ ժամանակ անց ենք կացնում և դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք մեր ժամանակը զուր ենք վատնում. արտաքին պատշաճ տեսքից, իսկապես, շատ բան է կախված:

10 Responses to Խնամված ու տգե՞տ, թե՞ անխնամ ու խելացի

  1. Alina says:

    Ցավում եմ,որ լրագրողներից շատերն էլ խնամված լինելը պարզապես չեն տարբերում շպարված լինելուց…Ասենք 100 տարի առաջ ներկած , կամ`չլվացված մազերի հետ մի այնպիսի նկարված դեմք է, որ…կամ`համատարած նույն ձեռագրով ֆենված գլուխներ ու նույնատիպ հոնքեր:Բայց կան նաև ,,ոճային,,աղջիկներ, առայժմ`հազվադեպ…ցավոք:Բայց էկեք, ընդունենք, որ սա ամենասարսափելին չէ///

  2. Հ1 says:

    Լրագրողների մի մասին էլ չէր խանգարի սափրված աշխատանքի գալն ու հարցազրույցներին գնալը: Կանանց էլ է դա վերաբերվում: Փոխարենը կանգնեն և մասայական հայտարարեն, որ իրենք կույս են (չգիտես թե ինչու), թող իրենց գռեհիկ տեսքը միքիչ կարգի բերեն:

  3. RafO says:

    iranq uxxaki iranc momentov vijaki mej en

  4. Liana says:

    Es chem karoxanum haskanal te mardu uxex@ vorqan sahmanapak petqe lini,vor xnamvac tesq unecox mardkanc anxelq hamari…….Xelaci mard@,hatkapes lragrox@ chi karox hanrutyan@ nerkayanal anxnam,anpuyt tesqov,da arden tgitutyan nshan e…

  5. Gohar says:

    Haj lragrutyan irakan demqy mamuli asulisnerum e erevum. Ankexts em asum, vor gnum em, inz tvum e Monumenti ajgu en hajelineri senjak em mtel, meky mekin tgex, anxnam, grehik………astvats im, axr axjiky chi karox mazery chsanrel, ardukats shor chhagnel, tetevaki shpar chanel. Kiny ankax ir masnagitutyunic, petq e misht hetaqrqir lini, ur manc anlva’

  6. Cold says:

    Կարծում եմ, որ դա արդեն լրագրողական էթիկա հասկացությունն է, որին այդպես էլ մեծամասնությունը բանի դեղ չդրեց:

  7. Ron says:

    Նամանավանդ տգեղ տեսք են ունենում թերթերի ու կայքերի լրագրողները )))))))) չգիտեմ` ինչու է այդպես ……..

  8. Mar says:

    Erexeq bayc chxnamvatrs haxordavari patmutyunner@ um hacheli klini lsel

  9. sona says:

    Alka jan, uxxaki ka ayd karciqy voch miayn lragrutyan mej, ayl naev mer shat hay axjikneri shrjanum-ete hetevum es hagukapid, hetevum es noracevutyany, uremn mi ban pakas e glxid mej kam lurj mard ches, che vor en jamanaky vor vatnum es asenq mazery hardarelu vra mi hat avel girq kkardair. bayc moranum enq vor henc dranum e mer unikalutyuny, menq petq e hascnenq girq kardal, intelekty zargacnel,ashxatel, bayc aynpes, vor mer artaqin tesqic chzgacvi vor menq vaxuc jamanak chunenq erkar kangnel hayelu araj kam xqnum enq ayn jamanak erb petq e artnanal. isk chisht hagnveln u nerkayanali linely gorci kesn e, inchy aysor mer lragroxneric shat qchern en haskanum.

  10. Tatev Mkrtchyan says:

    Miangamayn hamamit em` gzgzvac mazer@,chxnamvac tesq@ ev anpuyt hagust@ xelaciutyan naxadryalner chen…ayd karces dogma lini, vorin hetevum en naev usanoxner@ qnnutyunneri orerin`qnnutyan nerkayanalov gzgzvac mazerov ev aranc shpari.ibr jamanak chen unecel irenc tesqin hetevel, qani vor qnnutyun ein parapum,…@ndunvac,bajc hnacac mijoc e…ev verjapes hajax mardu artaqinn aveli xosun e linum…xnamvac u kokik mard@ misht el hajeli e shrjapatin…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *