Ծաղկի աննախադեպ գներ

Published On April 25, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ


 
Փողը չի բուրում, հին արտահայտություն է ու շատ էլ ճշմարիտ: Ամեն ինչից էլ հնարավոր է օգուտ քաղել: Տարվա մեջ մի քանի օր կա, որ ծաղկավաճառներինն է: Մարտի 8-ն ու ապրիլի 7-ը նրանց օրացույցում հատուկ կարմիրի մեջ են առած: Վալենտինի տոնն էլ այդ օրերից է: Իսկ այ ապրիլի 24-ին ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ազգի 1/3-ը ծաղկավաճառ է դառնում առնվազն մեկ օրով: Բան չունեմ ասելու, թող փող աշխատեն:

Բայց գիտեք ինչն է նյարդայնացնում, որ թոշնած ու աղբանոց նետելու ծաղիկը 100 դրամից պակաս չեն վաճառում, 50 դրամանոց փոքրիկ վարդն այդ օրը, չգիտես ինչու, 150-200 է դառնում, մեխակը` 300, կակաչը` 200-ից սկսած: Լավ գիտեն, որ Ծիծեռնակաբերդ բարձրացողն առանց ծաղիկ չի գնա, ու առիթից օգտվում են: Հասկանալի է, տարվա մեջ մեկ օր է, էլ ուրիշ նման առիթ չի լինի մինչև մյուս ապրիլի 24-ը, բայց խիղճը կորցնելը, հաստատ, լավ բան չի:

8 Responses to Ծաղկի աննախադեպ գներ

  1. Vahagn says:

    Hayastanum amen inchn e aydpes…
    amanorin amen inchna tankanum…
    sezonayina eli…

  2. Mariam says:

    HETO EL ASUM ENQ HAY TXANER@ USHADIR CHEN…ISK APRILI 24-I MASIN XOSQ CHKA VOSKIN CAXIKIC EJANA ET OR@)))))))

  3. MariamX says:

    HETO EL ASUM EN HAY TXANER@ USHADIR CHEN…APRILI 24-IN CAXIK@ VOSKUC TANGA LINUM!!!!!!!!!!!!

  4. Narine says:

    Հայաստանում ոչ մի բանի վրա այլևս չարժե զարմանալ:

  5. Mariam says:

    Joxovurt mnuma mer shnchelu odnel tankacnen u verj…

  6. Առլեն says:

    Նելլի ջան ողջունում եմ քեզ, Մանույին ու Ձեր թիմին: Հետաքրքրությամբ եմ հետևում Ձեր գործունեությանը և Ձեր բլոգին: Ողջունիր իմ կողմից գործընկերներիդ, որոնցից ոմանց հետ անձամբ ծանոթ ենք:
    Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հետագա ձեռնարկումներում:
    Ուրախ կլինեմ, եթե Դուք էլ այցելեք իմ անձնական վեբկայք և բլոգ՝

    arlenshah.wordpress.com

    Հարգանքով՝
    Առլեն Շահվերդյան

  7. GOHAR says:

    )))

  8. Նելլի says:

    Մերսի, Առլեն ջան…Մնացած քոմենթները քո բլոգում : )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *