Ծանր երկուշաբթի

Published On March 7, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Ասում են` երկուշաբթին ծանր օր է: Մարդ էլ կա` ասում է, երանի աշխատանքային շաբաթը սկսեր երեքշաբթի կամ չորեքշաբթի օրվանից: Բայց երբ էլ սկսեր, միևնույն է, երկուշաբթի էր լինելու` սթարթ ու նոր սկիզբ: Միշտ էլ հերքել եմ, որ երկուշաբթին ծանր է. Ինձ համար սովորական աշխատանքային օր է, մեկ-մեկ նույնիսկ չեմ համբերում, թե կիրակին երբ է ավարտվելու: Բայց այսօր իսկապես ծանր երկուշաբթի էր: Լինում է, չէ, որ օրվա սկզբից մի բան այնպես չի լինում ու գնաաաաց…

imagesԻնձ հետ էլ այս անգամ այդպես պատահեց, անընդհատ ինչ-որ բան սխալ էր լինում, անընդհատ ինչ-որ բան մոռանում էի ու արդյունքում, անկախ իմ կամքից, խոչընդոտում մեկ ուրիշի աշխատանքին: Ու այս ամենը երկուշաբթի օրով: Կիրակի օրվանից էի զգում, որ մի բան այն չի լինելու: Հիմա ով էր մեղավոր կամ ինչը, երկուշաբթին՞ Դժվար թե, բայց, միևնույն է, ակամայից ես էլ սկսեցի այս երկուշաբթին չսիրել, ծանր օր էր, բայց դա ձմռանն էր, արդեն անցել է: Գարնանային երկուշաբթիները հաստատ լավն են լինելու:

5 Responses to Ծանր երկուշաբթի

  1. Satenik says:

    իսկ ես դեռ դպրոցից չէի սիրում շաբաթն ու կիրակին ,մինչև հիմա էլ դրանք ինձ համար պասսիվ օրեր են : Դրանց փոխարեն սիրում եմ երկուշաբթին , որովհետև առջևում աշխույժ շաբաթն է` մարդաշատ փողոցներով ու քաղաքի եռուզեռով…

  2. Vahan says:

    Նելիի ջան օրերի անունները փոխելուց դժվար թե բան փոխվեր>: Ուղակի հանգստյան օրից հետո դժվար է վերադառնալ աշխատանքին:

  3. Նելլի says:

    Ես էլ հենց դա եմ ասում, Վահան ջան: Աշխատանքային շաբաթվա սկիզմը միշտ էլ երկուշաբթի: Ուղղակի որ գործերը մի քիչ ծուռ են գնում, սկսում ես մեղավոր փնտրել, որ մարց չգտնես, երկուշաբթին կա ու կա…

  4. Mariam says:

    hamadzayn em karciqneri het!mievnuynna,ete erkushabti orva poxaren liner choreqshabtin,noric aselu ein choreqshabtin canr or e!

  5. ofelya says:

    վերջերս կարդացի, որ ամենածանր օրը չորեքշաբթին է, երկուշաբթին և երեքշաբթին <> հանել են, որովհետև հանգստից նոր են եկել մարդիկ, թարմ ուժերով, աշխատանքի, հինգշաբթի ու ուրբաթ էլ մտածում ես, որ շուտով հանգստյան օրեր են լինելու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *