Ծիծաղելի բիզնես գաղափարներ, որոնք միլիոններ են բերում

Published On January 20, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Մինչ ոմանք նստած լուրջ հաշվարկներ ու մարկետինգային հաշվարկներ են անում, խիստ անհրաժեշտ ու իբրև օգտակար գաղափարներ մտածում, որպեսզի վաճառեն, մյուսները բնակարանում նստած անիմաստ բաների շուրջ են խորհում, որոնք հետագայում դառնում են միլիոնանոց բիզնեսներ: Այսօր հենց այդպիսի բիզնեսների մասին կպատմեմ` տարօրինակ առաջին հայացքից անիմաստ ու անպետք, բայց միլիոնանոց:

Ashleymadison.com: Այս կայքը նախատեսված է ծանոթությունների համար, բայց ոչ սովորական ծանոթությունների այլ ձախ գնալու նպատակով: Այստեղ գրանցվողները պետք է պարտադիր ամուսնացած լինեն կամ փնտրեն ամուսնացած կանանց ու տղամարդկանց: Կայքի սլոգանն է Շտապի դավաճանել, կյանքը կարճ է: Կայքի սեփականատերը իրավաբան է , ունի երջանիկ ու հավատարիմ ընտանիք, սակայն այս կայքի միջոցով դարձել է միլիոնատեր, կայքում գրացված 3 միլիոն 200 հազար մարդ կա:

idea1 միլիոն 200 հազար կապիտալ ունի այսօր 23 ամյա Ֆրայզեր Դոգերտին: Նա 14 տարեկանից սկսած սիրում էր հետևել, թե ինչպես է իր տատիկը ջեմ պատրաստվում, հետո սկսեց նրան օգնել այդ գործում: Իսկ 16 տարեկանում որոշեց թողնել դպրոցը ու զբաղվել ջեմ պատրաստելով: Կես տարի անց նա սկսեց այն արտադրել ու վաճառել, այսօր նրա ջեմային բիզնես Մեծ Բրիտանիայի շուկայի 10 տոկոսի տերն է:

Դուք ուշանում եք աշխատանքից կամ ճիշտ ժամին չեք վերադառնում տուն, ձեզ վրա բարկանում է ձեր տնօրենը և կինը: Եթե բնակվեիք Միացյալ նահանգներում այդ խնդիրը կլուծեիք 25.5 կամ 9.9 դոլարով: Այստեղ ստեղծել են պրոֆեսիոնալ արդարացումների բյուրո, որը ձեր ցանկացած ուշացում կարդարացնի փաստաթղթային տեսքով, կմտածի, ինչ, ինչպես և ինչի միջոցով կարելի է արդարացնել: Ընկերությունը ամսեկան ստանում է 15 հազար պատվեր: Արդյունքում մի կլորիկ գումար դնում գրպանը:

4 Responses to Ծիծաղելի բիզնես գաղափարներ, որոնք միլիոններ են բերում

  1. suren says:

    Հայաստանում նոր բան անելը չլսված բան է,մեկը տենում ա մյուսի գործը լավ ա,ինքն էլ ա նույն գործը սկսում….այդպես Երևանում հայտնվեցին Պռոշյանի հազարավոր խորովածանոցներն ու Նար-Դոսի “բանդաժնոցները””:

  2. Vahagn says:

    Armavirum el internet akumbner@ aydpes shatacav…

  3. Emka says:

    Jem mer tatiknern el en patrastum,hastat chenq gni,enpes vor Jemi biznes chenq uzum,Hayastanum nman byuro stexcel petq che:D menq inqners enq haskanum te erb um ev inchpes ardaracnel:D chem karcum vor ayd tarberak@ kashxati.., ISk nmanatip canotutyunner@ mer azgi hamar chen:D enpes vor mer byujen urish kerp e petq shatacnel))) Nyut@ shat lavn er!!!)))

  4. Sasun says:

    Ernek Dogertiin.!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *