Ծիտիկ-ծիտիկ-ի մոտիվներով

Published On January 28, 2011 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

Ամերիկայի հայկական հեռուստակայանները հիմնականում ունեն 1-2 ծրագիր, լուրեր Հայաստանից ու հիմնականում Հայաստանից  ստացվող հաղորդումներ կամ ծրագրեր:

billboardԲոլորովին  այլ է գովազդային  աշխարհը: Սրանք  մի այլ կարգի ժամանց են ապահովում: Գովազդների մեծամասնությունը պատրաստում են նրանք,  ովքեր արդեն դարձել են հեռուստատեսային դեմքեր,  քանզի 10-ը րոպեի ընթացքում 2-3 տարբեր գովազդներում են հայտնվում:

Ժամանցի  հիմնական մասը կազմում են գովազդների սյուժեներն ու այդ սյուժեների համար գրված երգերը: Այս գրառումը վերնագրել եմ  հենց Ծիտիկ-ծիտիկ անվամբ,  որովհետև այն երեխաները, ովքեր գաղափար չունեն անգամ Ծիտիկ- ծիտիկ-ից , ցավոք, անգիր գիտեն այդ երգերը:

Տուրիստական գործակալության գովազդում /http://www.youtube.com/watch?v=Ofeeen3oYcs/ կարող եք լսել հայտնի երգերից առաջինը.

Hambik Tours, Hambik Tours

Մեր աչքերին տվիր լույս

Ելեք նստեք ավտոբուս

Աշխարհն անենք ներս ու դուրս:

Հաջորդ գովազդը  /http://www.youtube.com/watch?v=28tpu1G3us0&feature=related/

Իմ տղայի հարսանիքը Սիփան-ում եմ անելու

Սիփան, Սիփան լավ ռեստորան

Դու ես տղուս քավորը…

Այս վերջինը, որը երեքից ամենահայտնին է,  պետք է միայն վայելել առանց մեկնաբանության  /http://www.youtube.com/watch?v=Q7-8-_2BS1s&feature=related/

Միակ տխուր մասն այն է որ այս գովազդներ ստեղծողները կարծում են,  որ սա է  հասանելի կլինի գնորդին, քանի որ  գովազդի նպատակն էլ հենց դա է, որ ապրանքը ներկայացվի գնորդին:

Մի բան չեմ հասկանում. արդյո՞ք այդ մարդկանց կարծիքով հեռուստադիտողին դուր է գալիս սա ու հեռուստադիտողի ճաշակն, իրոք, այդքան ցածր է, թե՞ դա հենց գալիս է գովազդը ստեղծողի անճաշակությունից:

Երկու դեպքում էլ  շաաատ  տխուր է…

12 Responses to Ծիտիկ-ծիտիկ-ի մոտիվներով

  1. Vahagn says:

    Gexam jan mi ban asem? Amerikahayer@ irenc dnum en shat chashakov mardkanc tex, bayc amenaanchashakn en, aravel evs nranq vor mi 25 taruc avel ayntex en, xosq@ bnakanabar bolorin chi veraberum, kan hatukentner@, voroncic iroq menq der petq e sovorenq…
    aystex xstiv argelvum e ogtagorcel CHASHAKIN @NKER CHKA artahaytutyun@

  2. Liana.K says:

    3 գովազդներն էլ նայեցի, ոչ մի բանով չէին զիջում մեր տեղական հիմար, անիմաստ, նյարդայնացնող, զզվելի, անդուր գովազդներիիիիին: Ճնշումս բարձրանումա մեր գովազդներից: Եթե ինգո, ապա ԱՊՊԱ, եթե ԱՊՊԱ ապա Ինգո, վայ մամա ջան:

  3. Satenik says:

    Կներեք , բայց էս գովազդները , մեղմ ասած , սրտխառնոց առաջացրեցին ինձ մոտ , ավելի վատ երևի չի լինում: Մենակ մի բան չեմ հասկանում , Ամերիկան ա էդքան ճաշակից ու գեղագիտությունից զուրկ երկիր , թե հայերն են անուղղելի քաղքենի անճաշակներ : Տխուրաաաաաա:

  4. Nune Grigoryan says:

    Աստված իմ,,ինչ գեղչկական,անճաշակ են այս գովազդները:Նույնիսկ ցավալիա..վերջինի մասին խոսքեր չկան էս ամենինչի գագաթնակետն էր

  5. Արտակ Գևորգյան says:

    Իսկապես շատ անճաշակ, անմակարդակ, տեխնիկապես անպետք, այլ կերպ ասած “գեղավարի ռեկլամ” էր… Ափսոս, որ ԱՄՆ-ում նման հոլովակներ են պատրաստում ու հեռուստաալիքներով ցուցադրում:

  6. Vahagn says:

    Satenik jan parz chi, vor hayern en…

  7. Nelli says:

    Էս ինչ էր? Ոնց որ Հայաստանը 90-ականների սկզբին: Ծիծաղս էլ չեկավ, տխրեցի, չեմ հասկանում էս աշխարհն առաջ է գնում, թե վազքով դեպի հետ? Երևի աշխարհ բնորոշումը սխալ էր, էստեղ միայն հայեր էին:

  8. Lida says:

    Նայեցի բոլոր գովազդները, և ակամա մի միտք հիշեցի, որ վերջերս էի կարդացել, պարզապես չեմ կարողանում մտաբերել` որտեղ…
    _Մենք` հայերս անտարակույս առաջ ենք ընթանում, պարզապես մեզ տանող գնացքի ռելսերն են հակառակ ուղղությամբ տեղադրված:::)))
    Այդ գովազդները, և ոչ միայն, մեր ունեցած տխուր իրականության արդյունքն են պարզապես:

  9. Գեղամ Մուղնեցյան says:

    Այո շատ անմխիթար վիճակ է…Ու իմ կարծիքով սրանք նման ձևի ծաղկում են որովհետև չկա առողջ քննադատություն կոչվածը ու երբ շատ անգամներ հեռուստատեսությունում աշխատողները այդ գործի հետ որևԷ առընչություն չունեցող մարդիկ են դրա վառ արդյունքն էլ հետևյալն է:

  10. Armine says:

    Pastoren Amnerikay hayern aveli anchashak en!

  11. Sona says:

    che uxxaki chtes en.xaytarakutyun……..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *