Կարմիր գորգի լավագույն եռյակն ըստ Բանաձևի

Published On March 23, 2011 | By Ալկա Չիլինգարյան | արխիվ

Կայացավ շատերի ու նաև իմ կողմից շաաաատ սպասված Օսկար մրցանակաբաշխությունը: Ու ասեմ, որ ես սպասում էի Օսկարին ոչ այնքան իմանալու համար, թե ով է ստանալու բաղձալի արձանիկը /ես շատ էի ուզում, որ հաղթի Թագավորի խոսքը ֆիլմը ու ուրախ եմ, որ այդպես էլ եղավ:Ճ/, այլ նայելու կարմիր գորգի հատվածը:

Օսկար մրացանակաբաշխության արձանիկների մասին չեմ խոսա, դրա մասին ավելի լավ է Արտյոմ Լևոնյանը գրի:Ճ Ես կգրեմ աստղերի արտաքին տեսքի մասին:

oscars+2011+imageԱյն, որ Օսկար մրցանակաբաշխության կարմիր գորգի հատվածն ավելի շատ են սպասում շատ կայքեր, ամսագրեր ու հեռուստաալիքներ, արդեն վաղուց գաղտնիք չէ: Ու Բանաձևում էլ կան այդպիսի մարդիկ: Կարմիր գորգի վրա հայտնված բոլոր դերասանուհինների արտաքին տեսքը մի քանի անգամ ուսումնասիրելուց հետո ուզում եմ առանձնացնել նրանցից երեքին:

Օսկար մրցանակաբաշխության Կարմիր գորգի Բանաձևյան լավագույն եռյակի երրորդ տեղում  Սանդրա Բալոքն է իր ալ կարմիր Vera Wang -ի զգեստով: Զգեստը միանգամից աչքի էր ընկնում ու շատ համապատասխան էր Սանդրայի կառուցվածքին, չէր ընդգծում նրա լայն թիկունքը:

Երկրորդ տեղում է Նիքոլ Քիդմանն իր սպիտակ զգեստով: Զգեստը Dior բրենդից էր, որը Նիքոլը համատեղել էր 19-րդ դարի շքեղ ադամանդե 150 կարատանի մանյակի հետ: Շատերը համարեցին, որ Նիքոլի մանյակն ավելի էր աչքի ընկնում, քան նրա զգեստը:

Դե իսկ առաջին տեղում է Քեյթ Բլանշեթն իր յուրահատուկ, օրիգինալ Givanchy զգեստով: Զգեստն ուներ մեջքի վրա լայն բացվածք, իսկ կաթնագույնի հետ համադրած դեղինը ևս մեկ անգամ ընդգծում էր կառուցվածքը ու ստիպում հանդիսատեսին անընդհատ նայել Քեյթին: Իսկ նա նման ոչ հասարակ զգեստի հետ որոշել էր համատեղել Van Cleef բրենդի զարդերը:

One Response to Կարմիր գորգի լավագույն եռյակն ըստ Բանաձևի

  1. Գեղամ Մուղնեցյան says:

    իմ կարծիքով այս նյութը նկարների կարիք ունի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *