Կինո՞, թե՞ ֆոտո

Published On January 23, 2011 | By Արտակ Գևորգյան | արխիվ

Վերջերս նկարահանվեց մի նոր հայկական լիամետրաժ գեղարվեստական կինոնկար: Այն դիտելուց մեծ հաճույք ստացա, շատ ծիծաղեցի և, իհարկե, որակի ու ոճի վրա էլ ուշադրություն դարձրեցի` ամեն ինչ շատ լավ էր մտածված: Ֆիլմը դիտեցի մինչև վերջ և պարզվեց, որ դրա հետ կա նաև բոնուս. վերջում խոսում են հեղինակները, կազմակերպիչները, դերասանները: Ուշադրություն դարձրեցի նաեւ տեխնիկական միջոցների վրա: Որոշ տեսարաններում նկատեցի, եթե չեմ սխալվում, SONY Z7 տեսախցիկի կիրառումը: Մնացած գրեթե բոլոր տեսարաններում նկատելի է միայն թրիփոդի վրա ձգված մեկ ֆոտոխցիկ:

Եթե կրկին չեմ սխալվում, դա պետք է որ լինի Canon 5D մակնիշի խցիկ: Մտածեցի, երևի, այն լուսանկարներ անելու նպատակով է օգտագործվել նկարահանումների ընթացքում, բայց օրերս Դավիթաշենի բակերից մեկում ականատես եղա, թե ինչպես է մի այլ նկարահանող խումբ սերիալ նկարահանում նման ձևով` ֆոտոխցիկով: Իսկապես ապշեցի:
Մի՞թե տեսախցիկները ստեղծվել են կինոարտադրության համար:

photoOrCinemaՀետաքրքրությունից դրդված եկա տուն և սկսեցի քրքրել ինտերնետը: Պարզվում է, որ նման փորձ վաղուց կիրառվում է համաշխարհային կինոաշխարհում` ֆոտոխցիկներ կիրառել են Սթիվեն Սփիլբերգը, Մել Գիբսոնը և այլոք: Սակայն վերջիններս այդ միջոցը կիրառել են ֆիլմերի որոշ մասերում հատուկ էֆեկտներ ստանալու նպատակով, այլ ոչ ամբողջ ֆիլմը նկարահանելու համար: Ֆոտոխցիկներով մեր օրերում նկարահանվում են ուսանողական ու սիրողական ֆիլմեր: Բայց պարզվում է, որ այդ նորամուծությունը թափանցել է նաև պրոֆեսիոնալ կինոյի տաղավար:

Սեփական ուսումնասիրություններս պարզեցին, որ Հայաստանում այսօր տեսախցիկներին փոխարինելու են եկել ֆոտոխցիկները ու որ ամենակարեւորն է թե’ երաժշտական, թե’ գովազդային հոլովակների, թե’ սերիալների և թե’ լիամետրաժ կինոնկարների արտադրության ասպարեզում:

Ինչու՞. Ճիշտ է արդոք նման փորձը:

Բազմաթիվ կլիպմեյքերներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ գտնում են, որ նույն HD, HDV որակի տեսանյութը ֆոտոխցիկների օգնությամբ ավելի որակյալ է ստացվում և մատչելի: Իսկ գնային տարբերությամբ եթե, օրինակ` մեկ RED կինոխցիկն արժե 20.000 USD, ապա Canon, Nikon, Mark ֆոտոխցիկը` մոտ 1000-1500 USD: Նրանք պնդում են, որ ավելի բարձրակարգ և որակյալ պատկեր է ստացվում ֆոտոտեխնոլոգիաների կիրառմամբ, սակայն պրոֆեսիոնալները համաձայն չեն այդ տեսակետի հետ: Նրանք նույնիսկ համոզված են, որ իրական կլասիկան անհնարին է պատկերել ժամանակակից ու էժանագույն թվային խցիկների օգնությամբ և զուր չէ, որ աշխարհում կան թանկարժեք խցիկներ, որոնք ստեղծված և նախատեսված են հատուկ կինոյի համար:

Ես մասնագետ չեմ այդ բնագավառում, բայց իմ սուբյեկտիվ կարծիքը կձևակերպեմ այսպես: Ես համաձայն եմ համաշխարհային կինոարտադրության պրոֆեսիոնալների հետ. որակ ստանալու համար պետք չէ վազել էժան տարբերակի հետեւից: Ցանկացած գործ պետք է անել իրեն համար նախատեսված գործիքով:

Գուցե, ժամանակն է եկել, որպեսզի սկսենք ֆիլմերը նկարահանել արդեն բջջային հեռախոսներո՞վ…

P.S. հեղինակային իրավունքները հարգելով, նյութում հրապարակված չեն ֆիլմերի անվանումները:

Եթե ձեզ հետաքրքրեց այս թեման, կարող եք դիտել նաև հետևյալ տեսանյութը

10 Responses to Կինո՞, թե՞ ֆոտո

  1. Սյուզի says:

    Սիրելի Արտակ ,ողջունելի է ,միշտ արդի թեմաներ:Ես մասնագետ չեմ այդ բնագավառում, բայց համամիտ եմ քեզ հետ:Չգիտես` ինչու մեզ մոտ ամեն ինչը կատարվում է ոչ պրոֆեսիոնալ և շատ ցածր մակարդակով:

  2. RafO says:

    Asem,vor bjjayinov fil nkarelu naxadep@ arden exel e,,,Isk mer SHOW BIZNESUM,fotoxcikov en nkarahanvac Misho”quchic ste”ergi tesaholovak@,,,

  3. Vahagn says:

    Kap chuni vorak@… Karevor@ qanak ka u pox…

  4. suren says:

    rafo jan mishoyi ed clipy arvats er fotoxcikov,bayts arvats ein mi qani hazar fotoner ev drants hajordakanutyamb el sharjum. artaki asatsy hents video er,voch te fotoner.

  5. Artak Gevorgyan says:

    Այո, խոսքը վերաբերում է զուտ տեսանկարահանմանը, ոչթե լուսանկարներին: Սլայդ-հոլովակ ունի նաև Համլետ Գևորգյանը, որտեղ երգում է …ախր շատ ես գեղեցկանում, երբ խանդում ես ինձ… Բայց դա հատուկ է այդ ոչով պատրաստվել` ամբողջովին լուսանկարներից:

  6. Hasmik says:

    Այս խնդրին ես էլ եմ առնչվել, շնորհակալ եմ այս թեմայի մասին գրելու համար:
    Առաջին անգամ, երբ աչքովս տեսա, Արմենիա ԹիՎիի սերիալներն ու կլիպները ֆոտոապարատով են նկարում, ահավոր զարմացած էի:
    օպերատորն էլ ձեռքն էր բռնել առանց շտատիվի ու աջ ու ձախ անելով, հետ, առաջ բերելով նկարում էր :ԴԴԴ
    հետ ենք գնում առաջ գնալու փոխարեն :ՉՉՉ

  7. Artak Gevorgyan says:

    Հասմիկ ջան, նույն կարծիքն էլ ես եմ կազմել` էժան ու մատչելի տարբերակներ ենք նախընտրում, փոխարենը ձգտենք որակյալ արտադրանք ստանալուն: Ճիշտն ասած այդ “սերիալ” կոչվածները եթե մի փոքր ուշադիր նայենք, լիիիիիքը տեխնիկական թերություն կնկատենք:

  8. Artak Gevorgyan says:

    Հիմա ամեն հարսանիք նկարող իրեն պրոֆեսիոնալ օպերատոր ու մոնտաժող է համարում: Ֆուտաժներով էֆեկտախեղդ անելով ֆիլմերը, համարում են թե տվեցին ու Հոլիվուդին անցան ))))

  9. SHAHO says:

    Եղբայր նախ ասեմ ամեն հարսանիք նկարող չի փորձիր հարգանքով խոսել
    հարսանիք նկարել էլ դա աշխատանք կարելի ասել դա Է լ է պատմություն դառնում չէի ասի պրոֆեսիոնալ աշխատանքա, իսկ ֆիլմերի մասով ասեմ մի զարմացեք որովհետեվ Հայասատանում չկա կինոարտադրություն չկա իսկական կինո արվեստ , չկա կինո լաբարատորիաներ , իսկ տե ինչով են նկարում ես կասեմ դա կապ չունի , կապ ունի թէ ինչ են նկարում , այսօր պետք է նկարահանվի արժեք ունեցող ֆիլմեր , մենք այսօր չունենք պատմական գեղարվեստական ֆիլմ , չե որ դարերի պատմություն ունեք , հա… այսօր կա վավերգրական , ֆիլմեր բաըց դա հերիք չե . իսկ սերիալների մասով ասեմ , ինչ որակի մասինա խոսքն ոն նկարվումա 1 օրում մոնտաժվումա մեկ օրում , ւ ցավալին այնա որ շատ սերալներ ուսուցանում են վատն, իսկ ֆիլմն լամ սերիալն պիտի լինի ուսուցողական: տեսահոլովակների մասով ասեմ որ չկա որակ կրկնորինակներ են շատ ու վատ արված , շատն իրար նման, մի ամիս հետո մեռնումա կյանք չունի , վերջում ասեմ ամեն մարդ իռ գործով թող զբաղվի ,

  10. SHAHO says:

    ԱՍեմ որ Բանաձեվ խմբի աշխատանքն շատա դուրս գալիս , ոճը, որակ, ճիշտ մեկնաբանությունը, ասեմ շատ նմանա ամերիկյան հեռուստաընկերությունների ոճին , ինչպես նաեվ կարծում եմ ինտերնյուս Հկ ի կապ կա, ժամանակին լավ դպրոց Էր շատերի համար ինտերնյուսը
    ինչպես նաեվ իմ , ափոսոս պակվեց ամեն տարվա սեմինարներն որակյալ մասնագետներ եին պատրաստվում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *