Կովերը տուգանային հրապարակում

Published On December 19, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ

Տուգանային հրապարակում մեքենա շատերն են տեսել, բայց կով, համոզված եմ, որ քչերն են տեսել: Բայց շուտով կտեսնեք, որովհետև կենդանիների մասին համապատասխան օրենքը Վրաստանի խորհրդարանում անցել է թեժ քննարկման, մինչդեռ դեկտեմբերի յոթի լիագումար նիստում էր հայտնվել ընդամենն օրենսդրի տրամադրությունը բարձրացնելու նպատակով:

Որոշված է`օրենքն ընդունվելու է. Այն կկոչվի Աջարիայի փոքր այգիներում ու բուլվարներում կենդանիների ներկայության կարգավորման մասին օրենք: Ինչպես լիագումար նիստին պարզ է դարձել, օրենքը սահմանափակելու է կենդանիների որոշ քայլերը: Օրինակ` կովը պետք է հասկանա, որ ինքն այգու՞մ է գտնվում, իր բակու՞մ, թե՞ հարևանի տնամերձում:

imgres-Իսկ ի՞նչ կանեք կովին, եթե համարձակվի չհասկանալ, - հարցրել է Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղարը: Եթե կովը համարձակվի որոճալ պետությանը պատկանող այգում, նրան կտանեն տուգանային հրապարակ: Նույն հրապարակում կհայնտվի նաև այն շունը, որը բնական կարքները կհոգա այգում:

-Հետաքրքիր է, Աջարիայի իշխանությունները պատրա՞ստ են բոլոր տնային ու փողոցային շների համար զուգարաններ կառուցել, - հերթական հարցն է տվել կառավարության խորհրդարանական քարտուղարը:

Օրենքը ներառելու է մի կարևոր կետ ևս. Ընտանի կենդանիներն այգի կարող են մտնել միայն դնչկալներով, բայց չէ՞ որ կան շներ, որոնց թքարտադրությունը տարբերվում է մյուսներից և նրանց չի կարելի դնչկալ կրել կամ փոքրիկ շնիկները, որոնց նույնպես հակացուցված են դնչկալները և ի վերջո կովերն էլ են ընտանի կենդանիներ, դուք կովերին դնչկալներով կամ տուգանային հրապարակում պատկերացնու՞մ եք: Ես` ոչ:

3 Responses to Կովերը տուգանային հրապարակում

  1. Թոմ says:

    Ընենց տպավորությունա, որ կովերը Վրասնատում մարդկանց պես ազատ ֆռֆռում են քաղաքում, բայց չէ որ տերը ուր տարավ արածելու ընդեղ էլ կարածի էտ կովը, տիրոջը պիտի նախ և առաջ տանեն տուգանային հրապարակ:Ճ

  2. Դե խոսքը հիմնականում Աջարիայի մասին է, որտեղ քաղաքը գյուղ է, գյուղն էլ` քաղաք: Դա կհաստատեն Քոբուլեթիում ամեն տարի հանգստացող իմ գործընկերները: Բնականաբար, կովի` տուգանային հրապարակում հայտնվելուց հետո տերը պետք է տուգանք վճարի, որ կովին ազատ արձակեն, խոսքը հենց դրա մասին է, որ տերերն իրենք արածացնեն կենդանիներին, ոչ թե տանեն թողնեն ինչ որ կանաչ տարածքում, ինչպիսիք այնտեղ շատ կան ու գնան տուն, հետո մինչև հետ գան կովը հասած լինի քաղաքի կենտրոնական այգի:

  3. Vahan says:

    Փորձում են քաղաքը գյուղից տարբերել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *